ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
29 հոկտեմբերի 2021 թ. |
N 80-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջները՝
Հրամայում եմ
1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 20-ի «Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը սահմանելու մասին » N 17-Ն հրամանի հավելվածի՝
1) 4-րդ կետում «Երևանում՝ Երևան քաղաքի ավագանու հերթական կամ արտահերթ նիստում» բառերը փոխարինել «Երևանում՝ Երևան քաղաքի ավագանու ընթացիկ կամ հաջորդ նստաշրջանի ընթացքում» բառերով:
2) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Բացառիկ դեպքերում ուսումնական հաստատությունների անվանակոչումը կամ անվանման փոփոխությունը կարող է քննարկվել ավելի վաղ ժամկետում, եթե անվանակոչման ներկայացված են միջպետական համաձայնագրերով ամրագրված գործիչների անուններ:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Վ. Դումանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2021 թվական: