ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
28 սեպտեմբերի 2021 թ. |
N 1750-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ՆՎԱՐԴ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ N 16 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆՈՐ ՁԵՎԱՆՄՈՒՇ ԵՎ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 15-ի թիվ 690-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված կարգի 28-րդ և 29-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Նվարդ Ավետիսյանի 2021 թվականի սեպտեմբերի 20-ի դիմումը՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության N16 լիցենզիայի նոր ձևանմուշ և ներդիր տրամադրելու մասին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 14/4 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Նվարդ Ավետիսյանին տրամադրել N ՏՄՏԶ 00016 լիցենզիայի նոր ձևաթուղթ և հետագա շահագործման համար` մեկ ունիվերսալ հոսքագծի համար լիցենզիայի ներդիր` 0001:
|
Գ. Սանոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2021 թվական: