ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
1 դեկտեմբերի 2021 թ. |
N 1231-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 477-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2020 թվականի մայիս 27-ի «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 102-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 477‑Ն հրամանում (այսուհետև՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումները․
1) Հրամանի 1-ին կետով հաստատված թիվ 1 հավելվածի (այսուհետև՝ Հավելված) 4-րդ կետում «նպատակով» բառից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ․
«ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում Կազմակերպության վերաբերյալ սույն կետով նախատեսված տվյալների առկայության դեպքում դրանք կլրացվեն ինքնաշխատ եղանակով։»․
2) Հավելվածի 5-րդ կետում «պաշտոնը» բառից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ․
«Ընդ որում ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անվան և ազգանվան վերաբերյալ տվյալների առկայության դեպքում դրանք կլրացվեն ինքնաշխատ եղանակով։»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2021 թվական: