ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
08 հոկտեմբերի 2021 թ. |
N 493-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏՈՒՄ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ և 72-րդ հոդվածի 4-րդ մասերով.
Հրամայում եմ`
1. Հաստատել՝ քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին եզրակացություն կազմելու կարգը, քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու մասին եզրակացության ձևանմուշը և քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին եզրակացության ձևանմուշը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ |
Ք. Գրիգորյան |
Հավելված Արդարադատության նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 8-ի N 493-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏՈՒՄ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼՈՒ
1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) կողմից քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին եզրակացությունները (համաձայն՝ Ձև 1 և Ձև 2) կազմվում են դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում:
2. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին եզրակացությունը կազմվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:
3. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու մասին, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին եզրակացությունը կազմվում է Գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման և արխիվի բաժնի մասնագետների կողմից՝ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ստացված դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում:
4. Ծննդյան ակտը վերականգնելու մասին եզրակացության մեջ անձի ծննդյան ժամանակը նշվում է նրա վերաբերյալ առկա փաստաթղթերում նշված ժամանակը (անձնագիր, անձնագրին փոխարինող փաստաթղթեր, զինվորական գրքույկ, աշխատանքային գրքույկ, կրթությանը վերաբերող փաստաթղթեր կամ դրանց պատճեններ, դիմողի ամուսնության, ամուսնալուծության, նրա երեխաների ծնունդների ակտային գրանցումներ, վկայականներ, դրանց պատճեններ և այլն), եթե ներկայացված փաստաթղթերում ծննդյան ժամանակի տարբերություններ առկա չեն:
5. Եթե ներկայացված փաստաթղթերում նշված է միայն ծննդյան տարեթիվը, իսկ ամիսը և ամսաթիվը նշված չեն, ապա ծննդյան ամիս և ամսաթիվ է ընդունվում տվյալ տարվա հուլիսի 1-ը:
6. Եթե ծննդյան ժամանակը սահմանված է տարվա առաջին կեսը, ապա ծննդյան ամիս և ամսաթիվ են ընդունվում տվյալ տարվա ապրիլի 1-ը, իսկ եթե ծննդյան ժամանակը սահմանված է տարվա երկրորդ կեսը, ապա` տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը:
7. Եթե ծննդյան ժամանակի վերաբերյալ փաստաթղթում նշված են միայն ծննդյան տարեթիվը և ամիսը, իսկ ամսաթիվը նշված չէ, ապա ծննդյան ամսաթիվ է ընդունվում համապատասխան ամսվա 15-ը:
8. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին եզրակացությունը կազմվում է հետևյալ ժամկետներում`
1) քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կատարելու դեպքում՝ տասնչորսօրյա ժամկետում,
2) քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղագրական սխալների կամ առանձին տառերի կամ թվերի ուղղում կատարելու դեպքում՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում,
3) քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ փոփոխություն կատարելու դեպքում՝ տասնչորսօրյա ժամկետում,
4) քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու դեպքում՝ տասնչորսօրյա ժամկետում,
5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի կամ «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի հիման վրա քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու դեպքում՝ երկօրյա ժամկետում:
9. Եթե քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին եզրակացություն տալու համար անհրաժեշտ է կատարել հարցումներ, ապա դրանք կատարվում են դիմումն ընդունելու օրը:
10. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին եզրակացությունը կազմվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով և փոխանցվում Գործակալության պետի հաստատմանը կամ մերժմանը:
11. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտը վերականգնելու դիմումը մերժելու մասին որոշումը տրամադրվում է դիմողին քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտը վերականգնելու դիմումը քննարկելու համար «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքով սահմանված ժամկետներում:
12. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտը վերականգնելու դիմումը մերժելու մասին որոշումը պետք է համապատասխանի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված՝ գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներին:
Ձև 1
Հաստատված է ՀՀ արդարադատության նախարարությանՔԿԱԳ գործակալության պետ`
______________________ (ստորագրությունը)
___ __________ 20 թ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏՈՒՄ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գործակալությունը՝ ուսումնասիրելով քաղաքացի՝ _______________ ___________ _________________ դիմումը՝ քաղաքացիական
կացության ակտում ___________________________________կատարելու մասին (ուղղում կամ փոփոխություն կամ լրացում)
ՊԱՐԶԵՑ
1. Քաղաքացիական կացության ակտում ________________ _____________ ___________________ (գրանցող մարմինը, համարը, օրը, ամիսը, տարեթիվը)
նշված ______________________________ տեղեկությունը (տեղեկությունները) ենթակա է (ենթակա չէ) ________________________________________________________________________________________________ (ուղղման կամ փոփոխության կամ լրացման)
Հետևյալ տեղեկությունով (տեղեկություններով)______________________________________________
ԳՏՆՈՒՄ Է
1. Դիմողի պահանջը ենթակա է բավարարման/մերժման՝ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքի ________ հոդվածի ________ կետով:
| ||
|
Ձև 2
Հաստատված էՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ` ______________________ (ստորագրությունը) ___ __________ 20 թ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գործակալությունը՝ ուսումնասիրելով քաղաքացի՝ _______________ ____________ _________________ դիմումը՝ վերականգնելու
______________________________________ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը (քաղաքացիական կացության ակտի անվանումը)
ԳՏՆՈՒՄ Է
1. Դիմողի պահանջը ենթակա է բավարարման/ մերժման՝ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքի ________ հոդվածով ________ կետով:
| ||
Մասնագետ _______________ _______________________ _____________________ (անուն, ազգանուն)
Օր, ամիս, տարեթիվ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2021 թվական: