ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
30 մարտի 2022 թ. |
N 04-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը և 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, 16-րդ հոդվածը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի «ՀՀՇՆ I-3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» շինարարական նորմերը հաստատելու մասին» N11-Ն հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) 29-րդ կետի 1-ին ենթակետը՝ «նյութատեխնիկական ռեսուրսներով,» բառերից հետո լրացնել «իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև տեսախցիկներով,» բառերով,
2) 59-րդ կետը լրացնել նոր՝ 4-րդ ենթակետով, հետևյալ բովանդակությամբ. «4) օրենքով սահմանված դեպքերում՝ տեսախցիկներով շինարարական (շինմոնտաժային) ընթացիկ աշխատանքների հսկողություն:)»:
2. Սահմանել, որ սույն հրամանի պահանջները կիրառելի չեն մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի նկատմամբ:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 ապրիլի 2022 թվական: