ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 1992 թվականի N 52
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» և «Երեխաների համար տրվող նպաստների միասնական համակարգ սահմանելու մասին» հրամանագրերի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման 4-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի վրա դնել չզբաղված քաղաքացիների օրենքով նախատեսված նպաստների վճարումը և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի հիման վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր հիմնարկությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, անկախ սեփականության ձևից, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» հրամանագրով նախատեսված պետական սոցիալական ապահովագրության մուծումները 30 տոկոս աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ բաշխվում են հետևյալ հարաբերակցությամբ` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի 27 տոկոսը փոխանցվում է կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ, իսկ 3 տոկոսը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդ:
3. Պահպանել քաղաքացիների պարտադիր պետական սոցիալական ապահովագրական մուծումների նախկինում սահմանված դրույքաչափը յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի 1 տոկոսի չափով, որը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի վերոհիշյալ հրամանագրերով նախատեսված կենսաթոշակները, մինչև 7 տարեկան երեխաների, ինչպես նաև մինչև երեխայի 2 տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում վճարվող նպաստները 110-ական ռուբլու չափով վճարվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդից, իսկ 7-ից մինչև 17 տարեկան երեխաների նպաստները (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար մինչև 18 տարեկան)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Յուրաքանչյուր երեխայի ծնվելու դեպքում 250 ռուբլի միանվագ նպաստը վճարվում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների հաշվին:
5. Պահպանել միայնակ մայրերին միայնակության համար սահմանված նպաստի վճարումը:
6. Սահմանել, որ անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձանց և գյուղացիական տնտեսությունների համար սահմանված պետական ապահովագրության մուծումները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ:
Հաստատել անհատական աշխատանքային գործունեությամբ, այդ թվում անհատական (կոլեկտիվ) կապալով, գիտական և ստեղծագործական աշխատանքներով և գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձանց պետական սոցիալական ապահովագրության պայմաններն ու կարգը (կցվում է):
7. Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի նշված հրամանագրերով նախատեսված կենսաթոշակների և նպաստների վճարումը իրականացվում են 1992 թվականի հունվարից:
Մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին օրենքի ընդունումը քաղաքացիներին կենսաթոշակներ նշանակվում են մինչև 1991 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան:
8. Նախկին միութենական նշանակության անհատական կենսաթոշակների փոխարեն սահմանել տարիքային, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակներ:
Նախկինում նշանակված միութենական նշանակության անհատական կենսաթոշակների վճարումը վերահաշվարկից հետո կատարել նույն չափերով, եթե կենսաթոշակառուն ավելի բարձր կենսաթոշակի իրավունք չունի:
Պահպանել անհատական կենսաթոշակառուների և նրանց ընտանիքների անդամների համար նախկինում սահմանված արտոնությունները, բացառությամբ կուսակցական ստաժի համար սահմանված արտոնություններից:
9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում քննության առնել և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների աշխատողների թվաքանակի ավելացման մասին:
10. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը լրացուցիչ 20 տոննա պերֆորացիոն թղթով ապահովելու հարցը` կենսաթոշակների և նպաստների վերահաշվարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման նպատակով:
11. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն որոշման կատարումն ապահովելու համար:
12. Հաստատել երեխաների համար տրվող նպաստների նշանակման և վճարման կարգի մասին կանոնադրությունը (կցվում է):
13. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան որոշումներում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԿՈԼԵԿՏԻՎ) ԿԱՊԱԼՈՎ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՎ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
I. Անհատական աշխատանքային գործունեությամբ, այդ թվում անհատական (կոլեկտիվ) կապալով, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող անձանց պետական սոցիալական ապահովագրության պայմանները և կարգը
1. Անհատական աշխատանքային գործունեությամբ, այդ թվում անհատական (կոլեկտիվ) կապալով, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող անձինք* ենթակա են պետական սոցիալական ապահովագրության և ապահովագրական մուծումների կատարումը պարտադիր են:
2. Անհատական, աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձանց կենսաթոշակների և նպաստների վճարումները կատարվում են սոցիալական ապահովության մարմինների միջոցով, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցների հաշվին:
3. Անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձինք, ըստ իրենց գործունեության վայրի, պարտադիր կարգով գրանցվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի տեղական մարմիններում, որպես ֆոնդի ապահովագիրներ, ներկայացնելով իրենց մասին համապատասխան տեղեկություններ (ձևը կցվում է):
4. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի տեղական մարմինները յուրաքանչյուր ապահովագիրի տալիս են գրանցման տարբերանիշ, հանձնելով ծանուցագիր ապահովագրական մուծումների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ (ձևը կցվում է):
5.Անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձինք, պետական սոցիալական ապահովագրության մուծումները կատարում են իրենց եկամտի 5 տոկոսի չափով, սակայն արտոնագրի համար սահմանված վճարի 30 տոկոսից ոչ պակաս:
Եկամտի չափը որոշվում է հարկային պետական տեսչության մարմինների կողմից սահմանված կարգով:
6. Պետական սոցիալական ապահովագրական մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, տվյալ ամսին հաջորդող ամսվա 15-ից ոչ ուշ կամ եռամսյակը մեկ անգամ` հաջորդող եռամսյակի առաջին ամսվա 15-ից ոչ ուշ:
II. Գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձանց պետական սոցիալական ապահովագրության պայմանները և կարգը
7. Գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձինք ենթակա են պետական սոցիալական ապահովագրության ու Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին ապահովագրական մուծումները կատարում են պարտադիր կարգով:
8. Գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձինք պետք է դիմեն ըստ բնակավայրի Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի տեղական մարմնին` ֆոնդի ապահովագիր գրանցման հարցով, ներկայացնելով սահմանված ձևի պարտավորագիր (ձևը կցվում է):
9. Գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձինք սոցիալական ապահովագրական մուծումները 1992 թվականին կատարում են սեփականաշնորհված հողատարածքի համար 1991 թվականի դրությամբ սահմանված կադաստրային զուտ եկամտից ամսական 3,3 տոկոսի չափով:
10. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի տեղական մարմինները յուրաքանչյուր ապահովագիրի գրանցում են համապատասխան ձևով, տալով գրանցման տարբերանիշ, հանձնելով ծանուցագիր ապահովագրական մուծումների չափի ու կատարման ժամկետների մասին (ձևը կցվում է):
11. Սոցիալական ապահովագրական մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, հաշվետու ամսին հաջորդող ամսվա 15-ից ոչ ուշ կամ ապահովագիրի ցանկությամբ եռամսյակը մեկ անգամ` տարեկան հասանելիք մուծումների 25 տոկոսի չափով, հաշվետու եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 15-ից ոչ ուշ:
12. Կենսաթոշակները և նպաստները վճարվում են բնակության վայրի սոցիալական ապահովության մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցների հաշվին:
13. Գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձանց կողմից սոցիալական ապահովագրական մուծումների կատարումը դադարեցվում է դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
14. Այն անձանց, որոնք դադարեցնում են սոցիալական ապահովագրական մուծումների կատարումը կամ փոխում են բնակավայրը, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի համապատասխան մարմնի կողմից տրվում է ապահովագրական մուծումների կատարման վերաբերյալ տեղեկանք (ձևը կցվում է), որը աշխատանքային կենսաթոշակի և նպաստի նշանակման ժամանակ հանդիսանում է աշխատանքային ստաժը հաստատող իրավական փաստաթուղթ: Ընդ որում, վճարված ապահովագրական մուծումների գումարը վերադարձման ենթակա չէ:
III. Ապահովագրական մուծումների կատարման հսկողությունը
15. Ապահովագրական մուծումների ժամանակին և ամբողջական կատարման հսկողությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի և հարկային պետական տեսչության մարմինների կողմից:
16. Սոցիալական ապահովագրական մուծումների կատարման (կանխիկ և անկանխիկ) բանկային փաստաթղթերը ապահովագիրների կողմից ներկայացվում են գրանցման վայրի Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի մարմնին:
________________
*Այսուհետև` անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձինք:
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ
|
_______________________________________________________________________________________ (ազգանուն, անուն, հայրանուն, հասցեն, հեռախոսը) _______________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
արտոնագրի կամ գրանցման վկայականի տվյալները __ __ __ __ __ (սերիան, համարը) _______________________________________________________________________________________ (ու՞մ կողմից է տրված և ի՞նչ ժամկետով)
ՊԱՐՏԱՎՈՐԱԳԻՐ
Պարտավորվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի ապահովագրական մուծումները կատարել սահմանված կարգով նշված ժամկետում և չափով:
________________________________ (ստորագրություն) «__ __» __ __ __ __ __ __ __ __ 199 թ. |
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԻ և ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ զԲԱՂՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ)
_________________________________________________________________
(ազգանուն, անուն, հայրանուն)
1. Որպես ապահովադիր գրանցման Ձեր համարն է՝ __ __ __ __, որն անհրաժեշտ է արտացոլել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի ապահովագրական մուծումների կատարման վերաբերյալ բոլոր փաստաթղթերում։
2. Ապահովադիր գրանցվելու ժամկետը՝ __ __ __ __ __ __ __
3. Ապահովագրության մուծումների դրույքաչափը 199 թ-ի յուրաքանչյուր եռամսյակի (ամսվա) համար սահմանված է եկամտի 5 տոկոսի չափով, սակայն արտոնագրի համար սահմանված տարեկան վճարի 30 տոկոսի մեկ քառորդից (մեկ տասներկուերորդից) ոչ պակաս։
4. Ապահովագրական մուծումները պետք է փոխանցել Ձեզ սպասարկող բանկում Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի N 807k03 ենթահաշվին։
5. Ապահովագրական մուծումների փոխանցման ժամկետները սահմանված են՝ ապրիլի 15-ին, հուլիսի 15-ին, հոկտեմբերի 15-ին, հունվարի 15-ին կամ ամիսը մեկ անգամ՝ մինչև, հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը։
ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության
ֆոնդի __ __ __ __ __ շրջանի լիազոր
| Կ. Տ. |
________________________________ (Ա. Ա. Հ.) ________________________________ (ստորագրություն) ______________________ հեռախոսը |
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձանց ապահովագրական մուծումների կատարման ժամկետի և դրույքաչափերի ՄԱՍԻՆ
_________________________________________________________________
(ազգանուն, անուն, հայրանուն)
1. Որպես ապահովադիր գրանցման Ձեր համարն է՝ __ __ __ __, որն անհրաժեշտ է արտացոլել ՀՀ կենսաթոշակային զբաղվածության ֆոնդի ապահովագրական մուծումների կատարման վերաբերյալ բոլոր փաստաթղթերում։
2. Ապահովադիր գրանցվելու ժամկետը __ __ __ __ __ __ __
3. Ապահովագրական մուծումների դրույքաչափը 199 թ. համար սահմանված է հողի սեփականաշնորհման կադաստրային տարեկան զուտ եկամտի 40 տոկոսի եռամսյակային 10 տոկոսի և ամսական 3,3 տոկոսի չափերով։
4. Ապահովագրական մուծումները պետք է փոխանցել Ձեզ սպասարկող բանկում ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի N 807k03 ենթահաշվին։
5. Ապահովագրական մուծումների փոխանցման ժամկետները սահմանված են՝ ապրիլի 15-ը, հուլիսի 15-ը, հոկտեմբերի 15-ը, հունվարի 15-ը կամ ամիսը մեկ անգամ, հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը։
ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության
ֆոնդի __ __ __ __ __ շրջանի լիազոր
________________________________
(Ա. Ա. Հ.)
________________________________
(ստորագրություն)
________________________________
հեռախոսը
Կ. Տ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին ապահովագրական մուծումների կատարման մասին
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ
| «__ __» __ __ __ __ __ __ __ __ 199 թ. | հեռ. __ __ __ __ __ __ __ __ |
Տրվում է ___________________________________________
(ազգանուն, անուն, հայրանուն)
որ նա 199 թ. __ __ __ __ __ ամսից մինչև 199 թ. __ __ __ __ ամիսը ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի ապահովագրական մուծումներ է կատարել
___________________________________________________
(գումարը տառերով)
ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության
ֆոնդի __ __ __ __ __ շրջանի լիազոր
________________________________
(Ա. Ա. Հ.)
________________________________
(ստորագրություն)
Կ Տ.
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
I. Ընդհանուր դրույթները
1.Նպաստ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիները դրա նշանակման համար կարող են դիմել այդ իրավունքը ծագելուց հետո ցանկացած ժամանակ, առանց ժամկետի սահմանափակման:
2. Նպաստի վճարումը կատարվում է պետական բյուջեի, կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի և սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների հաշվին: Սպաների, պրապորշչիկների, միչմանների, նախկին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության, նախկին ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության գերակետիկ ծառայության զինծառայողների (ներառյալ շարքային և հրամանատարական կազմի անձանց), բանվորների ու ծառայողների երեխաների համար տրվող նպաստները վճարվում են հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
3. Երեխաների համար տրվող նպաստները հարկման ենթակա չեն:
4. Որդեգրված երեխաների համար նպաստը նշանակվում և վճարվում է նրանց որդեգրողներին:
5. Խորթ հոր (մոր) երեխաների համար տրվող նպաստը նշանակվում և վճարվում նրանց, եթե հարազատ ծնողներին այդ երեխաների համար նպաստ չի նշանակված:
6. Խնամակալության տակ գտնվող երեխաների համար նպաստ ստանալու իրավունք ունեն նրանց խնամակալները:
7. Լրիվ պետական ապահովության տակ գտնվող (մանկատներում, երեխայի տներում, հաշմանդամների տներում, գիշերօթիկ դպրոցներում տեղավորված, զինվորական ուսումնարաններում սովորող և այլն) երեխաներին նպաստ չի նշանակվում և չի վճարվում:
8. Ծնողական իրավունքներից զրկված ծնողների երեխաների համար տրվող նպաստի իրավունքը որոշվում է սույն կանոնադրության 5, 7 և 8-րդ կետերին համապատասխան:
Ծնողների առանձին ապրելու դեպքում երեխաները հաշվառվում են այն ծնողի ընտանիքի կազմում, որտեղ փաստացի բնակվում են:
9. 1992 թվականի հունվարից երեխաների համար տրվող բոլոր նպաստների և փոխհատուցումների փոխարեն սահմանված են հետևյալ նպաստները`
ա) ամսական 110 ռուբլի մինչև 17 տարեկան երեխայի (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար մինչև 18 տարեկան) համար.
բ) ամսական 110 ռուբլի մինչև երեխայի 2 տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվողին.
գ) 250 ռուբլի միանվագ նպաստ` յուրաքանչյուր երեխայի ծնվելու դեպքում:
10. Միայնակ մայրերին միայնակության համար սահմանված նպաստի վճարումը կատարվում է գոյություն ունեցող կարգով:
II. Երեխաների համար տրվող նպաստների նշանակման կարգը
11. Երեխաների համար տրվող նպաստի նշանակման մասին դիմումը տրվում է ձեռնարկության, հիմնարկության, կազմակերպության ադմինիստրացիային, զորամասի հրամանատարությանը:
Չաշխատող քաղաքացիների, ժամկետային ծառայության զինծառայողների չաշխատող կանանց, անհատական աշխատանքային գործունեությամբ, գյուղացիական տնտեսությամբ զբաղվող ու առանձին քաղաքացիների մոտ աշխատանքի վարձված անձանց (տնային ծառայողներ, վարորդներ, մեքենագրուհիներ և այլն) երեխաների համար տրվող նպաստի նշանակման մասին դիմումները ներկայացվում են փաստացի բնակության վայրի սոցիալական ապահովության շրջանային (քաղաքային) մարմնին:
12. Երեխաների համար տրվող նպաստի նշանակման մասին դիմումի մեջ նշվում են 18 տարին չլրացած երեխաների անունը, հայրանունը, ազգանունը և ծննդյան թիվը:
Երեխաների համար նպաստ նշանակելու մասին դիմումին պետք է կցվեն`
ա) տեղեկանք փաստացի բնակության վայրից.
բ) տեղեկանք ծնողների զբաղվածության մասին, որի հավաստիությունը ստուգվում է աշխատանքային գրքույկի հետ.
գ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը.
դ) անհրաժեշտության դեպքում տեղեկանք ընտանիքից առանձին ապրող երեխաների մասին.
ե) մինչև 2 տարեկան երեխայի խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվողի` այդպիսի արձակուրդում գտնվելու մասին հրամանի քաղվածքը.
զ) անհատական աշխատանքային գործունեությամբ, անհատական կոլեկտիվ կապալով, գիտական և ստեղծագործական աշխատանքով, անհատական գյուղացիական տնտեսությամբ զբաղվողներից` տեղեկանք կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ ապահովադիր գրանցվելու վերաբերյալ:
13. Երեխաների համար տրվող նպաստի նշանակման համար ներկայացվող երեխաների ծննդյան վկայականների պատճենները կարող են վավերացվել նոտարային կարգով կամ նպաստ նշանակող կազմակերպության կողմից:
14. Առանձին ապրող ամուսինների երեխաների համար տրվող նպաստի նշանակման մասին դիմած ամուսինը պարտավոր է տեղեկանք ներկայացնել մյուս ամուսնու բնակության վայրի սոցիալական ապահովության մարմնից կամ աշխատանքի վայրից` այդ երեխայի համար նպաստ չստանալու մասին:
15. Երեխաների համար տրվող նպաստը որպես կանոն նշանակվում է մորը: Եթե մայրը չկա (մահացած կամ ամուսնալուծված է) այն նշանակվում է հորը կամ խնամակալին».
Մորը ծնողական իրավունքներից զրկելու դեպքում նպաստը նշանակվում է հորը կամ խնամակալին:
16. Զինծառայողների (բացի ժամկետային ծառայության զինծառայողներից), ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության մարմինների շարքային ու հրամանատարական կազմի անձանց երեխաների համար տրվող նպաստը նշանակվում են երեխաների համար նպաստներ նշանակող հանձնաժողովները, որոնք կազմվում են համապատասխանաբար պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության կողմից սահմանվող կարգով:
17. Երեխաների համար տրվող նպաստի նշանակման մասին դիմումը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով քննարկվում է 10 -օրյա ժամկետում.
18. Երեխանների համար տրվող նպաստների նշանակման մասին որոշումը 5-օրյա ժամկետում հայտնվում է դիմողին:
Նպաստի նշանակումը մերժելու դեպքում նշվում են մերժման պատճառները, որոշումը բողոքարկելու կամ գանգատարկելու կարգը և վերադարձվում են բոլոր փաստաթղթերը:
19. Երեխաների համար տրվող նպաստի նշանակման մասին որոշումը գանգատարկվում է վերադասության կարգով:
20. Երեխաների համար տրվող նպաստի նշանակման մասին դիմելու ամիսը համարվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով դիմումն ընդունելու ամիսը:
Այն դեպքում, երբ դիմումին կցված են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, դիմողին գրավոր հայտնվում է, թե լրացուցիչ ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն: Եթե դրանք ներկայացվեն դիմում տալու օրվանից երեք ամսվա ընթացքում, ապա նպաստի նշանակման համար դիմելու ամիսն է համարվում նպաստի նշանակման մասին դիմումի ընդունման ամիսը, նշված ժամկետը անցնելուց հետո` վերջին փաստաթուղթը ներկայացնելու ամիսը:
21. Երեխաների համար տրվող նպաստ նշանակելու մասին դիմումը` ներկայացված բոլոր փաստաթղթերի և նպաստներ նշանակելու մասին որոշման հետ միասին, դրամական փաստաթղթերին համահավասար պահվում են նպաստ նշանակող մարմիններում:
III. Երեխաների համար տրվող նպաստների վճարման կարգը
22. Երեխաների համար տրվող նպաստները վճարվում են սույն կանոնադրության 12-րդ կետում նշված նպաստ նշանակող մարմինների կողմից:
23. Սոցիալական ապահովության մարմինները երեխաների համար տրվող նպաստները վճարում են յուրաքանչյուր ամիս, իրենց կողմից սահմանված ժամկետներում, իսկ հիմնարկ-ձեռնարկությունները և կազմակերպությունները` աշխատավարձի վճարման օրը:
24. Երեխաների համար տրվող նպաստը ստացողի կողմից բնակության կամ աշխատանքի վայրը փոխելու դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է և նոր բնակության վայրի սոցիալական ապահովության մարմնում կամ աշխատանքի վայրում վերսկսվում է դադարեցման ժամանակից:
25. Երեխաների համար նշանակված, բայց չստացված նպաստների գումարները ստացողներից կարող են հետ պահվել այն դեպքում, եթե գերավճարը տեղի է ունեցել ստացողների կողմից ակնհայտ սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու կամ ընտանիքի կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին տեղեկություններ չհաղորդելու հետևանքով:
Նպաստի գերավճար գումարների հետ պահումը հիշյալ դեպքերում կատարվում է նպաստ նշանակող հանձնաժողովի կամ դատարանի որոշմամբ, յուրաքանչյուր ամիս նպաստի 20 տոկոսի չափով կամ նպաստ ստացողի գրավոր համաձայնությամբ ավելի բարձր տոկոսով, մինչև գերավճարի մարումը:
Նպաստի գերավճար գումարները կարող են հետ պահվել նաև ծնողների (խնամակալների) վաստակից, կրթաթոշակից կամ կենսաթոշակից:
27. Մինչև նպաստ ստացողի մահվան օրը երեխաների համար չստացված նպաստը վճարվում է մյուս ծնողի կամ խնամակալին, մահվան օրվանից նպաստ ստանալու համար 6-ամսյա ժամկետում դիմելու դեպքում:
IV. Երեխաների համար տրվող նպաստների վճարման դադարեցումը և վերսկսումը
28. Երեխաների համար նպաստների վճարումը դադարեցվում կամ վերսկսվում է`
լրիվ պետական ապահովության մանկական հիմնարկում երեխայի տեղավորման կամ մանկական հիմնարկից նրա վերադարձման դեպքում.
այլ ընտանիքի կողմից երեխայի որդեգրման դեպքում.
ծնողական իրավունքից զրկման դեպքում.
երեխայի մահվան դեպքում.
մինչև 2 տարեկան երեխայի խնամելու պատճառով մասնակի վճարովի արձակուրդում գտնվող ծնողի աշխատանքի անցնելու դեպքում:
Երեխաների համար նպաստների վճարման դադարեցումը կամ վերսկսումը կատարվում է նպաստներ նշանակող հանձնաժողովի որոշմամբ համապատասխան հանգամանքներ առաջանալու ամսի հաջորդող ամսվանից:
29. Եթե տարվա ընթացքում ծագում են այնպիսի հանգամանքներ, որոնց հետևանքով պետք է դադարեցվի երեխաների նպաստի վճարումը, նպաստ ստացողները պարտավոր են այն մասին հայտնել նպաստը վճարող մարմնին: