Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
2 հոկտեմբերի 2014 թվականի N 41
33. ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2015 թվականի և Գյումրի քաղաքի վերականգնման 2015 թվականի ծրագրերի նախագծերին` համաձայն N N 1 և 2 հավելվածների, և դրանք, սահմանված կարգով, «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հոկտեմբերի 13 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թ. հոկտեմբերի 2-ի նիստի N 41 արձանագրային որոշման |
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Միջոցառման անվանումը |
Հանձնարարականի` կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը |
Կատարման պատասխանատուն |
Ժամկետը |
2015 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը (հազ. դրամ) | |
1. |
Մեղրի քաղաքի թիվ 1 դպրոցի հիմնանորոգում |
կրթական օբյեկտների հիմնանորոգում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2015 թ. |
ՀՀ 2015 թ. պետական բյուջե 80,000.0 |
2. |
Ագարակ քաղաքի դպրոցի նոր ուսումնական մասնաշենքի կառուցում |
կրթական օբյեկտների շինարարություն |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2015 թ. |
ՀՀ 2015 թ. պետական բյուջե 80,000.0 |
Ընդամենը |
160,000.00 |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թ. հոկտեմբերի 2-ի նիստի N 41 արձանագրային որոշման |
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Միջոցառման անվանումը |
Հանձնարարականի` կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը |
Կատարման պատասխանատուն |
Ժամկետը |
2015 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը (մլն դրամ) | |
1. |
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության իրականացման ծրագիր |
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կառավարում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2015 թ. |
ՀՀ 2015 թ. պետական բյուջե 100.0 |
Ընդամենը |
100.0 |