ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 ապրիլի 2022 թ. |
N 1757-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԱՐԴԵՆԻՍԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000408, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001258, «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ ՊԵՏԱԿԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002954 ԵՎ «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000499 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՐԴԵՆԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2022 թվականի ապրիլի 26-ին ներկայացված հայտը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Վերաձևակերպել «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի նոյեմբերի 26-ին տրված թիվ Կ-XX-000408, 2008 թվականի նոյեմբերի 12-ին տրված թիվ Կ-XX-001258, «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ ՊԵՏԱԿԱՆ» փակ բաժնետիրական ընկերությանը 2021 թվականի հուլիսի 28-ին տրված թիվ Կ-ԲՕ-002954 և «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը 2004 թվականի մարտի 31-ին տրված թիվ Կ-XX-000499 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՐԴԵՆԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության անվամբ:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետի պարտականությունները կատարող Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՐԴԵՆԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2022 թվական: