ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
27 հունվարի 2022 թ. |
N 01-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերով
Հրամայում եմ`
1. Հաստատել նախագծային աշխատանքների (այսուհետ՝ աշխատանք) տևողության ժամանակավոր նորմերը.
1) կրթական օբյեկտների՝ համաձայն N 1 հավելվածի,
2) բնակելի օբյեկտների՝ համաձայն N 2 հավելվածի,
3) բնակելի, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների նախագծային փաստաթղթերով չնախատեսված ավտոկայանատեղիների՝ համաձայն N 3 հավելվածի,
4) առողջապահական օբյեկտների՝ համաձայն N 4 հավելվածի,
5) հասարակական (գյուղատնտեսական արտադրական) օբյեկտների՝ N 5 հավելվածի:
2. Սահմանել, որ.
1) սույն հրամանի 1-ին կետով հաստատվող նորմերը մաս են կազմում քաղաքաշինության ոլորտի գնագոյացման համակարգի փաստաթղթերի,
2) սույն հրամանով հաստատված N 1, N 2, N 3, N 4 և N 5 հավելվածներով սահմանված նորմատիվ (առավելագույն) ժամկետների մեջ չեն հաշվարկվում ՀՀ տարածքում գործող քաղաքաշինության բնագավառի օրենսդրությամբ նախատեսված քաղաքաշինական գործունեության համար պարտադիր ընթացակարգերի (ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված ելակետային տվյալների հավաքագրման, ճարտարապետահատակագծային առաջադրանքի և տեխնիկական պայմանների ստացման, ինժեներաերկրաբանական հետազննության, շահագրգիռ մարմինների հետ նախագծի համաձայնեցումների, փորձաքննության, արտատարածքային ինժեներական հաղորդակցուղիների նախագծման, նախագծային լրացուցիչ առաջադրանքով, նոր պայմաններով նախատեսվող նոր նախագծային լուծումների մշակման և այլն), ինչպես նաև գնումների մասին օրենսդրությամբ սահմանված աշխատանքների ձեռքբերման գնման գործընթացների կազմակերպման ժամկետները,
3) սույն հրամանի 1-ին կետով հաստատվող նորմերը կիրառելի են ՀՀ պետական և համայնքային բյուջեների (այդ թվում վարկային) միջոցների հաշվին իրականացվող օբյեկտների նախագծային (նախագծանախահաշվային) փաստաթղթերի մշակման համար՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանով սահմանված նախագծման հիմնական փուլերի հաշվառմամբ՝ «Աշխատանքային նախագիծ», «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր»:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ
|
Հավելված N 1 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 27-ի N 01-Ն հրամանի |
ԿՐԹԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐ
Հ/Հ |
Օբյեկտի անվանումը |
Չափման միավոր |
Օբյեկտի նախագծային հզորությունը |
Նախագծման տևողությունը ամիսներով՝ ըստ նախագծման փուլերի | ||
Երկու փուլով |
Մեկ փուլով | |||||
Նախագիծ |
Աշխատանքային փաստաթղթեր |
Աշխատանքային նախագիծ | ||||
1. |
Նախադպրոցական (կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններ) հաստատություններ |
տեղ |
Մինչև 30 երեխայի համար |
1.5 |
1.5 |
2.5 |
2. |
Մսուր-մանկապարտեզ, մանկապարտեզ |
տեղ |
Մինչև 50 |
1.5 |
2.0 |
3.0 |
50-100 |
1.5 |
2.5 |
3.5 | |||
101-150 |
2.0 |
2.5 |
4.0 | |||
3. |
Հանրակրթական դպրոց (տարրական՝ 1-4դաս., հիմնական 1-9դաս., միջնակարգ՝ 1-12դաս., ավագ՝ 10-12դաս.) |
աշակերտ |
Մինչև 50 |
1.5 |
2.0 |
3.0 |
50-100 |
1.5 |
2.5 |
3.5 | |||
101-150 |
2.0 |
2.5 |
3.5 | |||
151-200 |
2.0 |
2.5 |
4.0 | |||
201-250 |
2.5 |
3.0 |
4.5 | |||
251 և ավելի |
3.0 |
3.0 |
4.5 | |||
4. |
Դպրոց-ինտերնատ |
աշակերտ |
Մինչև 50 |
1.5 |
2.5 |
3.5 |
51-100 |
2.0 |
2.5 |
3.5 | |||
5. |
Միջին մասնագիտական կրթության օբյեկտներ (ուսումնարան, վարժարան) |
ուսանող |
Մինչև 100 |
2.0 |
2.5 |
3.5 |
100-150 |
2.0 |
2.5 |
4.0 | |||
151-200 |
2.5 |
2.5 |
4.5 | |||
6. |
Բարձրագույն ուսումնական հաստատություններ |
ուսանող |
Մինչև 150 |
2.0 |
2.5 |
4.0 |
150-250 |
2.5 |
3.0 |
4.5 | |||
251-300 |
3.0 |
3.0 |
5.0 | |||
301 և ավելի |
3.5 |
3.0 |
5.5 | |||
7. |
Օբյեկտների էսքիզային նախագծերի մշակման ժամկետը հաշվարկել ամբողջական նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ժամկետի 20%-ի չափով | |||||
8. |
Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման դեպքում՝ նախագծման (տեղակապման) տևողության ժամկետը հաշվարկել նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ընդհանուր տևողության ( ժամկետի) 30-40 %-ի չափով (ըստ օբյեկտի ռիսկայնության աստիճանի): |
Հավելված N 2 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 27-ի N 01-Ն հրամանի |
ԲՆԱԿԵԼԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐ
Հ/Հ |
Օբյեկտի անվանումը |
Չափման միավոր |
Օբյեկտի նախագծային հզորությունը (ըստ վերգետնյա հարկերի) |
Նախագծման տևողությունը ամիսներով՝ ըստ նախագծման փուլերի | |||
Երկու փուլով |
Մեկ փուլով | ||||||
Նախագիծ |
Աշխատանքային փաստաթղթեր |
Աշխատանքային նախագիծ | |||||
1. |
Բազմաբնակարան շենքեր |
հարկայնություն |
|||||
1.1 |
Հավաքովի գծային տարրեից հիմնակմախք |
«-» |
Մինչև 2 հարկ (ներառյալ) |
1.5 |
2.0 |
3.0 | |
1.2 |
Հավաքովի-միաձույլ ե/բ հարթ կամ տարածական տարրերից հիմնակմախք |
«-» |
Մինչև 4 հարկ (ներառյալ) |
1.5 |
2.5 |
3.5 | |
4-9 |
2.0 |
3.0 |
4.5 | ||||
1.3 |
Խոշորապանել շենքեր |
«-» |
Մինչև 8 հարկ (ներառյալ) |
2.5 |
3.5 |
5.0 | |
9-12 |
3.0 |
3.5 |
5.5 | ||||
1.4 |
Միաձույլ ե/բ հիմնակմախքով շենքեր |
«-» |
Մինչև 8 հարկ (ներառյալ) |
2.5 |
3.0 |
4.0 | |
9-16 |
3.0 |
3.5 |
5.0 | ||||
17-20 |
3.5 |
4.5 |
6.0 | ||||
21-25 |
4.0 |
5.0 |
7.0 | ||||
2. |
Անհատական բնակելի տներ |
հարկայնություն |
|||||
2.1 |
Ամրանաքարե, հավաքովի ե/բ, միաձույլ ե/բ |
«-» |
Մինչև 3 հարկ (ներառյալ) |
1.5 |
2.0 |
3.0 | |
3. |
Օբյեկտների էսքիզային նախագծերի մշակման ժամկետը հաշվարկել ամբողջական նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ժամկետի 20%-ի չափով | ||||||
4. |
Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման դեպքում՝ նախագծման (տեղակապման) տևողության ժամկետը հաշվարկել նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ընդհանուր տևողության ( ժամկետի) 30-40%-ի չափով (ըստ օբյեկտի ռիսկայնության աստիճանի): |
Հավելված N 3 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 27-ի N 01-Ն հրամանի |
ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐ
Հ/Հ |
Օբյեկտի անվանումը |
Չափման միավոր |
Օբյեկտի նախագծային հզորությունը |
Նախագծման տևողությունը ամիսներով՝ ըստ նախագծման փուլերի | ||
Երկու փուլով |
Մեկ փուլով | |||||
Նախագիծ |
Աշխատանքային փաստաթղթեր |
Աշխատանքային նախագիծ | ||||
1. |
Վերգետնյա բաց ավտոկայանատեղի հիմնական կամ ժամանակավոր կայանման համար, մինչև 2 հարկով (ներառյալ) |
մեքենա/տեղ |
Մինչև 100 (ներառյալ) |
1.5 |
2.0 |
2.5 |
2. |
Ստորգետնյա ավտոկայանատեղի |
«-» |
51-100 (ներառյալ) |
2.5 |
2.5 |
3.5 |
26-50 (ներառյալ) |
1.5 |
1.5 |
2.5 | |||
մինչև 25 (ներառյալ) |
1.5 |
1.0 |
2.0 | |||
3. |
Օբյեկտների էսքիզային նախագծերի մշակման ժամկետը հաշվարկել ամբողջական նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ժամկետի 20%-ի չափով | |||||
4. |
Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման դեպքում՝ նախագծման (տեղակապման) տևողության ժամկետը հաշվարկել նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ընդհանուր տևողության ( ժամկետի) 30-40 %-ի չափով (ըստ օբյեկտի ռիսկայնության աստիճանի): |
Հավելված N 4 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 27-ի N 01-Ն հրամանի |
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐ
Հ/Հ |
Օբյեկտի անվանումը |
Չափման միավոր |
Օբյեկտի նախագծային հզորությունը |
Նախագծման տևողությունը ամիսներով՝ ըստ նախագծման փուլերի | |||
Երկու փուլով |
Մեկ փուլով | ||||||
Նախագիծ |
Աշխատանքային փաստաթղթեր |
Աշխատանքային նախագիծ | |||||
1. |
Հիվանդանոցներ (բժշկական կենտրոններ) |
տեղ (մահճակալ) |
|||||
մինչև 50 մահճակալով (ներառյալ) |
2.5 |
3.0 |
4.5 | ||||
51-100 (ներառյալ) |
3.0 |
3.5 |
5.0 | ||||
101-250 |
3.5 |
4.0 |
6.0 | ||||
2. |
Պոլիկլինիկաներ (ամբուլատոր ծառայություններ մատուցող կազմակերպություններ) |
այցելու |
Մինչև 150 |
2.0 |
2.0 |
3.5 | |
150 և ավելի |
2.0 |
2.5 |
4.0 | ||||
3. |
Շտապօգնության կայաններ |
Մեքենա/տեղ |
մինչև 20 |
2.0 |
1.5 |
3.0 | |
4. |
Օբյեկտների էսքիզային նախագծերի մշակման ժամկետը հաշվարկել ամբողջական նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ժամկետի 20%-ի չափով | ||||||
5. |
Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման դեպքում՝ նախագծման (տեղակապման) տևողության ժամկետը հաշվարկել նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ընդհանուր տևողության ( ժամկետի) 30-40 %-ի չափով (ըստ օբյեկտի ռիսկայնության աստիճանի) : |
Հավելված N 5 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 27-ի N 01-Ն հրամանի |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ (ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ) ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐ
Հ/Հ |
Օբյեկտի անվանումը |
Չափման միավոր |
Օբյեկտի նախագծային հզորությունը |
Նախագծման տևողությունը ամիսներով՝ ըստ նախագծման փուլերի | ||
Երկու փուլով |
Մեկ փուլով | |||||
Նախագիծ |
Աշխատանքային փաստաթղթեր |
Աշխատանքային նախագիծ | ||||
1. |
Ավտոտեխսպասարկման կայաններ |
Ավտոմոբիլի կայանման կետով/տեղով |
||||
1.1 |
«խոշոր» |
5 ավտոմոբիլի հաշվարկով և ավելի |
2.0 |
2.0 |
3.0 | |
1.2 |
«միջին» |
3 ավտոմոբիլի հաշվարկով |
1.5 |
2.0 |
2.5 | |
1.3 |
«փոքր» |
2 ավտոմոբիլի հաշվարկով |
1.5 |
1.0 |
2.0 | |
2. |
Գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ (սպանդանոցներ) |
անսնագլխաքանակ |
Մինչև 10 (ներառյալ) |
1.5 |
2.0 |
2.5 |
Մինչև 40 (ներառյալ) |
2.0 |
2.0 |
3.0 | |||
3. |
Օբյեկտների էսքիզային նախագծերի մշակման ժամկետը հաշվարկել ամբողջական նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ժամկետի 20%-ի չափով | |||||
4. |
Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման դեպքում՝ նախագծման (տեղակապման) տևողության ժամկետը հաշվարկել նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ընդհանուր տևողության ( ժամկետի) 30-40 %-ի չափով (ըստ օբյեկտի ռիսկայնության աստիճանի): |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2022 թվական: