ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
30 դեկտեմբերի 2021 թ. |
N 1710-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 443-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2017 թվականի մայիսի 11-ի «Տեսչական մարմնի ղեկավարի և տեսչական մարմնի ծառայողի կողմից արձակվող կարգադրագրերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի մայիսի 25-ի N 445-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 443-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3 հունվարի 2022 թ. |
Վ. ՔԵՐՈԲՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2022 թվական: