ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ
15 մարտի 2022 թ. |
N 2-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 28-ի N 860-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 21-րդ կետի 15-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման, ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների և իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների բնութագրերի ծանուցման կանոնակարգերը և ծանուցման ենթակա տեխնիկական և կրիպտոգրաֆիկական բնութագրերով ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ հանդիսացող կամ իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների (արտադրանքի) տեսակների ու Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը սահմանափակված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ցանկերն ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից տրվող եզրակացության (թույլատրման փաստաթղթի) միասնական ձևի լրացման մեթոդական ցուցումները հաստատելու և ՀՀ ԱԱԾ տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 3-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 8-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1 հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի`»,
2) 1-ին հավելվածում`
ա. 11.1 կետում ««Միասնական հայտ» համակարգում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգում (այսուհետ` «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ)» բառերով,
բ. 11.1 և 15.1 կետերում «Միասնական հայտ» բառերը փոխարինել «Թույլատվական փաստաթղթեր» բառերով,
3) 2-րդ հավելվածում`
ա. 7-րդ կետում «8517 11 000 0-ից» թվերից հետո լրացնել «8517 13 000 0-ից» թվերը, իսկ «8517 12 000 0-ից» թվերը փոխարինել «8517 14 000 0-ից» թվերով,
բ. 9-րդ կետում «8517 70 900-ից» թվերը փոխարինել «8517 79 000-ից» թվերով,
գ. 12-րդ կետում «8529 90 200 1-ից» թվերը փոխարինել «8529 90 200 2-ից» թվերով,
դ. 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերում «8529 90 970 0-ից» թվերը փոխարինել «8529 90 960 0-ից» թվերով,
ե. 16-րդ կետում «8543 70 900 0-ից» թվերը փոխարինել «8543 70 800 0-ից» թվերով։
2. Սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության պետին՝ ապահովել սույն հրամանի տեղադրումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:
Գեներալ-մայոր |
Ա. ԱԲԱԶՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2022 թվական: