Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
13 նոյեմբերի 2014 թվականի N 47
20. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐի ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ՝
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ռազմավարությանը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ռազմավարության 2014-2019 թվականների գործողությունների ծրագրին՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 18 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 13-ի նիստի N 47 |
Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ռազմավարություն
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1.1 Համատեքստ
1. Սույն փաստաթղթի շրջանակներում ֆինանսական կրթումը վերաբերում է անձանց անձնական/ընտանեկան ֆինանսների կառավարմանը, և մի գործընթաց է, որն ուղղված է անձանց ֆինանսապես գրագետ դարձնելու համար:
2. Ֆինանսական կրթումը կարևորագույն գործոն է անձանց ֆինանսական բարեկեցության բարձրացման, ֆինանսական միջնորդության ավելացման և ֆինանսական կայունության ապահովման համար:
3. Հաշվի առնելով ֆինանսական կրթման կարևորությունը՝ Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության (այսուհետ՝ ՖԿԱՌ) մշակումը նախատեսված է ինչպես Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետության-Եվրամիության գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013 թթ. միջոցառումներով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) 2011-2013թթ. ռազմավարությամբ:
4. Հայաստանի Հանրապետությունում ՖԿԱՌ-ի մշակման անհրաժեշտությունը շեշտվել է նաև Համաշխարհային Բանկի (այսուհետ՝ ՀԲ) կողմից 2012 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ոլորտի սպառողների շահերի պաշտպանության և գրագիտության մակարդակի ուսումնասիրությունից հետո ներկայացված ամփոփ նյութում և գործողությունների ծրագրով:
5. Հայաստանի Հանրապետությունում ՖԿԱՌ-ի մշակումը կարևորվում է նաև ջանքերի համակարգման և արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ կառույցներ իրագործել են և շարունակում են իրագործել կրթական ծրագրեր, որոնք հաճախ կրկնում են միմյանց կամ հետևողականորեն չեն շարունակվում: Արդյունքում, այդ ջանքերի ոչ համախմբման պատճառով, Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) ֆինանսական կրթությունը կարելի է ասել ամբողջական և արդյունավետ չէ:
6. Հաշվի առնելով մշակվելիք ռազմավարության ազգային բնույթը և այն արդյունավետ իրագործելու անհրաժեշտությունը՝ 2012 թվականին ստեղծվել է ՖԿԱՌ-ի մշակման և իրագործման համար Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման և իրագործման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով):
7. Հանձնաժողովը ՖԿԱՌ-ի մշակման ժամանակ հաշվի է առել ՀԲ-ի կողմից 2012 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ոլորտի սպառողների շահերի պաշտպանության և գրագիտության մակարդակի ուսումնասիրությունից հետո ներկայացված ամփոփ նյութը, ֆինանսական կրթման միջազգային փորձագետ Շոն Մունդիի ՖԿԱՌ-ի վերաբերյալ խորհրդատվությունը և միջազգային լավագույն այլ փորձերը:
8. ՖԿԱՌ-ը դիտարկում է ֆինանսական կրթումը որպես պետական, համընդհանուր և ազգային խնդիր և հանդիսանում է ազգային մակարդակով ֆինանսական կրթման իրականացման համար ուղղորդող ծրագիր բոլոր շահագրգիռ կողմերի համար:
9. ՖԿԱՌ-ը սահմանում է ՀՀ-ում բնակվող անձանց ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ պայմանների և միջավայրի ստեղծման ռազմավարությունը 20 տարի հորիզոնով, և ռազմավարության իրականացման գործողությունների ծրագիրը 2014-2019թթ. համար:
10. ՖԿԱՌ-ից բխող հետագա իրագործման գործողությունների ծրագիրը կազմում է ՖԿԱՌ-ի անբաժանելի մասը: Այն վերանայվելու է 5 տարին մեկ կամ ըստ անհրաժեշտության:
11. ՖԿԱՌ-ը ենթակա է վերանայման առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ, անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ ժամկետներում:
1.2 Հիմնական հասկացություններ
12. ՖԿԱՌ-ում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) Անձնական/ընտանեկան ֆինանսների կառավարում: Անձի սեփական կամ ընտանեկան ֆինանսների և ֆինանսական ռիսկերի կառավարման վերաբերյալ որոշումների և գործողությունների կատարումը, որը ներառում է բյուջեի կառավարումը, խնայողությունը, ներդրումները և այլն:
2) Պատասխանատու գնորդ: Պատասխանատու գնորդը այն անձն է, ով իր անձնական ֆինանսների վերաբերյալ կայացրել է տեղեկացված որոշումներ և ձեռնարկել է իրավիճակին համապատասխան ճիշտ գործողություններ՝ հիմնվելով իր գիտելիքների, հմտությունների ու մշակույթի վրա և համեմատություն կատարելով և ընտրելով իր կարիքներին ու հնարավորություններին համապատասխան ապրանքներ և ծառայություններ:
3) Ֆինանսապես գրագետ անձ: Անձ, ով ունի գիտելիքներ, հմտություններ և մշակույթ, որոնք նրան հնարավորություն են տալիս լինել տեղեկացված, իր անձնական ֆինանսների վերաբերյալ կայացնել պատասխանատու որոշումներ, ձեռնարկել իրավիճակին համապատասխան ճիշտ գործողություններ:
4) Ֆինանսական կրթում: Ֆինանսական կրթումը այն գործընթացն է, որի շնորհիվ անձը դառնում է ֆինանսապես գրագետ: Ֆինանսական կրթումը չի ներառում մարքեթինգային միջոցառումները, ձեռնարկատիրությունը (ձեռներեցությունը) և կոնկրետ ֆինանսական ծառայությունից օգտվելու հորդորում կամ խորհուրդ:
5) Հանձնաժողով: ՖԿԱՌ-ի մշակման և իրագործման համար Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման և իրագործման հանձնաժողով:
6) Կյանքի ընկալունակ պահ: Կոնկրետ պահ կամ իրավիճակ, երբ մարդը, իր պահանջմունքներից ելնելով, ունի ֆինանսական կրթման կարիք, առավել զգայուն է և պատրաստ է ունկնդրել, ընկալել և կիրառել մատուցված տեղեկատվությունը:
7) ՀԲ հետազոտություն: 2012 թվականի ընթացքում ՀԲ-ի կողմից իրականացված ՀՀ տնային տնտեսությունների «Ֆինանսական ունակությունների» հետազոտություն, որի նպատակն է հասկանալ և գնահատել ՀՀ-ում բնակչության ֆինանսական գրագիտության պատկերը և ՖԿԱՌ-ի մշակման ժամանակ ավելի արդյունավետ կերպով հասցեագրել խնդիրները: Հարցումը կատարվել է ՀՀ բոլոր մարզերի գյուղական և քաղաքային տարածքներում, ընտրանքը կազմել է 2000 էֆեկտիվ տնային տնտեսություն, վստահության մակարդակը 95 % -է:
8) Ֆորմալ ֆինանսական ծառայություն: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություն:
9) Ֆորմալ ֆինանսական համակարգ: Համակարգ, որտեղ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կազմակերպությունները:
10) Հանձնաժողով: Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման և իրագործման հանձնաժողով
2. ՀՀ-ՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
2.1 Ֆինանսական կրթման անհրաժեշտությունն ու արդիականությունը
13. Տնտեսության արագ զարգացումը բերում է նրան, որ ընդլայնվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող առավել բարդ բնույթի ծառայությունների ցանկը: Ընդ որում` ցանկը ավելանում է ավելի արագ, քան սպառողների մեծ մասը կարող է վերլուծել նոր կամ փոփոխված պայմանները:
14. Հաշվի առնելով այն, որ ֆիզիկական անձանց մոտ կյանքի տարբեր իրավիճակներում շատ գործարքներ այսօր տեղի են ունենում հենց ֆինանսավարկային կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև այն, որ մեծանում է գովազդի դերը ծառայություններից օգտվելու հարցում, հասկանալի է դառնում, թե ինչքան կարևոր են սպառողի համար տեղեկությունների հասանելիությունը և ստացված տեղեկատվության հիման վրա խելամիտ որոշումների կայացմանը նպաստող գիտելիքները:
15. Մարդիկ ներկայումս իրենց ֆինանսական բարեկեցության համար ստիպված են ավելի շատ պատասխանատվություն կրել, քան նախկինում (օրինակ՝ պլանավորել կենսաթոշակային տարիքի համար):
16. Բազմաթիվ սպառողներ, որոնց հասանելի են ֆինանսական ծառայությունները, չեն օգտվում դրանցից կամ օգտվում են իրենց համար անբարենպաստ պայմաններով ոչ ֆորմալ ծառայություններից (օրինակ՝ բարձր տոկոսադրույքով պարտքեր): Ֆինանսական անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և մշակույթ ունենալու դեպքում նրանք կօգտվեն ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների հնարավորություններից և առավելություններից:
17. Ֆինանսական համակարգի զարգացմանը զուգընթաց ավելանում են նաև վարկ վերցնելու հնարավորությունները, ինչն ավելացնում է անկառավարելի պարտքերի հետ խնդիրներ ունենալու ռիսկը:
18. Քիչ գիտելիքներ ունեցող մարդիկ ավելի հաճախ են խնդիրներ ունենում պարտքերի հետ, դժվարանում են օպտիմալ որոշումներ կայացնել ապահովագրություն վերցնելիս, ավելի քիչ հավանականությամբ են հարստություն կուտակում և արդյունավետ տնօրինում, ավելի հազվադեպ են ֆինանսական պլանավորում անում կենսաթոշակային տարիքի համար:
19. Ֆինանսապես գրագետ անձը ավելի հազվադեպ է խարդախությունների զոհ դառնում և օգտվում կասկածելի գործարքներից, ինչպիսիք են, օրինակ, ֆինանսական բուրգերը:
20. Վերջին տարիների ֆինանսական ճգնաժամը նույնպես ապացուցել է, թե ինչքան կարևոր է այն հանգամանքը, որ անհատներն ու ընտանիքներն ունենան անհրաժեշտ տեղեկատվություն, գիտելիքներ և հմտություններ՝ ֆինանսապես ճիշտ որոշումներ կայացնելու համար: Անհատների և ընտանիքների ֆինանսական դժվարությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ լոկալ և գլոբալ շուկաների վրա: Ճգնաժամը ցույց է տվել նաև, որ անձանց և ընտանիքների ֆինանսական բարեկեցությունը ֆինանսական կայունության ապահովման կարևորագույն գործոններից է և ֆինանսական գրագիտության ցածր մակարդակը կարող է խոչընդոտել կյանքի կենսամակարդակի բարձրացմանը և բարեկեցության ավելացմանը:
21. Վերոնշյալ գործոններով պայմանավորված` բազմաթիվ երկրներում, ինչպես նաև բազմաթիվ միջազգային կառույցների կողմից ընդգծվել են ֆինանսական կրթման և գրագիտության բարձրացման կարևորությունը:
22. ՀՀ-ում ֆինանսական կրթվածության բարձրացման կարևորությունը պայմանավորված է ինչպես ընդհանուր վերոնշված գործոններով, այնպես էլ ՀՀ իրավիճակին բնորոշ խնդիրներով, որոնք ներկայացվում են հաջորդիվ:
2.2 Ֆինանսական կրթվածությունը ՀՀ-ում
1) 2012 թվականի ընթացքում ՀԲ կողմից իրականացվել է ՀՀ տնային տնտեսությունների «Ֆինանսական ունակությունների հետազոտություն» (այսուհետ՝ ԿԲ հետազոտություն), որի արդյունքները ցույց են տվել ՀՀ-ում ֆինանսական գրագիտության լայնածավալ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը և թույլ են տվել կատարել հետևյալ եզրահանգումները. Չնայած որ ֆինանսական ծառայությունների հայ սպառողները, ինչպես և այլ երկրների սպառողները, պլանավորում են, խնայում են, պարտք են վերցնում և մարում, բյուջե են կառավարում, սակայն իրենց անձնական ֆինանսների կառավարումը հաճախ արդյունավետ ձևով չեն կատարում, չեն օգտվում շուկայի կողմից տրված բազմազան հնարավորություններից, բացակայում է մշակույթը և առկա է գիտելիքների, ունակությունների և տեղեկացվածության պակաս:
23. Մասնավորապես, ՀԲ հետազոտության արդյունքները դուրս են բերել ՀՀ բնակչության մոտ անձնական ֆինանսների կառավարման հետ կապված լուրջ խնդիրներ, ինչպիսիք են՝
1) Բյուջեի պլանավորման ունակությունների գերագնահատումը: Հարցվածների 89%-ը պլանավորում է իր ծախսերը, 76%-ը ծախսերը պլանավորում է միշտ, 91%-ը իրեն համարում է կարգապահ: Սակայն երբ խոսքը գնում է փողերի կառավարման մասին, հարցվածների միայն 37%-ն է իր ծախսերը կատարում համաձայն իրենց պլանավորածի: Բյուջեի պլանավորման ամենամեծ խնդիրներն առկա են հիմնականում ոչ կայուն կամ սեզոնային եկամուտներ ունեցող տնտեսություններում, որոնց մեջ մտնում են՝ գյուղացիական տնտեսությունները (բնակչության 35%-ը) և մասնավոր հատվածի ոչ ֆորմալ (չձևակերպված) աշխատողները (հարցվածների 8%-ը): Գյուղացիական տնտեսություններում առկա է նաև գիտելիքի խնդիր: Նրանցից շատերը չեն կարողանում տարբերություն դնել, օրինակ` գյուղատնտեսական գործունեության հասույթի և շահույթի միջև: Այսպիսի տնտեսությունները հաճախ իրենց ծախսերը պլանավորում են ելնելով ոչ թե շահույթի, այլ հասույթի չափից: Որպես հետևանք, նրանց մոտ առաջանում է հաջորդ գյուղատնտեսական սեզոնի համար անհրաժեշտ միջոցների անբավարարություն:
2) Բյուջեի կարճաժամկետ պլանավորումը: Հարցվածների 84%-ը իր բյուջեն պլանավորում է մինչև 6 ամիս ժամկետով, մինչդեռ, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ է պլանավորում առնվազն 1 տարով` մի քանի ամիսների ընթացքում ստացվող եկամուտը բաշխելով ողջ տարվա կտրվածքով, երեխաների կրթությունն ապահովելու համար անհրաժեշտ է պլանավորել տարիներ առաջ, իսկ բարեկեցիկ ծերություն ապահովելու համար անհրաժեշտ է 20-30 տարվա պլանավորում:
3) Ռեսպոնդենտների ինքնաբնութագրի ցուցանիշները պլանավորման նկատմամբ վերաբերմունքի հարցում հետևյալն են.
ա. 77.7%-ը համաձայն է այն մտքի հետ, որ պլաններ է կազմում կարճ ժամանակահատվածի համար
բ. 68.2% -ը ավելի շատ ապրում է այսօրվա օրով, քան վաղվա օրով
գ. 88.7% -ը մտածում է, որ «օրը կգա, բարին հետը»
դ. Հարցվողների 81%-ը համոզված է, որ չի կարողանա առանց պարտք վերցնելու կատարել չնախատեսված մեծ ծախսերը: Մինչդեռ, օրինակ, ապահովագրությունը կարող էր օգնել թեթևացնել ծախսի բեռը ծանր օրերին և խուսափել պարտքերից անկանխատեսելի ծախսերի ի հայտ գալու դեպքում:
4) Պարտքի անարդյունավետ կառավարումը: Հետազոտության պահին հարցվածների 59%-ը պարտքեր ուներ: Ընթացիկ դեֆիցիտը ծածկելու համար մարդիկ պարտքեր վերցնում են տարբեր աղբյուրներից, մասնավորապես 46%-ը պարտքերը վերցնում են խանութներից, 40%-ը՝ մտերիմներից, իսկ հարցվողների 7% -ը վարկ է վերցնում բանկից և ևս 7% -ը՝ գրավատնից: Հարցվածների 36%-ը հին պարտքերը փակելու համար վերցնում են նոր պարտքեր, այսինքն` կատարում են պարտքերի ռեստրուկտուրիզացիա: Հարցվածների 6%-ը պարտքերի ռեստրուկտուրիզացիա անում են միշտ, այսինքն` մշտապես գտնվում են պարտքերի մեջ: Բացի այդ պարտապանների 20% ընդունում են, որ «վերցրել են ավելին, քան կարող էին իրենց թույլ տալ»: Նրանցից շատերը շարունակաբար վերաֆինանսավորելով հին պարտքերը` ստիպված են լինում վերցնել թանկ (բարձր տոկոսադրույքով) և հաճախ չձևակերպված վարկեր (ընկերներից, ծանոթներից և այլն):
5) Ֆինանսական հնարավորությունների և ֆինանսական շուկայում առաջարկվող ծառայությունների հնարավորությունների ոչ լիարժեք օգտագործումը: Ինչպես արդեն նշվեց առաջնահերթ ծախսերը հոգալու և ընթացիկ դեֆիցիտը ծածկելու համար հարցվողների 46% -ը պարտք է վերցնում խանութներից, 36%-ը մտերիմներից և ընկերներից, իսկ միայն 7%-ն է մտածում բանկից և ևս 7%-ը գրավատնից վարկ վերցնելու մասին: Մինչդեռ, օրինակ, բանկային ծառայություններից ճիշտ օգտվելու (խնայողությունների և վարկային պատմություն ստեղծելով) դեպքում մարդիկ կարող են ավելի արագ, էժան և քաղաքակիրթ ձևով ծածկել իրենց ժամանակավոր ծախսային դեֆիցիտները: Հարցվողների 81%-ը համոզված է, որ չի կարողանա առանց պարտք վերցնելու կատարել չնախատեսված մեծ ծախսեր: Մինչդեռ, օրինակ, ապահովագրությունը կարող էր օգնել թեթևացնել ծախսի բեռը ծանր օրերին և խուսափել պարտքերից անկանխատեսելի ծախսերի ի հայտ գալու դեպքում:
6) Խնայողությունների անարդյունավետ կառավարումը: Հարցվածների 66%-ը գումար է խնայում ապագայի չնախատեսված մեծ ծախսերի համար, մինչդեռ գումար խնայող հարցվածների ընդամենը 6%-ն ավանդ ունի բանկերում:
7) Բարեկեցիկ ծերությունը հոգալու մշակույթի բացակայությունը: Մինչև 60 տարեկան ռեսպոնդենտների ընդամենը 3%-ն է նշել, որ կենսաթոշակային տարիքում ծախսերը հոգալու է նախօրոք արված խնայողությունների և կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվելու միջոցով: Իսկ 26% ակնկալում է օգտագործել պետությունից ստացվող բազային կենսաթոշակը: 51%-ը նշել է, որ պատկերացում չունի, թե ինչ միջոցներով է ֆինանսավորելու իր ծերությունը:
8) Սեփական իրավունքների պաշտպանության մշակույթի ցածր մակարդակը: Վերջին 3 տարում ֆինանսական հաստատության հետ կոնֆլիկտ ունեցողների 40%-ը որևէ գործողություն չեն ձեռնարկել խնդիրը լուծելու համար: Չձեռնարկած հարցվածների 43%-ը իր պահվածքը պատճառաբանել է նրանով, թե սպառողները պատշաճորեն պաշտպանված չեն օրենքով: Վեճ ունեցած հարցվածներից 66%-ը տեղյակ է եղել Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին, սակայն ընդամենը 9%-ն է իր խնդրով դիմել այդ ինստիտուտին:
9) Տեղեկությունների հավաքագրման և գնումներ կատարելու մշակույթի բացակայությունը:
ա. Հարցվածների 78%-ը օգտվում է առնվազն մեկ ֆինանսական ծառայությունից, իսկ ամենահայտնի ծառայությունները պարտավորություն ենթադրող ֆինանսական ծառայություններ են (Վարկ՝ 49%, փոխառություն՝ 48%): Հարցվածների 50%-ը նշել է, որ ինքն է հանդիսանում ֆինանսական ծառայությունից օգտվելու որոշում կայացնողը: Խիստ սակավաթիվ են տարբեր ֆինանսական ծառայություններ ընտրելու համար մեկից ավելի այլընտրանքներ դիտարկողները: Օրինակ՝ տնային տնտեսությունում (այսուհետ՝ ՏՏ) ֆինանսական որոշումներ կայացնողների 54.8%-ը՝ վարկի և 87.5%-ը` փոխառության մասին նախօրոք տեղեկություններ չի փնտրում:
բ. Ներքոնշյալ աղյուսակում ներկայացվում է ֆինանսական ծառայություններից օգտվողների քանի տոկոսն է մինչ տվյալ ծառայությունից օգտվելը դիտարկել դրա այլընտրանքը:
գ. Ֆինանսական ծառայություններ գնելիս հարցվածների 8%-ն է դիմում պրոֆեսիոնալ աղբյուրներին (ֆինանսական ոլորտի մասնագետներ), ինտերնետից տեղեկություններ է փնտրում ընդամենը հարցվածների 0.1%-ը, մինչդեռ ֆինանսական ծառայությունների մասին մանրամասն տեղեկություններ առկա են կազմակերպությունների կայքերում, հարցվողների 19% առհասարակ ոչ մեկին չի դիմում, իսկ հարցվածների 71%-ը ֆինանսական խորհրդատվության համար դիմում է միայն ընտանիքի անդամներին և մտերիմներին:
դ. Արդյունքում` հնարավոր է, որ ձեռք է բերվում ոչ լավագույն պայմաններով ծառայությունը:
10) Ֆինանսական հաստատությունների նկատմամբ անբավարար վստահության առկայություն
ա. Հարցմանը մասնակցած անձանց 61.7%-ը վստահում է առևտրային բանկերին
բ. Հարցմանը մասնակցած անձանց 35.3%-ը վստահում է ապահովագրական ընկերություններին
գ. 20.4%-ը վստահում է ֆինանսական շուկան կարգավորող պետական մարմիններին
դ. 32.8%-ը՝ Ֆինանսական համակարգի հաշտարարին
ե. ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ վստահությունը կազմում է 54.2%
24. ՀՀ-ին բնորոշ առանձնահատկություն է նաև փողի և անձնական ֆինանսների կառավարման նկատմամբ բացասական վերաբերմունքը և փողը չկարևորելու մշակույթը: Դպրոցներում և ընտանիքներում հաճախ շրջանցվում են երեխաներին փողի և անձնական ֆինանսների կառավարման կարևորումը, մինչդեռ անձնական ֆինանսների հետ կապված խնդիրները ուղղորդում են մարդուն ողջ կյանքի ընթացքում:
2.3 ՀՀ-ում ֆինանսական կրթվածության բարձրացման օգուտները
25. Ֆինանսական կրթվածության բարձրացումը կնպաստի ՀՀ-ում բնակվող անձանց ֆինանսական բարեկեցության ավելացմանը:
1) Որքան գրագետ են սպառողները, այնքան նրանք առավել արդյունավետությամբ կկարողանան կառավարել իրենց բյուջեն, ավելի քիչ և հեշտ կառավարելի պարտքեր կունենան, կկարողանան խնայողություններ կատարել և դրանք ներդնելու վերաբերյալ որոշումներ կայացնել հանգուցային իրավիճակներում (օրինակ՝ երեխայի ուսում, կենսաթոշակ և այլն):
2) Ֆինանսական կրթումը դարձնում է անձանց «պատասխանատու գնորդներ»: Համեմատություն կատարելու և իրենց կարիքներին և հնարավորություններին համապատասխան ապրանքներ և ծառայություններ ընտրելու միջոցով և ֆինանսական միջոցները խելացի կառավարելու արդյունքում ազատ դրամական միջոցներ կավելանան, ինչը նրանց հետագա խնայողությունների և ներդրումների հնարավորություն կտա:
3) Ֆինանսապես գրագետ անձը առավել հեշտությամբ է բացահայտում անբարենպաստ ֆինանսական գործարքները, առավել հազվադեպ է դառնում խարդախությունների զոհ և, անհրաժեշտության դեպքում, կարողանում է պաշտպանել իր իրավունքները:
4) Ֆինանսական կրթումը անձանց տալիս է գիտելիքներ, հմտություններ և մշակույթ ֆինանսական ծառայություններից օգտվելու համար: Լինելով ֆինանսապես ներգրավված` անձինք կարողանում են օգտվել ֆինանսական ծառայությունների հնարավորություններից և առավելություններից (պարտք վերցնելու դիմաց ցածր տոկոսադրույք և այլն):
5) Ֆինանսական կրթումը կօգնի առավել արդյունավետ տնօրինել իրենց ֆինանսական միջոցները, օգուտներ քաղել ֆինանսական ծառայություններից, պաշտպանել իրենց ֆինանսական ռիսկերից և ֆինանսական խաբեությունից, պլանավորել ապագայի համար և այդ ամենը կնպաստի անձի ֆինանսական բարեկեցության ավելացմանը:
26. Ֆինանսական կրթվածության բարձրացումը կնպաստի ֆինանսական միջնորդության ավելացմանը և ֆինանսական կայունության ապահովմանը.
1) Հայաստանի բնակչության մեծ մասը չի օգտվում ֆորմալ ֆինանսական ծառայություններից: Այն երկրներում, որտեղ բնակչության ֆինանսական գիտելիքները և ֆինանսական ծառայություններում ներգրավվածությունը ցածր են, ռիսկ է առաջանում, որ նրանք կօգտվեն ոչ ֆորմալ ֆինանսական ծառայություններից՝ պարտք վերցնելով ծանոթներից, խորհրդատվություն ստանալով ոչ մասնագիտացված անձանցից (ընկերներից, բարեկամներից կամ հարևաններից), և «պահելով» գումարը տանը՝ բանկում կամ այլ ներդրումների տեսքով պահելու փոխարեն:
2) Հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման արդյունքում բարձրանում է նաև վստահությունը ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական հատվածի նկատմամբ, ինչպես նաև նվազում է ֆինանսական ծառայություններից օգտվելու «վախը»:
3) Ունենալով անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, իմանալով իր իրավունքները և պարտականությունները՝ ֆինանսապես գրագետ անձը առավել վստահորեն է դիմում ֆինանսական ծառայություններից օգտվելու համար, իմանում է ուր և ում դիմել խորհրդատվություն ստանալու և ֆինանսական ծառայությունից օգտվելու համար, օգտվում է նաև իրենց բնույթով բարդ ֆինանսական ծառայություններից (օրինակ՝ բացի բանկային հաշիվ և աշխատավարձ ստանալու համար հաշիվ բացելուց, անձը ձեռք է բերում վճարային քարտ, որը նրան հնարավորություն է տալիս ունենալ վարկային գիծ կամ օգտվում է խնայողության այլ տեսակներից, ինչպիսին է գումարի ներդրումը արժեթղթերում), ինչը հանգեցնում է ֆինանսական միջնորդության ավելացմանը:
4) Ֆինանսապես գրագետ սպառողը առավել զգուշորեն և գրագետ է կառավարում իր պարտքերը (ֆինանսական կազմակերպություններից վերցրած վարկերը, փոխառությունները և այլն)` չունենալով ժամկետանց վարկեր և նվազեցնելով ֆինանսական կազմակերպությունների վարկային ռիսկը:
5) Ֆինանսապես գրագետ հանրությունը առավել հազվադեպ է թյուր և ապակողմնորոշիչ տեղեկատվության զոհ դառնում, ինչի արդյունքում չի կատարում գործողություններ (օրինակ՝ համատարած խնայողությունների դուրս բերում բանկերից), որոնք կարող են հանգեցնել համակարգային ռիսկի և բացասական ազդեցություն ունենալ ֆինանսական կայունության վրա:
27. Ֆինանսական կրթվածության բարձրացումը երկարաժամկետ հատվածում կնպաստի երկրի տնտեսական աճին.
1) Հարկ է նշել, որ ֆինանսական կրթությունը կարևորվում է ոչ միայն անձի տեսանկյունից (որպես ապագա սպառող), այլև շուկայական տնտեսության տեսանկյունից: Ինչքան ավելի գրագետ են սպառողները, նրանք ավելի լավ կպատկերացնեն տնտեսության կոնկրետ ոլորտում փող աշխատելու հնարավորությունները: Հաշվի առնելով, որ ֆինանսական միջոցները խելացի կառավարելու արդյունքում ազատ դրամական միջոցներ կավելանան, ապա դա իր հերթին կխթանի մրցակցությունը և տնտեսության հետագա զարգացումը:
2) Ֆինանսական կազմակերպությունները առավել խստապահանջ և գրագետ սպառողների կարիքները և պահանջմունքները բավարարելու համար, կառաջարկեն առավել որակյալ և բարենպաստ պայմաններով ծառայություններ, ինչը կավելացնի ֆինանսական ծառայությունների և ֆինանսական կազմակերպությունների մրցակցությունը, որն էլ դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսական աճի վրա:
3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
3.1 Ազգային մակարդակով ֆինանսական կրթման անհրաժեշտության գիտակցումը ԵՎ Հանձնաժողովի ստեղծումը
28. ՀՀ-ում բազմաթիվ կառույցներ գիտակցել են ֆինանսական կրթման կարևորությունը և իրականացրել ֆինանսական կրթման ավելացմանն ուղղված անկախ միջոցառումներ: Սակայն առկա էին իրականացվող միջոցառումների ոչ համահունչություն և կրկնօրինակումներ, ինչը նվազեցնում էր ֆինանսական կրթման միջոցառումների արդյունավետությունը: Բացի այդ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը մասնակի էր, և բացակայում էր համագործակցությունը: Միաժամանակ, ֆինանսական կրթման նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը ևս պահանջում է համագործակցության նոր ֆորմատ դրանք արդյունավետ իրականացնելու համար: Այս ամենը շահագրգիռ կողմերի ներգրավման և համագործակցության մեխանիզմի ներդրման անհրաժեշտություն է առաջացրել:
29. Ուստի, ֆինանսական կրթման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավման և համագործակցության նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ մշակվելիք ռազմավարությունը կրում է ազգային բնույթ և առկա է այն արդյունավետ իրագործելու անհրաժեշտություն՝ 2012թ. մայիսի 30-ին ստեղծվել է ՖԿԱՌ-ի Հանձնաժողովը:
30. Հանձնաժողովը 2012թ. մայիսի 30-ին ՀՀ ԿԲ նախագահի թիվ 1/501Ա որոշմամբ ստեղծված ՖԿԱՌ-ի մշակման և իրագործման համար Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման և իրագործման հանձնաժողով է, որին անդամակցում են ՀՀ պետական և մասնավոր կառույցներ: Հանձնաժողովը միջգերատեսչական խորհրդատվական մարմին է, որի անդամները համագործակցում են ՀՀ-ում ՖԿԱՌ-ի մշակման և իրագործման գործընթացը առավել արդյունավետ իրականացնելու համար:
3.2 Հանձնաժողովի կազմը
31. Հանձնաժողովի կազմը հետևյալն է՝
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ (Հանձնաժողովի նախագահ)
2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Հանրակրթության վարչության պետ (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ)
3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար (Հանձնաժողովի անդամ)
4) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ)
5) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի Ֆինանսական շուկայի զարգացման վարչության Ֆինանսական շուկայի զարգացման և մեթոդաբանության բաժնի պետ (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ)
6) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ազգային կրթության ինստիտուտի Մանկավարժական կադրերի վերապատրաստման բաժնի վարիչ (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ)
7) Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ)
8) Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ)
9) Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),
10) Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միության գործադիր տնօրեն (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),
11) Վարկային կազմակերպությունների միության գործադիր տնօրեն (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ)
12) Ֆինանսական համակարգի հաշտարար (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),
13) Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ),
14) Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ)
15) Սպառողների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպության նախագահ (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ)
16) Հայաստանի պատանեկան նվաճումներ հասարակական կազմակերպության նախագահ (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ)
17) ԱՅԲ կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ)
18) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կենտրոնի ֆինանսական կրթման մասնագետ (Հանձնաժողովի քարտուղար)
19) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ)
20) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ (Հանձնաժողովի անդամ՝ համաձայնությամբ)
32. Հանձնաժողովին դիտորդի կարգավիճակով մասնակցում են բոլոր կամավոր անհատները կամ կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են ֆինանսական կրթմամբ:
33. 2012-2013թթ. ընթացքում ՖԿԱՌ –ի մշակման և իրականացման աշխատանքներին կամավոր կերպով մասնակցել են «Մուլտիշոկ մանկական ամսագրի», Գուդկրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ-ի, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի, Գերմանիայի դաշնության խնայբանկերի հիմնադրամի, «Ֆայնենշըլ Սըքսես» ՍՊԸ-ի ներկայացուցիչները:
3.3 Ղեկավարում և համագործակցություն
34. Հանձնաժողովը միջգերատեսչական խորհրդատվական մարմին է, որի անդամները համագործակցում են ՀՀ-ում ՖԿԱՌ-ի մշակման և իրագործման գործընթացը առավել արդյունավետ իրականացնելու համար: ՖԿԱՌ-ի աշխատանքների ղեկավարումը կոորդինացնում է ՀՀ ԿԲ-ն: Ուսումնական հաստատություններում ՖԿԱՌ-ի ծրագրի բովանդակության պատասխանատու է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, իսկ ուսումնական հաստատություններից դուրս ծրագրերի ներդրման և իրագործման պատասխանատու է ՀՀ ԿԲ-ն և Հանձնաժողովի այլ անդամներ:
35. ՖԿԱՌ-ի շրջանակներում Հանձնաժողովը պատասխանատու է ՖԿԱՌ-ի և գործողությունների ծրագրի մշակման, առաջնահերթությունների սահմանման և ՖԿԱՌ-ով սահմանված ֆինանսական կրթմանն ուղղված ծրագրերի կոորդինացման, շահագրգիռ կողմերի հետ հաղորդակցման, ինչպես նաև միջոցառումների իրականացման ընթացքին պարբերաբար անդրադարձի և առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ, անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ ժամկետներում ՖԿԱՌ-ի վերանայման համար:
3.4 ՀՀ-ում ֆինանսական կրթման ավելացման շահառուները
36. Հանրություն. Ֆինանսական կրթումը կօգնի անձին առավել արդյունավետ օգտագործել իր ֆինանսական միջոցները, օգտվել ֆինանսական ծառայությունների հնարավորություններից և առավելություններից, պաշտպանվել ֆինանսական ռիսկերից, չդառնալ ֆինանսական խարդախությունների զոհ, պլանավորել և խնայել ֆինանսները կյանքի հանգուցային իրավիճակների և կենսաթոշակային տարիքի համար:
37. Ֆինանսական հատվածի ներկայացուցիչներ. Լինելով ֆինանսապես գրագետ՝ անձը առավել վստահորեն և հաճախ կօգտվի ֆինանսական ծառայություններից, որը դրական ազդեցություն կունենա ֆինանսական գործարքների ծավալի վրա: Իրենց հերթին ֆինանսական կազմակերպությունները խստապահանջ ֆինանսական սպառողների կարիքները և պահանջները բավարարելու նպատակով կկատարելագործեն ֆինանսական ծառայությունների մատուցման որակը և կառաջարկեն նոր ծառայություններ, ինչը կխթանի մրցակցությունը և երկարաժամկետ հատվածում կնպաստի ֆինանսական ոլորտի զարգացմանը:
38. Պետական կառույցներ, Կենտրոնական բանկ. Սպառողների ֆինանսական գիտելիքների ավելացումը կնպաստի ֆինանսական միջնորդության ավելացմանը և ֆինանսական կայունությանը, իսկ երկարաժամկետ հատվածում դրականորեն կազդի երկրի տնտեսության զարգացման վրա: Հանրության անկառավարելի պարտքերից խուսափումը և երկարաժամկետ խնայողությունները կնպաստեն բնակչության բարեկեցության ավելացմանը և աղքատության կրճատմանը:
39. Աշխատողները և գործատուները. Իրենց անձնական ֆինանսներով անհանգստացած և ֆինանսական գրագիտության ցածր մակարդակի արդյունքում ֆինանսական դժվարություններ ունեցող աշխատողների արդյունավետությունը ցածր կլինի աշխատավայրում: Ֆինանսական գրագիտության ավելացումը կնվազեցնի այն ռիսկը, որ աշխատողները կունենան ֆինանսական դժվարություններ և «վախի» ու սթրեսի նվազեցման արդյունքում կավելանա աշխատողների արդյունավետությունը:
4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
4.1 «Ֆինանսապես գրագետ անձի» եվ «ֆինանսական կրթման» սահմանումը
40. Աշխարհում «Ֆինանսապես գրագետ անձի» «Ֆինանսական կրթման» բազմաթիվ սահմանումներ են տրվել: Հանձնաժողովը, հիմք ընդունելով միջազգային փորձագետների կարծիքը, միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև բազմաթիվ քննարկումների արդյունքները, որոշել է տալ ֆինանսապես գրագետ անձի և ֆինանսական կրթման հետևյալ սահմանումները՝
1) «Ֆինանսապես գրագետ անձն այն անձն է, ով ունի գիտելիքներ, հմտություններ և մշակույթ, որոնք նրան հնարավորություն են տալիս լինել տեղեկացված, իր անձնական ֆինանսների վերաբերյալ կայացնել պատասխանատու որոշումներ, ձեռնարկել իրավիճակին համապատասխան ճիշտ գործողություններ»:
2) «Ֆինանսական կրթումը այն գործընթացն է, որի շնորհիվ անձը դառնում է ֆինանսապես գրագետ»:
3) Ֆինանսական կրթումը չի ներառում մարքեթինգային միջոցառումները, ձեռնարկատիրությունը (ձեռներեցությունը) և կոնկրետ ֆինանսական ծառայությունից օգտվելու հորդորումը կամ խորհուրդը: Սակայն ձեռներեցությունը կարող է ուղղորդվել ֆինանսական կրթության հետ` նպաստելու փողի նկատմամբ դրական վերաբերմունքի և պատասխանատու որոշումներ կայացնելու մշակույթի ձևավորմանը:
4) Ֆինանսապես գրագետ անձը պետք է կարողանա օգտագործել իր գիտելիքներն ու հմտությունները առնվազն հետևյալ ուղղություններով՝
ա. Անձնական և ընտանեկան բյուջեի կառավարում
բ. Խնայողություն և երկարաժամկետ կառավարում
գ. Պարտքի կառավարում
դ. Ֆինանսական ծառայություններից օգտվելիս տեղեկությունների հավաքագրում, համեմատում և պատասխանատու որոշումների կայացում (արդյունավետ գնումների իրականացում)
ե. Մասնագիտական խորհրդատվության կարևորում և ստացում
զ. Սեփական իրավունքների պաշտպանություն
է. Փողի և անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ դրական վերաբերմունքի ձևավորում
ը. Օգտվում է ֆորմալ ֆինանսական համակարգում առաջարկվող իրեն հարմար ֆինանսական ծառայություններից:
41. Սահմանումից երևում է, որ ֆինանսական գիտելիքներ, հմտություններ և մշակույթ ունենալուց բացի, ֆինանսապես գրագետ անձը պետք է կարողանա կիրառել դրանք՝ իր անձնական ֆինանսների վերաբերյալ պատասխանատու որոշումներ կայացնելու, իրավիճակին համապատասխան ճիշտ գործողություններ ձեռնարկելու և իր անձնական ֆինանսական վիճակը բարելավելու համար:
42. Ֆինանսապես գրագետ անձը պետք է նաև ձեռք բերի ինքնավստահություն՝ իր անձնական ֆինանսների վերաբերյալ պատասխանատու որոշումներ կայացնելու, իրավիճակին համապատասխան ճիշտ գործողություններ ձեռնարկելու և իր անձնական ֆինանսական վիճակը բարելավելու համար:
43. Ֆինանսապես գրագետ անձ լինել չի նշանակում միայն իմանալ, օրինակ, վարկի փաստացի տոկոսադրույքի հաշվարկի ձևը, այլ ենթադրում է կարողանալ ուսումնասիրություն կատարել և ընտրել շուկայում առաջարկվող ապրանքներից այն ապրանքը, որը համապատասխանում է իր պահանջներին, հնարավորություններին և կարիքներին:
44. Այն ֆինանսական գիտելիքները և հմտությունները, որոնք անհրաժեշտ են անձին ֆինանսապես գրագետ լինելու համար կարող են տարբեր լինել տարբեր թիրախային խմբերի համար, ինչպես նաև կյանքի առանձին փուլերում, իրավիճակներում կամ ըստ իրավիճակային կարիքների:
4.2 ՖԿԱՌ-ի նպատակը եվ խնդիրը
45. ՖԿԱՌ – ի նպատակն է՝ «Բարձրացնել ՀՀ-ում բնակվող անձանց ֆինանսական գրագիտության մակարդակը, որը կնպաստի երկրում ֆինանսական կայունությանը, ֆինանսական միջնորդության խորացմանը և մարդկանց բարեկեցության բարելավմանը»:
46. ՖԿԱՌ-ի խնդիրն է. «Ստեղծել և զարգացնել անհրաժեշտ ինստիտուցիոնալ միջավայր, որը հնարավորություն կտա ՀՀ-ում բնակվող անձանց դառնալ ֆինանսապես գրագետ, այդ թվում՝
ա. Ինստիտուցիոնալ միավորի ձևավորման,
բ. Դպրոցներում ֆինանսական կրթման ներդրման,
գ. Հետդպրոցական կրթման համար համապատասխան ենթակառուցվածքների ապահովման,
դ. Իրականացվող ծրագրերի արդյունավետ կոորդինացման, մոնիթորինգի և գնահատման համակարգերի ներդրման միջոցով:
47. Այս խնդիրները մանրամասն արտացոլվում են Գործողությունների ծրագրում (տե՛ս Մաս VII)
48. ՖԿԱՌ-ի նպատակային ցուցանիշներն են.
2012 |
2014** |
2019 |
2024 |
2029 |
2034 | |
I. Ֆինանսապես գրագետների կշիռը, ընդ որում` |
- |
30% |
50% |
60% |
75% | |
1. Անձնական և ընտանեկան բյուջեի արդյունավետ կառավարում կատարողների կշիռը |
14% |
30% |
50% |
75% |
90% | |
2. Խնայողություն և երկարաժամկետ կառավարում կատարողների կշիռը |
14% |
30% |
50% |
75% |
90% | |
3. Պարտքի արդյունավետ կառավարում իրականացնողների կշիռը |
47% |
60% |
70% |
80% |
90% | |
4. Ֆինանսական ծառայություններից օգտվելիս տեղեկությունների հավաքագրում, համեմատում և պատասխանատու որոշումներ կայացնողների (արդյունավետ գնումների իրականացում) կշիռը |
1-12% |
30% |
50% |
75% |
90% | |
5. Մասնագիտական խորհրդատվության կարևորողների կշիռը |
8% |
30% |
50% |
70% |
80% | |
6. Սեփական իրավունքները ակտիվ պաշտպանողների կշիռը |
9% |
30% |
50% |
75% |
90% | |
7. Փողի և անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ դրական վերաբերմունքի ձևավորում |
- |
30% |
50% |
75% |
90% | |
8. Ֆորմալ ֆինանսական համակարգում ներգրավվածների կշիռը, ընդ որում` |
- |
30% |
50% |
75% |
90% | |
8.1. Բանկային ավանդ ունեցող չափահասների կշիռը |
6% |
30% |
50% |
75% |
90% | |
8.2. Պարտք ունեցողների մեջ ֆորմալ վարկային պրոդուկտներից օգտվողների կշիռը |
14% |
30% |
60% |
80% |
90% | |
8.3. Բանկային հաշիվ կամ վճարային քարտ ունեցողների կշիռը |
25-40% |
50% |
65% |
75% |
90% | |
8.4. Առնվազն մեկ ապահովագրական պրոդուկտ ունեցողների կշիռը |
- |
30% |
50% |
60% |
70% | |
8.5. Կենսաթոշակային հաշիվը ակտիվ կառավարողների կշիռը աշխատողների մեջ |
- |
30% |
50% |
75% |
90% |
1) Աղյուսակի 1-ին սյունակի Ֆինանսապես գրագետների կշիռը և Ֆորմալ ֆինանսական համակարգում ներգրավվածների կշիռը հաշվարկվել է միայն չափահասների (18+) նկատմամբ: Այս ցուցանիշները կախված են ոչ միայն անձի վարքագծից, այլև տվյալ պահին շուկայում առկա հարմար առաջարկներից:
2) Աղյուսակի 2-րդ սյունակի 2012թ. ցուցանիշները մոտավոր գնահատականներ են` վերցված ՀԲ հետազոտության արդյունքներից:
3) Աղյուսակի 3-րդ սյունակի ցուցանիշները պետք է սահմանվեն հիմնվելով ՖԿԱՌ-ի արդյունավետության գնահատման մեթոդաբանության վրա 2014թ. կատարվելիք հարցումների արդյունքներով (տե՛ս ՄԱՍ 3 ):
49. ՖԿԱՌ-ի արդյունավետությունը գնահատելու համար կարևոր է չափելի նպատակների սահմանումը: Սակայն պետք է հաշվի առնել, որ նշված նպատակների մի մասին (հատկապես 8-րդ խումբ ցուցանիշները) հասնելը պայմանավորված չէ միայն ֆինանսական կրթմամբ. անհրաժեշտ են նաև այլ ոլորտներում քաղաքականություններ: Ուստի, նպատակային ցուցանիշները պետք է ընդունել ոչ թե որպես կետային թիրախ, այլև` ուղենիշներ, որոնք թույլ կտան գնահատել զարգացման ուղղությունը և տեմպերը:
50. Նպատակային ցուցանիշների արժեքները հաշվարկված են այն ենթադրությամբ, որ ՖԿԱՌ-ի բոլոր միջոցառումները կիրականացվեն զուգահեռաբար: Ցուցանիշները կազմում են կշիռ չափահաս (18+) բնակչության մեջ, եթե այլ բան նշված չէ:
51. Ներկայումս դեռևս բացակայում է մեթոդաբանություն և հետազոտություն, որով հնարավոր լիներ միանշանակ սահմանել ընթացիկ տարում` որպես հենման կետ, վերը սահմանված նպատակային ցուցանիշները: 2012թ. ընթացքում ՀԲ-ի կողմից իրականացված հետազոտությունը թույլ է տալիս մոտավոր պատկերացումներ կազմել նպատակային ցուցանիշների մասին, որոնք էլ արտացոլված են աղյուսակում: Սակայն պետք է հաշվի առնել, որ ՀԲ հետազոտությունը միանշանակ չի հարմարեցված ՀՀ ՖԿԱՌ-ին և արդյունավետ չի լինի նույն մեթոդաբանությամբ հետագայում շարունակել ՖԿԱՌ-ի իրագործմանը հետևելը:
52. ՖԿԱՌ-ի չափելի նպատակները հաշվարկելու և մոնիթորինգ անելու համար անհրաժեշտ է մշակել նոր մեթոդաբանություն, որի մասին մանրամասն խոսվում է V մասում: Ընդ որում, նպատակային ցուցանիշները կարող են հաշվարկվել մի շարք այլ ցուցանիշների ագրեգացման միջոցով: Նպատակային ցուցանիշների հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հիմնականում հասանելի է հարցումների միջոցով: Մեթոդաբանությունը մշակելուց հետո, հիմնարար հարցում պետք է կատարվի 2014թ., որի արդյունքներն էլ կլինեն հենման կետ հետագա զարգացումները գնահատելու համար: Հարցումները պետք է կատարել 5 տարին մեկ պարբերականությամբ՝ հիմք ընդունելով հարցումների իրականացման հետազոտության մեթոդաբանությունը (տե՛ս մաս V):
53. Նպատակային ցուցանիշները կարող են վերանայվել 2014թ. հարցման արդյունքները ամփոփելուց հետո, ինչպես նաև յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ՝ ըստ անհրաժեշտության:
4.3 ՖԿԱՌ-ի սկզբունքները
54. Անկախ նրանից, թե որտեղ և ինչ միջոցներով է իրականացվելու ֆինանսական կրթումը, ֆինանսական կրթումն իրականացնելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ սկզբունքները.
1) Կրթում կյանքի ողջ ընթացքում. Անձը կյանքի ողջ ընթացքում պետք է ստանա անձնական ֆինանսների վերաբերյալ հիմնական և գործնական գիտելիք, ընդ որում՝ երկու փուլով.
ա. 1-ին փուլ. հիմնական գիտելիքի ստացում: Այս փուլում անձը ստանում է անձնական ֆինանսների վերաբերյալ գիտելիքի առաջնային մասը` ձևավորելով վերաբերմունքը (հոգեբանական-մշակութային արժեքները) փողի և ֆինանսների նկատմամբ:
բ. 2-րդ փուլ. գործնական գիտելիքի ստացում: Այս փուլում անձը, հենվելով 1-ին փուլում ստացած գիտելիքի վրա, ստանում է ֆինանսների մասին գիտելիքի այն մասը, որը պայմանավորում է անձի վարքագիծը՝ ֆինանսների և ֆինանսական ծառայությունների վերաբերյալ:
2) Ֆինանսական կրթման ուղիների և մեթոդների բազմազանություն. Անհրաժեշտ է կատարելագործել ֆինանսական կրթման գործող ուղիները և մեթոդները, ընտրել դրանցից առավել արդյունավետները, մշակել նոր ուղիներ և մեթոդներ, համապատասխանեցնել դրանք տարբեր թիրախային խմբերի պահանջմունքներին: Յուրաքանչյուր «թիրախային» լսարանի նկատմամբ պետք է ցուցաբերել առանձնակի մոտեցում և մշակել հատուկ ֆինանսական կրթման ծրագրեր:
3) Պարզ և մատչելի տեղեկատվության օգտագործում. Շատ մարդկանց համար ֆինանսները դժվար են և անհասկանալի, ուստի անհրաժեշտ է ֆինանսների վերաբերյալ տեղեկատվությունը մատուցել պարզ, մատչելի և գրավիչ ձևերով: Անհրաժեշտ է նաև անձանց չտրամադրել չափազանց շատ տեղեկատվություն և «չխեղդել» բարդ և երկար գրված նյութերով, որպեսզի անձը կարողանա ճիշտ ընկալել և ըմբռնել մատուցված տեղեկատվությունը և հետաքրքրությամբ սովորել դրանք: Շատ կարևոր է խուսափել նաև ոչ էական խնդիրներով, առանձին տեսություններով, դրանց պատմություններով, խիստ պատմական տեղեկատվությամբ գիտելիքը մատուցելու գայթակղությունից. ավելի շատ պետք է կենտրոնանալ պրակտիկ և կիրառելի այնպիսի երևույթների վրա, որոնց հետ թիրախային խմբերն առնչվելու են կամ, որոնք կարող են անմիջապես անդրադառնալ իրենց կյանքի որակի վրա:
4) Առաջնահերթությունների սահմանում. Ֆինանսական կրթման ծրագրերը, կրթման ուղիները և ձևերը բազմաթիվ են և բազմազան: Սակայն անհրաժեշտ է հասկանալ և գիտակցել, որ հնարավոր չէ իրագործել միաժամանակ բոլոր ծրագրերը, քանի որ դրանք պահանջում են անսահման ժամանակ և ռեսուրսներ: Ուստի անհրաժեշտ է իրականացնել բոլոր հնարավոր ծրագրերի ծախսերի և արդյունավետության համեմատության գնահատում և տարանջատել ծրագրերը ըստ առաջնահերթության: Նույնը վերաբերում է թիրախային խմբերի ընտրությանը. անհրաժեշտ է հասկանալ, թե որոնք են առավել խոցելի թիրախային խմբերը, հասարակության որ հատվածին են ցանկանում կրթել ՖԿԱՌ-ի իրագործողները կամ կյանքի որ իրավիճակն է առավել հարմար ճիշտ ֆինանսական կրթումն իրականացնելու համար, և ուժերը կենտրոնացնել դրանց վրա:
5) Ֆինանսական կրթման ծրագրերի իրականացման մոնիթորինգ և արդյունավետության գնահատում. Մինչ ֆինանսական կրթման որևէ ծրագիր սկսելը անհրաժեշտ է թեստավորել այն՝ ծրագրի խնդիրները, թույլ և ուժեղ կողմերը բացահայտելու և շտկումներ կատարելու համար: Անհրաժեշտ է նաև վերահսկել ծրագրի իրականացման ընթացքը և գնահատում կատարել ծրագրի իրականացումից հետո՝ պարզելու, թե ծրագիրը ինչքանով է արդյունավետ եղել և ծառայել իր նպատակին:
4.4 Ֆինանսական կրթման թիրախային խմբերը
55. Ֆինանսական կրթումը, լինելով շարունակական գործընթաց, իրականացվում է անձի կյանքի բոլոր փուլերում: Այսպիսով՝ ֆինանսական կրթումը վերաբերում է ամբողջ հանրությանը, սակայն անհրաժեշտ է հասկանալ և գիտակցել, որ հնարավոր չէ ապահովել հասարակության բոլոր հատվածների միաժամանակյա կրթումը ծախսատարության և աննպատակահարմարության պատճառներով: Անհրաժեշտ է տարանջատել հասարակության առավել խոցելի և/կամ առանցքային թիրախային խմբերը և առաջնահերթ կենտրոնանալ նրանց վրա: Սակայն պետք է ֆինանսական գիտելիքների ստացման հնարավորություն ունենան նաև խմբերում չընդգրկված անձինք` լայն հանրությունը: Բացի այդ ֆինանսական կրթումը կարևոր է իրականացնել «ընկալունակ» պահերին (պահեր, երբ մարդը առավել զգայուն է և պատրաստ է ունկնդրել և ընդունել տեղեկատվությունը. օրինակ` հիփոթեքային վարկի մասին` տուն ձեռք բերելու պահին), որպեսզի մատուցվող նյութը առավելագույն արդյունավետությամբ կլանվի թիրախային խմբի կողմից:
56. Հիմնվելով ՀԲ հետազոտության արդյունքների վրա, ինչպես նաև հաշվի առնելով ազգային առաջնահերթությունները՝ Հանձնաժողովը տարանջատել է հետևյալ հիմնական թիրախային խմբերը՝
1) Աշակերտներ. Աշակերտների կրթումը կարևոր է, քանի որ ֆինանսական կրթման հիմնաքարը պետք է դրվի հենց վաղ տարիքից, որպեսզի ներդրվի անձնական ֆինանսների կառավարման սովորույթը և ձևավորվի որպես մշակույթ: Հայտնի է, որ մեծահասակ տարիքում վերաբերմունքը, բնավորությունը և մշակույթը փոխելը անհամեմատ բարդ խնդիր է: Ուստի ֆինանսական կրթումը կարևոր է սկսել վաղ հասակից, որպեսզի անձնական ֆինանսների կառավարումը դառնա անձի կենսակերպի անբաժանելի մաս: Աշակերտները, որպես թիրախային խումբ, կարող են հանդես գալ տարբեր տարիքային խմբերում: Դպրոցներում ֆինանսական կրթումը անհրաժեշտ է ներդնել տարրական, միջնակարգ և ավագ դպրոցի ծրագրերում: Այս տարբերակում մինչև 17-18 տարեկան երեխաները ձեռք կբերեն այն հիմնական գիտելիքները, որոնց հիման վրա Բարձրագույն ուսումնական հաստատությունում (այսուհետ՝ ԲՈՒՀ) կամ հետագա տարիներին կրթումը կլինի ավելի արդյունավետ: Սկսած տարրական դասարաններից մինչև ավագ դպրոցի ավարտը յուրաքանչյուր տարի աշակերտները կսովորեն իրենց տարիքային խմբի համար հասանելի գիտելիքներ:
2) Ուսանողներ. Ուսանողները, որպես պոտենցիալ երիտասարդ աշխատողներ, առնչվելու են կամ սկսել են առնչվել անձնական ֆինանսներին վերաբերող հարցերին, ինչպիսիք են կրթաթոշակը կամ առաջին աշխատավարձի ստացումը և այլն: Բացի այդ ուսանողները, հայկական մշակութային առանձնահատկություններին համապատասխան, կրում են և ներմուծում են նորարարությունները ընտանիք, ուստի ուսանողները կարող են տարածել ֆինանսական գիտելիքները ընտանիքներում ևս:
3) Գյուղացիներ. ՀԲ-ի հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ֆինանսական գիտելիքի (իրազեկվածության խնդիր) մեծամասամբ առկա է գյուղացիների մոտ: Վերջիններս, լինելով ոչ կայուն կամ սեզոնից կախված տատանվող եկամուտներ ունեցող տնտեսություններ, հաճախ ունենում են ինչպես բյուջեի պլանավորման մեծ խնդիրներ, այնպես էլ հաջորդ գյուղատնտեսական սեզոնի համար անհրաժեշտ ծախսերի անբավարարություն:
4) Կանայք. ՀԲ-ի հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հիմնականում կանայք են կրում ընտանիքում անձնական/ընտանեկան բյուջեի կառավարման պատասխանատվությունը: Սա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ընտանիքների տղամարդկանց մեծ մասը մեկնում են արտասահման՝ սեզոնային աշխատանք կատարելու նպատակով, իսկ ընտանեկան բյուջեի կառավարման ֆունկցիան ընկնում է կանանց վրա:
5) Կյանքի տվյալ իրավիճակում ֆինանսական կրթման անհրաժեշտություն ունեցող անձ: Այստեղ թիրախ է այն անձը, ով կյանքի տվյալ իրավիճակում համապատասխան ֆինանսական կրթման կարիք ունի և կյանքի ընկալունակ պահ փուլում է գտնվում: Նմանատիպ իրավիճակ է աշխատանքային հարաբերությունների ձևավորումը, ամուսնությունը և ընտանիքի ձևավորումը, երեխայի ծնունդը, գործազրկությունը, բնակարանի գնումը, ավտոմեքենայի գնումը: Այն դեպքում, երբ, բացի վերը նշված իրավիճակներից, բացահայտվում է, որ որևէ այլ իրավիճակ հանդիսանում է ֆինանսական կրթման անհրաժեշտություն ունեցող իրավիճակ, ապա անհրաժեշտ է անդրադառնալ դրան ևս: Նմանատիպ իրավիճակ կարող է լինել բարեփոխումները, հատուկ ֆինանսական ծրագրերը և այլն: Այստեղ կարևորվում է ճիշտ պահերին ֆինանսական կրթման իրականացումը, քանի որ այդ իրավիճակում մարդիկ առավել պատրաստ են ընկալելու և կիրառելու մատուցված տեղեկատվությունը:
4.5 Ֆինանսական կրթման բովանդակությունը
57. Ֆինանսական կրթման ապահովման համար տարանջատվում են հիմքային գիտելիքներ և դրանց վրա կառուցվող դասընթացների բովանդակային պլաններ առանձին թիրախային խմբերի համար: Ընդ որում, հիմքային գիտելիքների համախումբը մի երկրից մյուսը գրեթե չի տարբերվում, սակայն դասընթացների բովանդակային պլանները կախված են թիրախային խմբի և տվյալ երկրին բնորոշ առանձնահատկություններից:
58. Հաշվի առնելով Հանձնաժողովի քննարկումները և ՀՀ առանձնահատկությունները՝ ստորև ներկայացնենք գիտելիքների նմանատիպ ամփոփ նվազագույն համախումբ՝ հայկական դպրոցներում և հետդպրոցական կրթական հարթակներում այն մատուցելու համար.
1) Անձնական և ընտանեկան բյուջեի կառավարում
2) Փող և կանխիկ ու անկանխիկ վճարումներ
3) Խնայողություններ և ներդրումներ
4) Պարտք և պարտքի կառավարում
5) Ֆինանսական գործիքներ և անձնական ֆինանսների ռիսկերի կառավարում (ապահովագրություն, կենսաթոշակային կուտակումներ և այլն)
6) Սեփական իրավունքների պաշտպանություն
7) Տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության հայթայթում
8) Ֆինանսական գործիքներից անվտանգ օգտվելու վերաբերյալ պատկերացում (ֆինանսական զեղծարարություններ և խարդախություններ)
9) ՀՀ ֆինանսական համակարգ և մակրոտնտեսական հիմքային գիտելիքներ
10) Այլ՝ կոնկրետ թիրախային խմբի համար:
59. Այս հիմքի շուրջ կազմվում են յուրաքանչյուր թիրախային խմբի համար անհատական դասընթացների ուսուցման պլաններ, մշակվում են համապատասխան մեթոդներ, ձևեր և գործիքներ՝ ելնելով տվյալ թիրախային խմբի առանձնահատկություններից և պահանջներից:
4.6 Ֆինանսական կրթման ծրագրերը
60. Կյանքի ողջ ընթացքում անձի ֆինանսական շարունակական կրթման հնարավոր շղթաները կարող են լինել՝
61. Դպրոցում ֆինանսական կրթումը շղթայի սկիզբն է և ֆինանսական կրթման գործընթացը սկսվում է հանրակրթական դպրոցից՝ հանդիսանալով ֆինանսական կրթման բաղկացուցիչ մաս: Հետագայում՝ դպրոցից հետո, ֆինանսական կրթման մեթոդներն ու ուղիները բազմազան են՝ կախված թիրախային խմբից և կյանքի իրավիճակից: Ուստի ֆինանսական կրթման ծրագրերի ներդրումը և իրականացումը բաժանվում է 2 խոշոր խմբի՝
1) Ֆինանսական կրթման ծրագրերի իրականացումը դպրոցում
2) Ֆինանսական կրթման ծրագրերի իրականացումը դպրոցներից դուրս (ԲՈՒՀ, Աշխատավայր և այլ վայրեր) կամ չափահասների կրթում:
5. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒՄԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
5.1 Դպրոցներում ֆինանսական կրթման անհրաժեշտությունը
62. Ֆինանսական կրթման ամենատարածված և ամենաարդյունավետ ձևերից մեկը դպրոցներում ֆինանսական կրթման իրականացումն է: Ֆինանսական կրթումը անհրաժեշտ է սկսել դպրոցից, քանի որ՝
1) Սովորույթը հեշտ է ներդնել դպրոցից: Դպրոցական կրթության նպատակը ոչ միայն գիտելիքներ տալն է, այլև սովորույթներ ներդնելը: Դպրոցական տարիքից երեխաները սովորում են խնդիր, առաջադրանք ստանալ և լուծումներ փնտրել: Սովորում են առնչվել այնպիսի խնդիրների հետ, որոնց մասին մինչ այդ ոչ մի տեղեկություն չեն ունեցել: Սովորում են բյուջե կազմել, պլանավորել իրենց ծախսերը և վերլուծել որևէ կարևոր որոշում անելուց առաջ: Հենց այս հանգամանքն է դպրոցական կրթումը դարձնում անփոխարինելի:
2) Աստիճանաբար սովորելը պարզից բարդ սկզբունքով ավելի հեշտ է, քան միանգամից մեծամասշտաբ տեղեկատվություն ընկալելը: Դպրոցական կրթության կարևոր առանձնահատկություններից մեկը տնային աշխատանքներ և տարաբնույթ առաջադրանքներ հանձնարարելու հնարավորությունն է աստիճանաբար բարդացող սկզբունքով: Այսպիսով` աշակերտները սովորում են ստացված տեղեկությունը օգտագործել, զարգացնել, տեսնել իրենց սխալները և թույլ կողմերը, աշխատել և կատարելագործվել: Ամեն հաջորդ ուսումնական տարում բարդացող տնային աշխատանքը հնարավորություն է տալիս տարեցտարի զարգանալ և հեշտությամբ հմտանալ խնդիրներ լուծելու հարցում:
3) Մեծահասակների կրթում երեխաների միջոցով: Անկախ պետությունների համագործակցության երկրների բնակիչների համար բազմաթիվ ֆինանսական գործիքներ անհասկանալի են` պայմանավորված Սովետական Միության գոյության տարիներին դրանց բացակայությամբ կամ պարզ բնույթով: Իսկ դա նշանակում է, որ այսօր երեխաները տանը ֆինանսական կրթում գրեթե չեն ստանում, քանի որ ծնողները իրենք էլ չեն տիրապետում բավարար գիտելիքների: Նույնիսկ տնտեսագիտական կամ ֆինանսական կրթություն ստացած անհատները, երբեմն, դժվարանում են հստակ մեկնաբանություն տալ ֆինանսական որևէ գործիքի կամ երևույթի մասին: Դպրոցական կրթությունը կարող է ոչ միայն լրացնել այդ բացը, այլև երեխաների միջոցով մասամբ կրթել նաև մեծահասակներին:
4) Ֆինանսական որոշումների կայացման տարիքային շեմի նվազման տենդենց: Տարբեր հետազոտությունների և հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր հաջորդ սերունդ ավելի վաղ տարիքից է սկսում ֆինանսական բնույթի որոշումներ կայացնել (հեռախոսի ձեռքբերում, բջջային օպերատորի և սակագնային պլանի ընտրություն, ժամանցի և առօրյա ծախսեր և այլն): Իսկ դա նշանակում է, որ գնալով ավելի վաղ տարիքից են երիտասարդները վարկեր վերցնելու ընթացիկ և երկարաժամկետ ծախսերը հոգալու համար: Դեռևս 2004 թվականին արդեն նկատվում էր 20-24 տարեկան երիտասարդների շրջանում սնանկ ճանաչվելու գնալով աճող տենդենց:
5.2 ՀՀ դպրոցներում ֆինանսական կրթության վիճակը
63. ՀՀ դպրոցներում 2012թ. դրությամբ ֆինանսական կրթումը իրականացվում է հետևյալ պայմաններով.
1) 2012թ. դրությամբ դպրոցներում ֆինանսական կրթում իրականացվում է միայն «Հասարակագիտություն» առարկայի միջոցով: Ընդ որում՝ միայն 8-րդ և 9-րդ դասարաններում ուսուցանվող առարկայի ֆինանսական կրթմանը տրամադրված ժամերը չեն գերազանցում ընդհանուր առմամբ 7 դասաժամը: Ֆինանսական կրթման որոշ տարրեր առկա են մաթեմատիկա առարկայի բովանդակային կազմում (տոկոսի հաշվարկ): Սակայն այս կերպ ուսուցումը հնարավորություն չի տալիս աշակերտին տրամադրել ֆինանսապես գրագետ անձ ձևավորելու համար գիտելիքների նվազագույն համախումբը:
2) Դպրոցներում ֆինանսական կրթումը մասամբ ապահովում է «Պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությունը՝ համագործակցելով սահմանափակ թվով դպրոցների հետ և այդ դպրոցներում կազմակերպելով ֆակուլտատիվ պարապմունքներ:
3) Ընդհանուր առմամբ դպրոցներում դասացուցակը առավելագույնս ծանրաբեռնված է, ինչը նշանակում է, որ նոր առարկաներ կարող են ներդրվել միայն մյուսների կրճատման հաշվին:
4) «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում աշակերտներին ֆինանսական գիտելիքներ տալիս են նախկինում պատմության, ֆիզկուլտուրայի և այլ առարկաներ դասավանդող վերապատրաստված ուսուցիչներ: Չնայած որ նրանք վերապատրաստվում են, այնուամենայնիվ ոչ ֆինանսական կրթությունը հնարավորություն չի տալիս ամբողջովին ընկալել դասընթացի նյութը և այն մատչելի մատուցել աշակերտին:
64. Ամփոփելով՝ կարելի է ասել, որ ներկայումս դպրոցական կրթումը չի կարողանում ապահովել ֆինանսական գրագետ անձ ձևավորելու համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույն մակարդակ, ինչպես նաև աշակերտի վարքագծի և վերաբերմունքի ձևավորում և զարգացում: Սրա հետևանքով ոչ միայն աշակերտը դպրոցն ավարտելուց հետո չի կարողանում կայացնել պատասխանատու որոշումներ իր անձնական ֆինանսների վերաբերյալ, այլև հետդպրոցական կրթումը նույնպես չի կարող արդյունավետ լինել, քանի որ մինչ այդ անհրաժեշտ հիմքը բացակայում է: Հետևաբար` ֆինանսապես գրագետ անձ ձևավորելու հարցում անհրաժեշտ են համալիր միջոցառումներ, ինչին էլ միտված է ՖԿԱՌ-ը:
5.3 Դպրոցներում ֆինանսական կրթման ծրագրերի մշակման մոտեցումները
65. Դպրոցներում ֆինանսական կրթման ուսումնական ծրագրերի մշակման ընթացքում պետք է հաշվի առնվեն մի շարք մոտեցումներ, որոնք ներկայացվում են հաջորդիվ:
66. Թիրախային խմբեր: Միջնակարգ հանրակրթական դպրոցներում, որտեղ կրթությունը Հանրակրթության պետական կրթակարգի համաձայն իրականացվում է 12-ամյա տևողությամբ՝ եռաստիճան մակարդակով, ֆինանսական կրթումը անհրաժեշտ է իրականացնել հետևյալ հաջորդական աստիճաններով`
1) տարրական դպրոց` 1-4-րդ դասարաններ.
2) միջին դպրոց` 5-9-րդ դասարաններ.
3) ավագ դպրոց` 10-12-րդ դասարաններ:
67. Ֆինանսական կրթումը կարևոր է ապահովել առնվազն տարրական դպրոցի միջին դասարաններից (երբ երեխան սովորում է հաշվել) սկսած մինչև ավագ դպրոցի բարձր դասարանները:
68. Ֆինանսական կրթման ինտեգրում այլ առարկաներում: Դպրոցներում ֆինանսական կրթումը իրականացվելու է այլ առարկաներում ինտեգրված ձևով: Այս պարագայում դասավանդվող առկա առարկաներում ներառվելու են առանձին բաղկացուցիչներ անձնական ֆինանսների վերաբերյալ: Այդպիսով՝ տարրական դասարաններից մինչև ավագ դպրոցի ավարտը յուրաքանչյուր տարի աշակերտները կսովորեն իրենց տարիքային խմբի համար սահմանափակ թվով առարկաների շրջանակներում (ինչպես, օրինակ, մաթեմատիկական խնդիրների տեսքով, որոնք աստիճանաբար կբարդանան՝ հասնելով բարդ տոկոսի հաշվարկ բարձր տարիքային խմբերում): Առարկաների ցանկը, որում պետք է ինտեգրվեն ֆինանսական գիտելիքները, կորոշվի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից դպրոցներում ֆինանսական կրթման ծրագրի մշակման ժամանակ: Ինտեգրման մոտեցումը թույլ է տալիս չավելացնել երեխաների դասային ծանրաբեռնվածությունը (որն այսօր իսկ արդեն առավելագույն է), ներկայացնել ֆինանսների կարևորությունը տարբեր առարկաների և իրավիճակների միջոցով: Մյուս կողմից, ինտեգրման մոտեցումը դժվարություններ է առաջացնում ֆինանսական կրթման ծրագրի հաջողության գնահատման ժամանակ (առանձին առարկայի դեպքում հնարավոր են թեստավորման միջոցով հեշտորեն տալ գնահատականներ), թուլացնում է անձնական ֆինանսների կառավարման առարկայի ֆոկուսը և պահանջում է ավելի մեծ թվով և ավելի բարդ ծրագրերով ուսուցիչների վերապատրաստում:
69. Մեթոդներ: Անձնական ֆինանսների կրթումը դպրոցներում չպետք է սահմանափակվի միայն դասագրքային օրինակներով, խնդիրներով ու վարժություններով: Առկա են տարբեր եղանակներ և մեթոդներ՝ կրթման ծրագրերը ավելի արդյունավետ իրականացնելու համար, մասնավորապես.
1) Դասավանդումը պետք է ուղեկցվի տարբեր խաղերով, թեստերով, ՀՀ ԿԲ-ն և այլ կազմակերպություններ այցելություններ կատարելով: Դրա հետ մեկտեղ պետք է կազմակերպել սեմինարներ, իրականացնել հսկիչ գնումներ, հանձնարարել երկարաժամկետ ուսումնասիրություն պահանջող խնդիրներ, ունենալ ինտերնետային կայքում հատուկ բացված էջեր և այլն:
2) Անհրաժեշտ է պետություն-մասնավոր հատված համագործակցություն, մասնավորապես անհրաժեշտ է կրթման գործընթացում ներգրավել ֆինանսական կազմակերպություններին ևս` բաց դռների օր, էքսկուրսիաներ ֆինանսական կազմակերպություններ կազմակերպելու և դպրոցներում «երիտասարդ ֆինանսիստներ» խմբակներ ստեղծելու և այլ միջոցառումներ կազմակերպելու միջոցով:
70. Պիլոտային փորձարկումներ: Ուսումնական ծրագրի նախնական մշակումից հետո անհրաժեշտ է դրա ներդրումը մի շարք դպրոցներում պիլոտային փորձարկման տեսքով: Դրա շնորհիվ հնարավոր է բացահայտել ինչպես դասավանդման առկա ծրագրի և մեթոդների արդյունավետությունը, այնպես էլ ուսուցման նոր մեթոդների կիրառման անհրաժեշտությունը: Անհրաժեշտ է, որպեսզի պիլոտային փորձարկման համար ընտրվող դպրոցների ցուցակը լինի ներկայացուցչական:
71. Դասընթացների բովանդակությունը: Դասընթացների բովանդակությունը որոշելիս նպատակահարմար է ֆինանսական կրթումը սկսել տարրական գիտելիքներից աստիճանաբար բարդացող սկզբունքով՝ շեշտադրելով գործնական գիտելիքները:
72. Մշակույթի ձևավորում. Դպրոցականների մոտ բացի գիտելիքների և հմտությունների ձևավորումից, կարևոր է նաև ֆինանսական կազմակերպությունների հետ հարաբերվելու մշակույթի ձևավորումը: Այդ տեսանկյունից կարևորվում են այնպիսի նախագծեր, որոնք կդիտարկեն ֆինանսական կազմակերպություն – հաճախորդ հարաբերությունները: Օրինակ, 14-18 տարեկան դպրոցականների համար բանկերի հետ հարաբերվելու մշակույթ ձևավորելու համար կարելի է մշակել և ներդնել մի նախագիծ, որով փոքրիկ ավանդատուն կարողանա իրականացնել խնայողություններ և ներդնել որպես ավանդ իրական բանկում: Նման նախագծի նախատիպեր կան նաև աշխարհում, օրինակ CHILDFINANCE միջազգային կառույցը իրականացնում է նմանատիպ նախագծեր:
5.4 Ուսուցիչների վերապատրաստման մոտեցումները
73. Դպրոցներում ֆինանսական կրթման ծրագրի ներդրման հաջողության համար անհրաժեշտ կլինի նաև իրականացնել ուսուցիչների վերապատրաստում: Դպրոցում ֆինանսական կրթման ծրագրի ինտեգրված ներդրման մոտեցման դեպքում առաջանալու է մեծ թվով առարկաների ուսուցիչների վերապատրաստման անհրաժեշտություն:
74. Դպրոցներում ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի մշակման ժամանակ պետք է հաշվի առնվեն մի շարք մոտեցումներ, որոնք ներկայացվում են հաջորդիվ:
75. Ուսուցչին մեթոդական օժանդակություն: Դպրոցներում ֆինանսական կրթման կարևոր տարրերից է ոչ միայն աշակերտին լրացուցիչ նյութերով ապահովումը, այլև ուսուցչին: Դա հնարավոր է ապահովել յուրաքանչյուր առարկայի համապատասխան ուսուցչի ձեռնարկի միջոցով: Նպատակը՝ ուսուցիչներին լրացուցիչ օժանդակություն տրամադրելն է, որը նրանց կօգնի դասընթացների վարման մեթոդների՝ խաղերի, տնային աշխատանքների, արտադասարանական նյութերի պատրաստման և աշակերտների հետ ինտերակտիվ դասերի անցկացման հարցում:
76. Վերապատրաստման շարունակականություն: Ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի մշակման ժամանակ պետք է հաշվի առնել, որ վերապատրաստումները ունենան շարունակական բնույթ:
77. Պիլոտային փորձարկումներ: Օժանդակ նյութերի մշակումից հետո անհրաժեշտ է դրանց փորձարկումը, որը արդյունավետ կլինի իրականացնել ֆինանսական կրթական ծրագրերի վերոնշված պիլոտային փորձարկմանը զուգընթաց:
1) Հայաստանի պետական մանկավարժական համալսարան: Հաշվի առնելով, որ Հայաստանում մանկավարժական կադրեր պատրաստվում են Հայկական պետական մանկավարժական համալսարանում (այսուհետ՝ ՀՊՄՀ), ապա հարկ է նշել, որ այս համալսարանում ֆինանսական կրթման վերաբերյալ անհրաժեշտ է առանձնահատուկ մոտեցում: Ֆինանսական կրթման տարրի մասին ապագա մանկավարժը պետք է հստակ գիտելիքներ ունենա իր կողմից ապագայում դասավանդվող առարկայի շրջանակներում, ընդ որում՝ նա պետք է լավ պատկերացնի այն մեթոդները, որոնք կարելի է օգտագործել առարկան դասավանդելիս, աշակերտներին տնային և այլ առաջադրանքներ հանձնարարելիս:
5.5 Դպրոցներում ֆինանսական կրթման ծրագրերի արդյունավետության գնահատման մոտեցումները
78. Դպրոցներում ֆինանսական կրթման ուսումնական ծրագրերի արդյունավետության գնահատման մեթոդների մշակման ընթացքում պետք է հաշվի առնվեն մի շարք ստորև ներկայացված մոտեցումներ:
79. Աշակերտի գիտելիքի համալիր գնահատում: Քանի որ ֆինանսական կրթման ծրագիրը ինտեգրվելու է առանձին առարկաներում, ապա անհրաժեշտ կլինեն նաև մեթոդներ, որոնք թույլ կտան գնահատել աշակերտի ֆինանսական գիտելիքները համալիր ձևով: Այդպիսի մեթոդներ կարող են լինել արտաառարկայական գնահատումները յուրաքանչյուր մակարդակի (տարրական, միջին և ավագ) ավարտին: Համալիր գնահատականները չեն պայմանավորելու կամ ազդելու երեխայի առաջադիմության գնահատականի վրա, այլ միայն հանդիսանում են ֆինանսական կրթման ծրագրի արդյունավետության գնահատման միջոց:
80. Յուրաքանչյուր առարկայի գնահատում: Միաժամանակ գնահատման մեթոդներ պետք է լինեն (առանձին կամ ինտեգրված տվյալ առարկայի գործող մեթոդաբանության մեջ), որպեսզի հնարավոր լինի գնահատել ֆինանսական կրթման ծրագիրը նաև յուրաքանչյուր առանձին առարկայի գծով (որում ներդրվել է ֆինանսական կրթման բաղադրիչ):
81. Ուսուցիչների գնահատում: Ֆինանսական կրթման ծրագրի և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու համար, կարևոր է նաև աշակերտների կողմից ուսուցիչների գնահատման մեթոդների մշակումը և ներդրումը:
82. Անընդհատ հետադարձ կապ: Հաշվի առնելով, որ գործող կրթական համակարգով, առարկաների դասագրքերը վերանայվում են 4 տարին մեկ, ապա կարևոր է մշակել և ներդնել այդ ընթացքում առարկաների, դասագրքերի, ուսուցման մեթոդների, օժանդակ նյութերի վերաբերյալ բացահայտված դիտարկումների, սխալների, առաջարկությունների հավաքագրման արդյունավետ մեխանիզմներ:
6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ (ՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒՄ)
6.1 Չափահասների ֆինանսական կրթման ծրագրերի մշակման մոտեցումները
83. Չափահասների ֆինանսական կրթման ուսումնական ծրագրերի մշակման ընթացքում պետք է հաշվի առնվեն մի շարք մոտեցումներ, որոնք ներկայացվում են հաջորդիվ:
84. Թիրախային խմբեր: ՖԿԱՌ-ի հիմնական թիրախային խմբերը, ինչպես նշվել է վերևում, հասարակության առավել խոցելի և/կամ առանցքային խմբերն են, այն է` ուսանողներ, գյուղացիներ, կանայք, ինչպես նաև կյանքի տվյալ իրավիճակում ֆինանսական կրթման անհրաժեշտություն ունեցող անձինք:
85. Կրթման ծրագրեր: Ֆինանսական կրթման ծրագրերը պետք է ուղղված լինեն յուրաքանչյուր թիրախային խմբերի համար` հաշվի առնելով վերջինիս առանձնահատկությունները: Սակայն ծրագրեր պետք է լինեն նաև ընդհանուր հանրության համար` որպեսզի թիրախային խմբերից դուրս անձինք նույնպես հնարավորություն ունենան ստանալ ֆինանսական գիտելիքներ:
86. Ծրագրերի բնույթ: Չափահասների կրթման ֆինանսական կրթման ծրագրերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` «պրոակտիվ» և «պասիվ»: Պրոակտիվ են այն միջոցառումները, որոնք «հարկադրվում են» մասնակիցներին (օրինակ` սեմինարներ), իսկ պասիվ են այն միջոցառումները, որոնք «հարկադրանքի» բաղադրիչ չունեն (օրինակ, ինտերնետային կայք, հրատարակչական նյութեր, թեժ գիծ): Պրոակտիվ վերաբերմունք պետք է կիրառվեն հիմնական թիրախային խմբերի համար՝ կենտրոնացնելով այնտեղ հիմնական ռեսուրսները, իսկ պասիվ մեթոդներ` ընդհանուր հանրության համար:
87. Ուսանողներ/ ԲՈՒՀ: ԲՈՒՀ-երում ֆինանսական կրթման մեթոդները և ուղիները կարող են լինել
1) պարտադիր կամ կամավոր ուսումնական ծրագրի /դասընթացի/ ներդրման տեսքով,
2) ուսանողների համար սեմինարների, հանդիպումների և այլ նմանատիպ միջոցառումների իրականացման տեսքով,ումը
3) ԲՈՒՀ-ական հաստատություններում կրթական նյութերի հասանելիության ապահովման ձևով,
4) Ընդ որում` ֆինանսական կրթման իրականացումը պետք է ուղղված լինի ինչպես տնտեսագիտական և ֆինանսական ուղղվածությամբ մասնագիտացված ԲՈւՀ-երում, այնպես էլ տնտեսագիտությամբ չմասնագիտացված ԲՈՒՀ-երում:
88. Աշխատավայր: Կրթումը աշխատավայրում հանդիսանում է ֆինանսական կրթման հանգուցային հնարավորություններից մեկը: Գործատուները և աշխատողները կատարում են բազմաթիվ որոշումներ ֆինանսական հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ վարձատրությունը, խնայողությունների և կենսաթոշակային պլանավորումը:
89. Կրթման ուղիներ: Ֆինանսական կրթումը կարող է կատարվել ավանդական և նոր տեղեկատվական աղբյուրների միջոցով, ինչպիսիք են հեռուստացույցը, ռադիոն, թերթերը և ամսագրերը, ինտերնետային կայքերը և այլն: Մարդիկ առավել հեշտությամբ են ֆինանսական կրթում ստանում և հիշում տեղեկատվությունը (message), եթե դրանք մատուցված են մարդկանց համար հանրամատչելի ուղիների միջոցով և զվարճալի ձևով (Entertaining manner), ինչպիսիք են օրինակ՝ ուսումնական հաղորդաշարերի մշակումը և հեռարձակումը:
90. Կրթումը կայքի միջոցով: Հատուկ կրթական կայքի զարգացումը ֆինանսական կրթման ամենատարածված ձևերից է, քանի որ այն հնարավորություն է տալիս անձանց մեկ պատուհանի սկզբունքով տեղեկատվություն և գիտելիքներ ստանալ անձնական ֆինանսների մասին: ՀՀ-ում արդեն ստեղծվել և գործում է «Ֆինանսներ բոլորի համար» կայքը, որը պետք է կատարելագործել և զարգացնել: Բացի այդ www.dasaraո.am կայքը կարող է դառնալ աշակերտների համար հասանելի միասնական կայք, որտեղից կլինեն հղումներ դեպի այլ կրթական կայքեր և ռեսուրսներ, այդ թվում՝ www.abcfiոaոce.am:
91. Հրապարակումներ: Տարբեր թեմաներով հրապարակումները՝ բրոշյուրները, թերթոնները, ծաղրանկարները և այլն, չափահասների ֆինանսական կրթում իրականացնելու լավագույն միջոցներից է, քանի որ այն կարող է փոխարինել նորագույն տեխնոլոգիաներով իրականացվող ֆինանսական կրթմանը, ընթերցվել բազմաթիվ անձանց կողմից և պահպանվել ապագայի համար որպես հղում: Այստեղ կարևորվում է հրապարակումների բաշխման գործընթացի ճիշտ կազմակերպումը և համապատասխան թիրախային խմբերին հասանելիության ապահովումը:
92. Ոչ ստանդարտ ուղիներ: Ֆինանսական կրթումը կարող է կատարվել նաև հատուկ սեմինարների, ցուցահանդեսների, փողոցային շոուների, ֆինանսական կրթման շաբաթների, ներկայացումների, ներառյալ` շրջիկ ներկայացումներ), խաղերի (ներառյալ բջջային հեռախոսների) միջոցով: Կարող են կազմակերպվել նաև կանանց, գյուղացիների, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների համար: Հոկտեմբերի վերջին շաբաթը կարող է հայտարարվել «Խնայողությունների մեկշաբաթյակ»՝ խնայողությունների միջազգային օրվան նվիրված, որի շրջանակներում տարբեր ֆինանսական կառույցներ միջոցառումներ կարող են իրականացնել: Կարող են կազմակերպվել ֆլեշ-մոբեր ոչ միայն կամավորների, այլև կազմակերպությունների մասնակցությանբ և նախաձեռնությամբ: Կրթում կարող է իրականացվել նաև հատուկ հեռուստահաղորդաշարի միջոցով՝ հասարակության տարբեր թիրախային խմբերի համար՝ անկախ նրանց աշխարհագրական տեղաբաշխումից:
93. Ֆինանսական կրթումը մասնավորապես կարող է արդյունավետ լինել, եթե այն իրականացվում է հեղինակավոր միջնորդների միջոցով, այսինքն՝ նրանց միջոցով, ում կրթվողները արդեն ճանաչում և վստահում են: Օրինակ՝ իրենց նախորդ կատարած գործերի կամ հասարակության մեջ զբաղեցրած դիրքի շնորհիվ:
6.2 Կրթողների կրթման մոտեցումները
94. Կրթողների կրթման գործընթացի իրագործումը հանդիսանում է ֆինանսական կրթման գործընթացի հենասյունը:
95. Կրթողների կրթման ծրագրերի և մեթոդների մշակման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք մոտեցումներ, որոնք ներկայացվում են հաջորդիվ:
96. Կրթողներին կրթողներ: Կրթողներին կրթողները լինելու են ֆինանսական կրթման ոլորտում փորձառու մասնագետներ` օժտված կրթելու ունակությունններով: Վերջիններս պետք է հատուկ մեթոդներ և մոտեցումներ ցուցաբերեն յուրաքանչյուր թիրախի համար: Նշված մասնագետները ձևավորելու են հատուկ մշտական խումբ՝ ՀՀ ԿԲ-ի ներքո: Այս խմբում ընդգրկվելու են ոչ միայն կրթական ոլորտի մասնագետներ, այլև ներկայացուցիչներ Հասարակական կազմակերպություններից և թիրախային խմբին հասանելիություն ունեցող կառույցներից:
97. Թիրախային խմբեր: Անհրաժեշտ է առանձնացնել կրթողների թիրախային խմբեր` հաշվի առնելով ՖԿԱՌ-ի հիմնական թիրախային խմբերը: Հաշվի առնելով յուրաքանչյուր խմբի առանձնահատկությունները և գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար հարկավոր է առանձնացնել հետևյալ թիրախային խմբերը.
98. Կրթողներին կրթման մեթոդներ: Մատուցվող տեղեկությունները կրթողների համար ավելի դյուրըմբռնելի և հստակ դարձնելու համար հարկավոր է մշակել հատուկ մեթոդներ:
99. Կրթողներին կրթման ծրագրերը: Կրթողներին Ֆինանսական կրթման ծրագրերը պետք է ուղղված լինեն յուրաքանչյուր թիրախային խմբերի համար` հաշվի առնելով վերջինիս առանձնահատկությունները:
100. Կրթողներին կրթման նյութեր և օժանդակություն: Հիմնական նյութերը պետք է լինեն ձեռնարկի տեսքով, սակայն որպես հավելյալ օժանդակող նյութեր կլինեն առանձին իրավիճակային խնդրագիրքը, և կրթական նյութերի համառոտ և կարևոր տեղեկությունները առանձին թեմաներով կտրամադրվեն շարժական նյութերի` սլայդ շոուների տեսքով, խտասկավառակների միջոցով: Ֆինանսական ոլորտի վերաբերյալ նոր հոդվածների, թեմաների, փոփոխությունների մասին պարբերաբար կրթողներին կտեղեկացվեն խմբակային էլեկտրոնային նամակների միջոցով:
101. Պիլոտային փորձարկումներ (մեթոդների, ծրագրերի, նյութերի): Կրթական մեթոդների, ծրագրերի, նյութերի մշակումից հետո անհրաժեշտ է դրանց փորձարկումը, որը արդյունավետ կլինի իրականացնել ներկայացուցչական խմբի համար:
102. Կրթողներին կրթման շարունակականություն: Կրթողներին կրթման ծրագրերի մշակման ժամանակ պետք է հաշվի առնել, որ կրթման գործընթացները ունենան շարունակական բնույթ, թե տեղային, թե հեռակա ուղիներով:
7. ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
103. ՖԿԱՌ-ի և դրա ներքո ֆինանսական կրթման ծրագրերի արդյունավետության գնահատումը և մոնիթորինգը պետք է իրականացվի երկու հարթությամբ.
1) Հանրության ֆինանսական կրթման մակարդակի շարունակական գնահատում,
2) Առանձին կրթական ծրագրերի արդյունավետության գնահատում:
104. Ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև ՖԿԱՌ արդյունավետության գնահատման նպատակով անհրաժեշտ է ստեղծել հատուկ մոնիթորինգային խումբ, որտեղ կընդգրկվեն Հանձնաժողովի անդամները, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով էքսպերտներ: Մոնիթորինգային խումբը պետք է ունենա հստակ կառուցվածք, մոտեցումներ, ինչպես նաև իրավասություններ՝ իր պարտականությունները կատարելու համար: Խումբը գործելու է Հանձնաժողովի ներքո և անմիջապես հաշվետու է նրան:
7.1 Հանրության ֆինանսական կրթման մակարդակի շարունակական գնահատում
105. Հանրության ֆինանսական կրթման մակարդակի շարունակական գնահատումը թույլ կտա ընդհանուր առմամբ հետևել, թե արդյոք ՖԿԱՌ-ի ներքո ֆինանսական կրթական ծրագրերը միասին նպաստում են երկրում ֆինանսական գրագիտության բարձրացմանը:
106. Հանրության ֆինանսական կրթման մակարդակի շարունակական գնահատման համար կարևոր է մշակել և ներդնել հարցումների այնպիսի մեթոդաբանություն, որը թույլ է տալիս գնահատել ՖԿԱՌ-ի չափելի նպատակները, այդ թվում՝ տալ ՀՀ բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի միասնական գնահատական: Դա կօգնի նաև լայն հանրությանը հետևել և վերահսկել ՖԿԱՌ-ի իրականացումը:
107. Ֆինանսական կրթման մակարդակի գնահատումը պետք է իրականացվի պարբերաբար (օրինակ, 5 տարին մեկ անգամ՝ տալով ժամանակ, որպեսզի ֆինանսական կրթման ծրագրերը ունենան իրենց ազդեցությունը)՝ գնահատելու համար ֆինանսական գրագիտության մակարդակը բնակչության շրջանում և բացահայտելու ՖԿԱՌ-ի հետագա մոտեցումները և ընթացքը:
108. Ֆինանսական կրթման ծրագրերը հաճախ չունեն անմիջական ազդեցություն, դրանց հետևանքները հաճախ կարող են դրսևորվել տասնյակ տարիների ընթացքում: Ուստի հնարավոր չէ միանշանակ գնահատականներ տալ ՖԿԱՌ-ի արդյունավետության վերաբերյալ: Սակայն, նշված հարցումների միջոցով հնարավոր է դիտել միտումը` արդյոք ՀՀ-ում ֆինանսական գրագիտության ուղղությամբ դրական միտումներ նկատվում են, թե ոչ: Այդ նպատակով մշակվել են մի շարք նպատակային ցուցանիշներ, որոնք հնարավորություն կտան հասկանալ բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի փոփոխության միտումը, ինչպես նաև ՖԿԱՌ-ի արդյունավետությունը (տե՛ս մաս IV.6):
7.2 Ֆինանսական կրթման ծրագրերի արդյունավետության գնահատում եվ մոնիթորինգ
109. Կարևոր է գնահատել և վերահսկել ֆինանսական կրթման ծրագրերը՝ վերջիններիս արդյունավետությունը հասկանալու համար: Եթե ծրագիրը քիչ արդյունավետ է, ապա այն պետք է վերափոխել կամ դադարեցնել, ինչպես նաև դասեր քաղել ֆինանսական կրթման հետագա ծրագրերի համար:
110. Արդյունավետ գնահատում և մոնիթորինգ իրականացնելու համար յուրաքանչյուր նախագիծ պետք է ունենա հստակ և չափելի ձևակերպված խնդիրներ:
111. Յուրաքանչյուր նախագիծ, որպես իր անբաժանելի մաս, պետք է ունենա նախագծի արդյունավետության գնահատման և մոնիթորինգի մեխանիզմ, որի նպատակն է հասկանալ արդյոք տվյալ նախագիծը հասել է դրված խնդիրներին, թե ոչ:
112. Յուրաքանչյուր ծրագրի համար անհրաժեշտ է կատարել նախնական և վերջնական գնահատում՝ ծրագրի արդյունքները ճիշտ ստանալու և վերլուծելու համար:
113. Միաժամանակ անհրաժեշտ է վերահսկել և պարբերաբար անդրադառնալ ծրագրերի իրականացման ընթացքին:
8. ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
114. Ֆինանսական ծրագրերը պահանջում են կայուն և շարունակական ֆինանսավորում: Ընդ որում, ՖԿԱՌ-ի արդյունավետ իրագործման նպատակով կարևոր է ապահովել ֆինանսավորում ինչպես ֆինանսական կրթության ծրագրերի ստեղծման և ներդրման, այնպես էլ դրանց շարունակական պահպանման համար:
115. ՖԿԱՌ-ի կոորդինացման և շարունակական իրագործման համար ինստիտուցիոնալ միավորի ձևավորման և պահպանման ֆինանսավորումը կրելու է ՀՀ ԿԲ-ն՝ ֆինանսական ծառայությունների սպառողների շահերի պաշտպանության մանդատի ներքո: Ուսումնական հաստատություններում ֆինանսական կրթության ներդրումը հենվելու է դոնորներից ստացվող ֆինանսավորման վրա՝ չստեղծելով լրացուցիչ բեռ պետական բյուջեի վրա: Դոնորների և այլ կառույցների միջոցներով ֆինանսավորման է ենթակա նաև ուսումնական հաստատություններից դուրս ծրագրերի նշանակալի մասը:
116. Կայուն և շարունակական ֆինանսավորման մոտեցումները.
1) Աղբյուրների համադրում: ՖԿԱՌ-ի ծրագրերը բազմաբնույթ են, բազմաշահառու և ծախսատար, ուստի նպատակահարմար է ֆինանսավորման ապահովումը մի շարք աղբյուրների համադրմամբ:
2) «Անվտանգության բարձիկ»: Չնայած ֆինանսավորման աղբյուրները կարող են բազմազան և շատ լինել, այնուամենայնիվ անհրաժեշտ է ՖԿԱՌ-ի իրականացումը կոորդինացնող խմբի կայուն ֆինանսավորման ապահովում, որը կկարողանա զբաղվել նաև տարբեր աղբյուրներից ֆինանսավորման հայթայթմամբ և կոորդինացմամբ:
3) «Վրա հասնող ալիքի» մեթոդ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՖԿԱՌ-ի Գործողությունների ծրագրում (այսուհետ՝ ԳԾ) ներառված միջոցառումները երկարաժամկետ, մեծածավալ և բարդ են, արտաքին միջավայրը անորոշ է, ապա նպատակահարմար է իրականացնել պլանավորումը վրա հասնող ալիքի մեթոդով, որը ենթադրում է միջոցառումների աստիճանական պլանավորում ըստ ժամկետային հերթականության: Ուստի աշխատանքային ծրագրեր և բյուջեներ պլանավորվելու են կարճ ժամկետի համար, իսկ մնացած աշխատանքները պլանավորվելու են աստիճանաբար ըստ միջոցառման իրականացման ժամկետի մոտենալու:
117. Ֆինանսավորման աղբյուրներ են.
1) Պետական կառույցներ: ՀՀ ԿԲ-ն և այլ հանրային մարմիններ (Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը և այլն), որոնք արդեն իսկ որոշակի ֆինանսավորում իրականացնում են, շարունակելու են իրենց մանդատի ներքո ֆինանսական կրթության որոշ ծրագրերի ֆինանսավորում:
2) Դոնորներ: Հաշվի առնելով թեմայի արդիականությունը, բազմաթիվ միջազգային և ազգային կառույցներ պատրաստ են ֆինանսավորել ֆինանսական կրթության ծրագրեր:
3) Ֆինանսական կազմակերպություններ: Ֆինանսական շուկայի մասնակիցները (նաև որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մաս) և նրանց ասոցիացիաները նույնպես պետք է նախաձեռնեն ֆինանսական կրթության ծրագրեր կամ նպաստեն գործողներին: Այստեղ կարևոր է, որ նման նախաձեռնությունները չվերածվեն մարքետինգային միջոցառումների:
4) Պետական-մասնավոր համագործակցություններ: Պետության և մասնավորի համագործակցության միջոցով նույնպես կարող են ֆինանսավորվել ՖԿԱՌ-ի ծրագրեր:
5) Այլ կազմակերպություններ: Որոշ կազմակերպություններ կարող են օժանդակել իրենց գործող հնարավորություններով ֆինանսական կրթական ծրագրերին (օրինակ` բաշխել բուկլետներ, տրամադրել տարածք), առանց վարձատրության:
9. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
118. ԳԾ –ը արտացոլում է այն ծրագրերի ամբողջությունը, որոնք ուղղված են ՖԿԱՌ-ի խնդիրները իրականացնելուն՝ ըստ ժամկետների և պատասխանատու շահառուների:
119. Ծրագրերի իրականացումը և ժամկետները պայմանական են և էապես կախված են ծրագրերի համար ֆինանսավորման հայթայթումից:
120. Պատասխանատու շահառուներ են այն կառույցները և/կամ կազմակերպությունները, որոնք հանձնառություն են առել առաջնորդելու տվյալ ծրագիրը:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 13-ի նիստի N 47 |
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության Ֆինանսական կրթման 2014-2019թթ.ազգային ռազմավարության
NN |
Միջոցառում |
Մանրամասնություն |
Պատասխանատու կառույց |
ժամկետը | ||||
Հիմնական |
Օժանդակ | |||||||
I. Ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորում | ||||||||
1 |
Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ռազմավարություն (այսուհետ՝ ՖԿԱՌ) և գործողությունների ծրագրի (այսուհետ՝ ԳԿ) հաստատում |
ՖԿԱՌ-ը և գործողությունների ծրագիրը պետք է ավարտվի և հաստատվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2014թ. ընթացքում: |
Հայաստանի Հանրապետության Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման և իրագործման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) |
2014 | ||||
2 |
ՀՀ ԿԲ-ում ՖԿԱՌ-ի իրագործումը կոորդինացնող ինստիտուցիոնալ միավորի ձևավորում |
Ինստիտուցիոնալ միավորը պետք է. |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
2014 | ||||
II. Կրթում դպրոցներում | ||||||||
1 |
Դպրոցում «անձնական ֆինանսների կառավարում» ուսումնական ծրագրի ներդրում |
Ծրագիրը պետք է սահմանի տարրական, միջին և ավագ դպրոցներում անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ գիտելիքի ներդրման քայլերը սահմանափակ առարկաների մեջ ինտեգրման միջոցով: Առարկաների ցանկը որոշվելու է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԿԳՆ) կողմից ծրագրի մշակման ընթացքում: |
ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտ (այսուհետ՝ ԿԱԻ) (համաձայնությամբ) |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), Հանձնաժողով |
2014-2019 | |||
1) |
Ծրագրի չափորոշիչների մշակում |
Չափորոշիչները պետք է ներառեն ըստ դպրոցի դասարանների. |
ՀՀ ԿԳՆ, ԿԱԻ (համաձայնությամբ) |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), Հանձնաժողով |
2014-2016 | |||
2) |
Առարկաների ծրագրերի չափորոշիչների մշակում |
1. Առարկաների ծրագրերի չափորոշիչների մշակման պլանի և ժամանակացույցի մշակում |
ՀՀ ԿԳՆ, ԿԱԻ (համաձայնությամբ) |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), Հանձնաժողով |
2014-2016 | |||
3) |
Առարկաների բովանդակային նյութերի մշակում |
1. Բովանդակային նյութերի մշակման, թեստավորման և ընդունման ժամանակացույցի մշակում |
ՀՀ ԿԳՆ, ԿԱԻ (համաձայնությամբ),պատվիրակված կազմակերպություններ (համաձայնությամբ) |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), Հանձնաժողով |
2015-2018 | |||
4) |
Պիլոտային փորձարկումներ |
Մշակված նյութերի փորձարկում ըստ նյութերի մշակման հերթականության: |
ՀՀ ԿԳՆ, ԿԱԻ (համաձայնությամբ) |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), Հանձնաժողով |
2015-2019 | |||
2 |
Ուսուցիչների վերապատրաստում |
Ֆինանսական կրթման տարր պարունակող առարկաները դասավանդող ուսուցիչների վերապատրաստում |
ՀՀ ԿԳՆ, ԿԱԻ (համաձայնությամբ) |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ |
2015-2019 | |||
1) |
Ուսուցիչների վերապատրաստման ծրագրի մշակում |
Ծրագիրը պետք է ներառի ուսուցչի ուղեցույցների մշակման և վերապատրաստումների անցկացման ձևը, մեթոդները և ժամանակացույցը: |
ՀՀ ԿԳՆ, ԿԱԻ (համաձայնությամբ) |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ |
2015-2019 | |||
2) |
Ուսուցչի ուղեցույցների մշակում |
1. Ըստ առարակների ուսուցիչների ուղեցույցների մշակման, տեստավորման և ընդունման ժամանակացույցի մշակում |
ԿԱԻ (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ, պատվիրակված կազմակերպություններ (համաձայնությամբ) |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
2015-2019 | |||
3) |
Ուսուցիչների վերապատրաստումների իրականացման մեկնարկ |
Վերապատրաստման ծրագիրը մշակելուց հետո ծրագրի իրականացում՝ ըստ նախօրոք որոշված ժամանակացույցի: |
ՀՀ ԿԳՆ, ԿԱԻ (համաձայնությամբ) |
ՀՀ ԿԳՆ,ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
2016-2019 | |||
3 |
ՀՊՄՀ ուսանողների ֆինանսական կրթման աշխատանքների մեկնարկ |
Հաշվի առնելով, որ ՀՊՄՀ սաները ապագա մանկավարժներ են, ովքեր աշխատելու են դպրոցներում, ապա նրանց պետք է արդեն ուսանողական տարիքից նախապատրաստել ֆինանսական կրթման տարր պարունակող յուրաքանչյուր առարկայի գծով: Սա կնպաստի ապագայում այդ առարկայի արդյունավետ դասավանդմանը դպրոցում և ֆինանսական կրթման գործընթացի շարունակականության ապահովմանը առանց լրացուցիչ վերապատրաստման ծրագրեր իրականացնելու: Այս ծրագիրը իր մեջ ներառում է հետևյալ հիմնական քայլերը. |
ՀՀ ԿԳՆ, Հայկական պետական մանկավարժական համալսարան (այսուհետ՝ ՀՊՄՀ) (համաձայնությամբ) |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), Հանձնաժողով |
2017-2019 | |||
4 |
Մոնիթորինգի մեկնարկ |
Ընթացիկ և պարբերական |
ԳԹԿ (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ |
Հանձնաժողով, ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
2015-2019 | |||
1) |
Դպրոցներում ֆինանսական կրթման ծրագրերի արդյունավետության գնահատման ծրագրի մշակման աշխատանքների մեկնարկ |
Ծրագիրը պետք է ներառի ինչպես յուրաքանչյուր առարկայի գծով, այնպես էլ ընդհանուր կրթման արդյունավետության գնահատման մեթոդները և մոտեցումները, իրակացման և արդյունքների ամփոփման մեխանիզմները, ինչպես նաև ծրագրի ժամանակացույցը: |
Գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ) (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), Հանձնաժողով |
2015-2019 | |||
2) |
Յուրաքանչյուր առարկայի արդյունավետության գնահատման մեթոդների մշակման մեկնարկ |
Յուրաքանչյուր առարկայի արդյունավետության գծով գնահատման մեթոդների և մոտեցումների մշակումը կարևոր է՝ հասկանալու համար, թե ինչքանով է արդյունավետ առանձին առարկայում ֆինանսական կրթման տարր ներդնելը կամ կրթման բավանդակությունը: |
ԳԹԿ (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), Հանձնաժողով |
2015-2019 | |||
3) |
Դպրոցներում ֆինանսական կրթման ընդհանուր արդյունավետության գնահատման մեթոդների մշակման մեկնարկ |
Բացի առանձին առարկայի գծով արդյունավետության գնահատումից, հարկավոր է գնահատել նաև դպրոցի մակարդակով ընդհանուր ֆինանսական կրթման արդյունավետությունը: |
ԳԹԿ (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), Հանձնաժողով |
2015-2019 | |||
4) |
Բուն մոնիթորինգի իրականացում |
Մոնիթորինգի իրականացում ողջ ՖԿԱՌ-ի արդյունավետության գնահատման, ինչպես նաև դպրոցներում իրականացվող առանձին ծրագրերի մասով, արդյունքների ամփոփում |
ԳԹԿ (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), Հանձնաժողով |
պարբերաբար | |||
5 |
Մասնավոր/պետություն/հասարակություն - երեխա համագործակցության մշակույթի զարգացման աշխատանքներ |
Նախագծեր տարբեր կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հետ, ուղղված երեխայի և մասնավոր հատվածի, պետւթյան, հասարակության հետ կապի ամրապնդման ֆինանսների հետ կապված հարաբերություններում |
Նախաձեռնող կազմակերպություններ(համաձայնությամբ) |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), Հանձնաժողով |
2015-2019 | |||
1) |
«Փոքրիկ ավանդատու» նախագիծ |
14-18 տարեկան դպրոցականների համար բանկերի հետ հարաբերվելու մշակույթ ձևավորելու համար կարևոր է մշակել և ներդնել մի նախագիծ, որով փոքրիկ ավանդատուն կարողանա իրականացնել խնայողություններ և ներդնել բանկում՝ որպես ավանդ: |
Հայաստանի բանկերի միություն (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), Հանձնաժողով |
2015-2017 | |||
2) |
Այց դպրոցներ |
Ֆինանսական կազմակերպությունները կարող են դպրոցներ այցերի միջոցով ծանոթացնել աշակերտներին ֆինանսական ծառայությունների հետ: Ֆինանսական կազմակերպությունները պետք է ուշադիր լինեն, որ իրենց այցերը կրեն կրթական բնույթ և չհետապնդեն մաքեթինգային կամ գովազդային նպատակներ: |
Ֆինանսական կազմակերպություններ, միություններ և սոցիացիաներ (համաձայնությամբ) |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), Հանձնաժողով |
պարբերաբար | |||
3) |
Այց ֆինանսական կազմակերպություններ |
Ֆինանսական կազմակերպությունների կողմից աշակերտների խմբակային այցեր կազմակերպելու միջոցով ֆինանսական կազմակերպությունների, նրանց ծառայությունների հետ ծանոթանալը օգտակար և հիշվող փորձ է երեխաների համար: Այս այցերի կազմակերպման ժամանակ կարևոր է, որ մատուցվող նյութերը կրեն կրթական, այլ ոչ թե գովազդային բնույթ: |
Ֆինանսական կազմակերպություններ, միություններ և սոցիացիաներ (համաձայնությամբ) |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), Հանձնաժողով |
պարբերաբար | |||
4) |
Հասարակական և մասնավոր կազմակերպությունների կողմից նախաձեռնություններ |
Ֆինանսական կրթման միջոցառումների շարքում կարող են ընդգրկվել նաև տարբեր հասարակական կազմակերպություններերի (այսուհետ՝ ՀԿ) կողմից նախաձեռնված միջոցառումներ, որոնք կօժանդակեն դպրոցականների շրջանում ֆինանսական կրթման գիտելիքների յուրացմանը և անձնական ֆինանսների կարևորմանը: Այդպիսի նախաձեռնությունների ի հայտ գալու դեպքում Կենտրոնական բանկը կցուցաբերի աջակցություն: |
ՀԿ-ներ (համաձայնությամբ) |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
պարբերաբար | |||
III. Հետդպրոցական կրթում | ||||||||
1 |
Ուսանողների կրթում |
Ուսանողները ՖԿԱՌ-ի կաևոր թիրախային խմբերից են: Միջոցառումների ծրագիր պետք է մշակվի և իրականացվի այս թիրախային խմբին հասնելու համար: |
ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ), ԲՈՒՀ-եր (համաձայնությամբ) |
2016-2019 | |||
1) |
Ուսանողների կրթման ծրագրի մշակում |
Ուսանողների կրթման ծրագիրը պետք է ներառի կրթման մեթոդները, ուղիները, համագործակցող կազմակերպությունների բացահայտումը, ինչպես նաև կրթման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ծրագրի կազմակերպչական դրույթները, ծրագրի մոնիթորինգի մեթոդները: Ծրագրի մշակման ընթացքում կարևոր են քննարկումները բուհերի և այլ ուսանողական հաստատությունների հետ: |
ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Հանձնաժողով |
2016-2017 | |||
2) |
Բանակցություններ համագործակցող կազմակերպությունների հետ |
Բանակցություններ համագործակցող կազմակերպությունների հետ (բուհեր, ուսանողական խորհուրդներ, ուսանողական այլ կառույցներ)՝ ֆինանսական կրթման ծրագրի ներդրման հետ կապված հանձնառությունների, պայամանավորվածությունների ձեռք բերման համար: |
ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Հանձնաժողով |
2016-2017 | |||
3) |
Ուսանողների կրթման բովանդակային նյութերի պատրաստում |
Ուսանողների կրթումը արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է մշակել ֆինանսական կրթման բովանդակային նյութեր՝ համաձայն ծրագրի պահանջների: |
ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Հանձնաժողով |
2016-2019 | |||
4) |
Պիլոտային փորձարկումների մեկնարկ |
Ըստ ծրագրի՝ պիլոտային փորձարկումներ ընտրված կրթական հաստատություններում և այլ համագործակցող կառույցներում և/կամ նրանց աջակցությամբ: Պիլոտային փորձարկումները ներառում են նաև մշակված նյութերի թեստավորումը: |
ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
համագործակցող ԲՈՒՀ-եր (համաձայնությամբ) |
2017-2019 | |||
5) |
Ուսանողների կրթողների վերապատրաստման աշխատանքների մեկնարկ (կրթողների կրթում) |
Ծրագրի պահանջներից ելնելով՝ դասախոսների և ուսանողների կրթողների վերապատրաստում՝ ֆինանսական կրթումն արդյունավետ իրականացնելու համար: Կրթողների կրթման ծրագիրը ներառում է հետևյալ քայլերը. |
ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
համագործակցող ԲՈՒՀ-եր (համաձայնությամբ) |
2019 | |||
6) |
Ֆինանսական կրթման ծրագրի նախնական նախագծի քննարկում՝ հետագա հաստատման և ներդրման նպատակով |
Ուսանողների ֆինանսական կրթման վերջնական ծրագրի հաստատում և ներդնում: |
ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Հանձնաժողով |
2019 | |||
2 |
Աշխատողների կրթում |
Աշխատողները հիմնական թիրախային խումբ են՝ հաշվի առնելով պոտենցիալ ֆինանսական որոշումները, որ ստիպված են ընդունելու: Խոշոր գործատուների միջոցով այս խմբին հասնելու համար անհրաժեշտ է մշակել և իրականացնել միջոցառումների ծրագիր: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2015-2019 | |||
1) |
Աշխատողների կրթման ծրագրի մշակում |
Աշխատողների կրթման ծրագիրը պետք է ներառի կրթման մեթոդները, ուղիները, համագործակցող կազմակերպությունների բացահայտումը, ինչպես նաև կրթման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ծրագրի կազմակերպչական դրույթները, ծրագրի մոնիթորինգի մեթոդները և ժամանակացույցը: Ծրագրի մշակման համար կարևոր են նաև 1000 և ավելի աշխատող ունեցող խոշոր գործատուների հետ բանակցությունները: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կառույցներ (համաձայնությամբ) |
2015-2017 | |||
2) |
Բանակցություններ խոշոր գործատուների հետ |
Աշխատողների կրթման նպատակով միջոցառումների անցկացման վերաբերյալ բանակցություններ համագործակցության պատրաստ գործատուների հետ, նախնական համաձայնությունների ստացում: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կառույցներ (համաձայնությամբ) |
2015-2017 | |||
3) |
Աշխատողների կրթման բովանդակային նյութերի պատրաստում |
Աշխատողների կրթումը արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է մշակել ֆինանսական կրթման բովանդակային նյութեր՝ համաձայն ծրագրի պահանջների: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կառույցներ (համաձայնությամբ) |
2016-2019 | |||
4) |
Պիլոտային փորձարկումներ |
Ըստ ծրագրի՝ պիլոտային փորձարկումներ ընտրված մեթոդներով և ուղիներով համագործակցող կառույցնեի աջակցությամբ: Պիլոտային փորձարկումները ներառում են նաև մշակված նյութերի թեստավորումը: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կառույցներ (համաձայնությամբ) |
2017-2018 | |||
5) |
Դասավանդման ծրագրի վերանայում |
Ներդրվող ծրագրի վերջնականացում փորձարկման արդյունքների հիման վրա: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կառույցներ (համաձայնությամբ) |
2017-2018 | |||
6) |
Կրթողների կրթում |
Ծրագրի պահանջներից ելնելով՝ աշխատողներին կրթողների վերապատրաստում՝ ֆինանսական կրթումն արդյունավետ իրականացնելու համար: Կրթողների կրթման ծրագիրը ներառում է հետևյալ քայլերը. |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կառույցներ (համաձայնությամբ) |
2017-2018 | |||
7) |
Ֆինանսական կրթման ծրագրի հաստատում և ներդրում |
Աշխատողների ֆինանսական կրթման վերջնական ծրագրի հաստատում և ներդնում: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կառույցներ (համաձայնությամբ) |
2019 | |||
8) |
Մոնիթորինգ |
Կրթական գործընթացների ընթացիկ և պարբերական մոնիթորինգ |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կառույցներ (համաձայնությամբ) |
Պարբերաբար | |||
3 |
Կրթում գյուղական համայնքներում |
Գյուղատնտեսությունները ամենախոցելի թիրախային խմբերից են: Միջոցառումների ծրագիր պետք է մշակվի և իրականացվի այս թիրախային խմբին հասնելու համար: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2015-2017 | |||
1) |
Գյուղական համայնքներում կրթման ծրագրի մշակում |
Գյուղական համայնքներում կրթման ծրագրի մշակում: Կրթման ծրագիրը պետք է ներառի կրթման մեթոդները, ուղիները, համագործակցող կազմակերպությունների բացահայտումը, ինչպես նաև կրթման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ծրագրի կազմակերպչական դրույթները, ծրագրի մոնիթորինգի մեթոդները և ժամանակացույցը: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2015-2016 | |||
2) |
Բանակցություններ համագործակցող կազմակերպությունների հետ |
Բանակցություններ համագործակցող կազմակերպությունների հետ՝ ֆինանսական կրթման ծրագրի ներդրման համար: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2015-2016 | |||
3) |
Գյուղացիների կրթման բովանդակային նյութերի պատրաստում |
Գյուղացիների կրթումը արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է մշակել ֆինանսական կրթման բովանդակային նյութեր՝ համաձայն ծրագրի պահանջների: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2016-2017 | |||
4) |
Պիլոտային փորձարկումներ |
Ըստ ծրագրի՝ պիլոտային փորձարկումներ ընտրված ուղիներով և մեթոդներով համագործակցող կառույցների աջակցությամբ: Պիլոտային փորձարկումները ներառում են նաև մշակված նյութերի թեստավորումը: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2016-2017 | |||
5) |
Դասավանդման ծրագրի վերանայում |
Ներդրվող ծրագրի վերջնականացում փորձարկման արդյունքների հիման վրա: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2016-2017 | |||
6) |
Կրթողների կրթում |
Ծրագրի պահանջներից ելնելով՝ կրթողների վերապատրաստում՝ ֆինանսական կրթումն արդյունավետ իրականացնելու համար: Կրթողների կրթման ծրագիրը ներառում է հետևյալ քայլերը. |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2016-2017 | |||
7) |
Ֆինանսական կրթման ծրագրի հաստատում և ներդրում |
Կանանց ֆինանսական կրթման վերջնական ծրագրի հաստատում և ներդնում: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2017 | |||
8) |
Մոնիթորինգ |
Կրթական գործընթացների ընթացիկ և պարբերական մոնիթորինգ |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Հանձնաժողով |
պարբերաբար | |||
4 |
Կանանց կրթում |
Կանայք կազմում են կարևոր խումբ ՀՀ միգրացիոն առանձնահատկություններից ելնելով: Միջոցառումների ծրագիր պետք է մշակվի և իրականացվի այս թիրախային խմբին հասնելու համար: Ծրագիրը պետք է հաշվի առնի մյուս ծրագրերի հետ չկրկնվելու ռիսկը: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2017-2019 | |||
1) |
Կանանց կրթման ծրագրի մշակում |
Կանանց կրթման ծրագրի մշակում: Կրթման ծրագիրը պետք է ներառի կրթման մեթոդները, ուղիները, համագործակցող կազմակերպությունների բացահայտումը, ինչպես նաև կրթման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ծրագրի կազմակերպչական դրույթները, ծրագրի մոնիթորինգի մեթոդները և ժամանակացույցը: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2017-2018 | |||
2) |
Բանակցություններ համագործակցող կազմակերպությունների հետ |
Բանակցություններ համագործակցող կազմակերպությունների հետ՝ ֆինանսական կրթման ծրագրի ներդրման համար: Այդպիսիք կարող են լինել Կանանց ռեսուրս կենտրոնները, ՀԿ-ները և կանանց հետ համագործակցող այլ կազմակերպությունները: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2017-2018 | |||
3) |
Կանանց կրթման բովանդակային նյութերի պատրաստում |
Կանանց կրթումը արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է մշակել ֆինանսական կրթման բովանդակային նյութեր՝ համաձայն ծրագրի պահանջների: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2017-2018 | |||
4) |
Պիլոտային փորձարկումներ |
Ըստ ծրագրի՝ պիլոտային փորձարկումներ ընտրված ուղիներով և մեթոդներով համագործակցող կառույցների աջակցությամբ: Պիլոտային փորձարկումները ներառում են նաև մշակված նյութերի թեստավորումը: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2018-2019 | |||
5) |
Դասավանդման ծրագրի վերանայում |
Ներդրվող ծրագրի վերջնականացում փորձարկման արդյունքների հիման վրա: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2019 | |||
6) |
Կրթողների կրթում միջոցառման մեկնարկ |
Ծրագրի պահանջներից ելնելով՝ կրթողների վերապատրաստում՝ ֆինանսական կրթումն արդյունավետ իրականացնելու համար: Կրթողների կրթման ծրագիրը ներառում է հետևյալ քայլերը. |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2019 | |||
7) |
Ֆինանսական կրթման ծրագրի նախնական նախագծի քնննարկում՝ հետագա հաստատման և ներդրման նպատակով |
ֆինանսական կրթման վերջնական ծրագրի հաստատում և ներդնում: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2019 | |||
8) |
Մոնիթորինգ |
Կրթական գործընթացների ընթացիկ և պարբերական մոնիթորինգ |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
պարբերաբար | |||
5 |
Կրթում կյանքի տվյալ իրավիճակում |
ՖԿԱՌ-ը նախատեսում է մի քանի կյանքի իրավիճակներ, որոնց ընթացքում մարդը առավել զգայուն է ֆինանսական գիտելիքի նկատմամբ: Յուրաքանչյուր կյանքի իրավիճակի համար պետք է իրականացվեն միջոցառումներ՝ բովանդակյին նյութեր մշակելու և թիրախային խմբին բաժանելու համար: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2015-2019 | |||
1) |
Կրթում կյանքի տվյալ իրավիճակում ծրագրի մշակում |
Հանրության առանձին թիրախային խմբերի ֆինանսական կրթումն ապահովելու համար անհրաժեշտ է մշակել կրթման ծրագիր: Այն իր մեջ ներառում է կրթական նյութերի պատրաստում, կրթման մեթոդների և ուղիների որոշում, ժամանակացույցի, ինչպես նաև մոնիթորինգի և արդյունավետության գնահատման մեթոդների որոշում: Ընդ որում՝ կյանքի տվյալ իրավիճակի համար ֆինանսական կրթման ծրագիրը պետք է իրավիճակին և թիրախային խմբի պահանջներին համապատասխան մշակվի: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կառույց՝ ըստ թիրախ խմբի (համաձայնությամբ) |
2015-2016 | |||
2) |
Ուսումնական նյութերի պատրաստում |
Համաձայն կյանքի տվյալ իրավիճակում կրթման ծրագրի՝ ուսումնակն նյութերի մշակում: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կառույց՝ ըստ թիրախ խմբի (համաձայնությամբ) |
2015-2017 | |||
3) |
Պոտենցիալ գործընկերների բացահայտում |
Համագործակցող կառույցների և կազմակերպությունների բացահայտում, բանակցություններ և համագործակցության շրջանակների որոշում: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Հանձնաժողով |
2015-2017 | |||
4) |
Պիլոտային փորձարկումներ |
Թիրախային խմբին հասանելի կառույցներում և վայրերում պիլոտային փորձարկումներ |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կառույց՝ ըստ թիրախ խմբի (համաձայնությամբ) |
2016-2018 | |||
5) |
Նյութերի վերանայում և ծրագրի իրականացման մեկնարկ |
Պիլոտային փորձարկումների արդյունքների հիման վրա նյութերի անհրաժեշտ փոփոխություններ, ծրագրի վերջնականացում և իրականացում |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կառույց՝ ըստ թիրախ խմբի (համաձայնությամբ) |
2018-2019 | |||
6 |
Լայն հանրության իրազեկում |
Բացի թիրախային միջոցառումներից, բոլոր նրանց համար, ովքեր ինքնուրույն կցանկանան տեղեկանալ անձնական ֆինանսների կառավարման մասին, անհրաժեշտ են համապատասխան գործիքներ և միջավայր: Այս շարք միջոցառումները ուղղված են լինելու ստեղծելու այդպիսի գործիքներ և միջավայր: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2015-2019 | |||
1) |
Բուկլետների, թերթոնների և թռուցիկների պատրաստում |
Տեղեկատվական և վարքագծային բուկլետների, թերթոնների և թռուցիկների մշակում, պատրաստում, տպագրություն և տարածում: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
պարբերաբար | ||||
2) |
ԶԼՄ-ների միջոցով կրթում |
ԶԼՄ-ով կրթումը ենթադրում է տպագիր և առցանց թերթերում հոդվածներ, կայքերի միջոցով լուսաբանումներ, հեռուստատեսային և ռադիո հաղորդումներին մասնակցություն, տեղեկատվական հոլովակների և հաղորդագրությունների տարածում, մեդիա լուսաբանումներ և այլ միջոցներով լայն հանրության ֆինանսական կրթում: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
պարբերաբար | ||||
3) |
Հեռուստահաղորդումների շարք |
Այս միջոցառումը ենթադրում է ֆինանսական կրթում ուսուցողական հեռուսահաղորդումների շարքի միջոցով: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
պարբերաբար | ||||
4) |
Ֆինանսական կրթում սոցիալական ցանցերում |
Տարբեր սոց. ցանցերում, օնլայն հարթակներում տեղեկատվական նյութերի տարածում: Օրինակ՝ տպագրված բուկլետները, թերթոնները և թռուցիկները կարող են տարածվել նաև էլեկտրոնային եղանակով տարբեր սոցիալական հարթակներում: Կամ հեռուստատեսային հոլովակները կարող են տարածվել նաև առցանց (youtube.cօm և այլ նմանատիպ կայքեր): Ներկայումս գործում է abcfinance.am կայքի ֆեյսբուքյան էջը, որի միջոցով սոցիալական ցանցի օգտատերերը տեղեկանում են ոչ միայն կայքի նորություններին, այլև ստանում են ֆինանսական կրթում: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
անընդհատ | ||||
5) |
ABCfiոaոce.am |
Կայքում տեղեկատվության թարմացումներ՝ ըստ անհրաժեշտության: Կայքը պարբերաբար ենթարկվում է մոնիթորինգի, որի հիման վրա տարվում են զարգացման աշխատանքներ: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
անընդհատ | ||||
6) |
«Անձնական ֆինանսների ամիս» |
«Անձնական ֆինանսների ամիսը» անձնական ֆինանսների վերաբերյալ միջոցառումների շարք է, որի նպատակը անձնական ֆինանսների կառավարումը, ֆորմալ ֆինանսական ծառայությունների կարևորության բարձրացումը: Ցանկալի է, որ ամիսը համահունչ լինի միջազգային կառույցների կողմից իրականացվող նմանատիպ միջոցառումներին: |
Հայաստանի բանկերի միություն (համաձայնությամբ), Վարկային կազմակերպությունների միություն (համաձայնությամբ), Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիա (համաձայնությամբ), Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միություն (համաձայնությամբ), ՀՀ ԿԲ |
Այլ շահագրգիռ կառույցներ (համաձայնությամբ) |
տարեկան 1 անգամ | |||
7) |
Հասարակական և մասնավոր կազմակերպությունների կողմից նախաձեռնություններ |
Ֆինանսական կրթման միջոցառումների շարքում կարող են ընդգրկվել նաև տարբեր ՀԿ-ների կողմից նախաձեռնված միջոցառումներ, որոնք կօժանդակեն դպրոցականների շրջանում ֆինանսական կրթման գիտելիքների յուրացմանը և անձնական ֆինանսների կարևորմանը: |
Հասարակական կազմակերպություններ(համաձայնությամբ), շահագրգիռ կառույցներ (համաձայնությամբ) |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
պարբերաբար | |||
8) |
Իրազեկման արշավներ |
ԿԲ ողջունում է տարբեր կազմակերպությունների կողմից ֆինանսական կրթմանը նպաստող միջոցառումների իրականացումը և հնարավորության դեպքում ցուցաբերում է աջակցություն: Մինչ այժմ իրականացված միջոցառումներից են օրինակ՝ |
Նախաձեռնող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
պարբերաբար | |||
9) |
Այլ միջոցառումներ |
Ֆինանսական կրթումը կարող է կատարվել նաև հատուկ սեմինարների, ցուցահանդեսների, փողոցային շոուների, ֆինանսական կրթման շաբաթների, ներկայացումների , ներառյալ` շրջիկ ներկայացումներ), խաղերի (ներառյալ բջջային հեռախոսների) միջոցով: Ստորև ներկայացնում ենք մի շարք միջոցառումներ, որոնք իրականացվել են և/կամ կարող են իրականացվել ապագայում՝ նպաստելով հասարակության առանձին թիրախային խմբերի կամ լայն հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակի բարելավմանը: |
Նախաձեռնող կազմակերպություններ(համաձայնությամբ) |
Համագործակցող կազմակերպություններ(համաձայնությամբ) |
պարբերաբար | |||
IV. Կրթողների կրթում | ||||||||
1 |
Կրթողների կրթում |
Պետք է մշակվի կրթողների կրթման ծրագիր, որը պետք է ներառի կրթման մեթոդները, մոտեցումները, ուղիները, ժամանակացույցը, ինչպես նաև կրթման արդյունավետության գնահատման մոտեցումները: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ |
2015-2019 | ||||
1) |
Կրթողների կրթման ծրագրի մշակման մեկնարկ |
Պետք է մշակվի կրթողների կրթման ծրագիր, որը պետք է ներառի կրթման մեթոդները, մոտեցումները, ուղիները, ժամանակացույցը, ինչպես նաև կրթման արդյունավետության գնահատման մոտեցումները: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ |
ըստ առանձին միջոցառումների | ||||
2) |
Կրթական նյութերի մշակման մեկնարկ |
Ելնելով կրթման ծրագրից՝ նյութերի մշակում ըստ թեմաների, ըստ թիրախային խմբերի և այլ չափանիշների: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ |
Հանձնաժողով |
ըստ առանձին միջոցառումների | |||
V. Կրթական ծրագրերի մոնիթորինգ և արդյունավետության գնահատում | ||||||||
1 |
ՖԿԱՌ արդյունավետության գնահատում և մոնիթորինգ |
ՖԿԱՌ-ի իրականացման ընթացքում արդյունավետ որոշումների ընդունման և հանրության առջև հաշվետվողականության ապահովման համար անհրաժեշտ է գնահատման և մոնիթորինգի գործուն մեխանիզմի ներդնում: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Հանձնաժողով |
2015-2019 | |||
1) |
ՖԿԱՌ-ի արդյունավետության գնահատման մեթոդի մշակում |
ՖԿԱՌ-ի արդյունավետության գնահատման մեթոդի մշակումը իր մեջ ներառում է միջոցառումների և մոտեցումների այնպիսի համախումբ, որը թույլ է տալիս գնահատել ՖԿԱՌ-ի չափելի նպատակները, ինչպես նաև տալիս է ՀՀ բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի միասնական գնահատական: Միջոցառումը ներառում է մեթոդաբանության մշակումը, տեստավորումը և վերջնականացումը: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Հանձնաժողով |
2015-2016 | |||
2) |
Բնակչության ֆինանսական գրագիտության գնահատում |
ՖԿԱՌ-ի արդյունավետության գնահատման մեթոդաբանության հիման վրա բնակչության ֆինանսական գրագիտության գնահատում, որը կատարվելու է հարցումների միջոցով: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Հանձնաժողով |
2015-2016 | |||
3) |
Թափանցիկության և հաշվետվողականության ապահովում |
ՖԿԱՌ-ի իրագործման ընթացքին և արդյունքերին հետևլու համար անհրաժեշտ են պարբերական հաշվետվությունների հրապարակում: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Հանձնաժողով |
2015-2019 | |||
4) |
Իրագործում և շարունակականության ապահովում |
Յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ հարցումը նորից է իրանացվում՝ հետևելու ՖԿԱՌ-ի ընդհանուր արդյունավետության միտումին: Անհրաժեշտության դեպքում կարող են իրականացվել շտկումներ գործողությունների ծրագրում՝ ՖԿԱՌ-ի նպատակային ցուցանիշներին արդյունավետորեն հասնելու համար: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ) |
Հանձնաժողով |
պարբերաբար | |||
2 |
Առանձին ծրագրերի գնահատում |
Ընդհանուր ՖԿԱՌ-ի գնահատումից բացի յուրաքանչյուր առանձին միջոցառում պետք է ունենա իր՝ արդյունավետության գնահատման մեխանիզմը: Տարբեր միջոցառումների գնահատումները պետք է վերլուծվեն և ներկայացվեն Հանձնաժողովին՝ ՖԿԱՌ-ի վերանայման արդյունավետ քաղաքականության որոշումներ ընդունելու համար: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), ՀՀ ԿԳն |
Հանձնաժողով |
2015-2019 | |||
1) |
Գնահատման և մոնիթորինգի |
Մոնիթորինգային խումբը պետք է սահմանի առանձին ծրագրերի համար գնահատման մեթոդների և գնահատման արդյունքների հավաքագրման, ամփոփման, վերլուծության և համեմատման մեթոդներ, մեխանիզմներ, մոտեցումներ: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ |
Հանձնաժողով |
2015-2016 | |||
2) |
Թափանցիկության և հաշվետվողականության ապահովում |
Հաշվետվությունները ենթակա են www.abcfinance.am կայքում հրապարակման: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ |
Հանձնաժողով |
պարբերաբար | |||
5) |
Իրագործում և շարունակականության ապահովում |
Ծրագրերի շարունակական բնույթը հաշվի առնելով՝ անհրաժեշտ է ապահովել ծրագրերի արդյունավետության գնահատման և մոնիթորինգի շարունակականություն: |
ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ |
Հանձնաժողով |
պարբերաբար |