Գլխավոր տեղեկություն
Համար
N 2594-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 14.07.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.07.2021
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

08 հուլիսի 2021 թ.

N 2594-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՖԵԼԴԱՎ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 04-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Կ-XX-001469 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՕՐԹՈՊԵԴԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 6-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գրությունն այն մասին, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՖԵԼԴԱՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (այսուհետ` Ընկերություն) իրականացված զննման արդյունքում պարզ է դարձել, որ`

1. Ընկերության վիրաբույժ ստոմատոլոգ, օրթոպեդ ստոմատոլոգ, թերապևտ ստոմատոլոգ Արտակ Մարիկյանը չունի վիրաբույժ ստոմատոլոգի, օրթոպեդ ստոմատոլոգի, թերապևտ ստոմատոլոգի մասնագիտացումներ, որով խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1275-Ն որոշման 2-րդ հավելվածի 1-ին, 2-րդ, 5-րդ բաժինների կադրային հագեցվածությունների 1-ին ենթակետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները,

2. Ընկերության բոլոր ստոմատոլոգիական կաբինետների բուժքույր Անի Ավետիսյանը վերջին 5 տարիների ընթացքում չունի համապատասխան վերապատրաստման վկայական, որով խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1275-Ն որոշման 1-ին հավելվածի 29-րդ կետի, 2-րդ հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ բաժինների կադրային հագեցվածությունների 2-րդ ենթակետերի պահանջները,

3. Ընկերության ռենտգեն բուժքույր Ամալյա Աբելյանը վերջին 5 տարիների ընթացքում չունի ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ վերապատրաստման վկայական, որով խախտվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1275-Ն որոշման 2-րդ հավելվածի 11-րդ բաժնի կադրային հագեցվածության պահանջը, ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Կասեցնել «ՖԵԼԴԱՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ք. Երևան, Արշակունյաց 46/2, հ. 1) Առողջապահության նախարարության կողմից 2010 թվականի նոյեմբերի 04-ին տրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-XX-001469 լիցենզիայով նախատեսված արտահիվանդանոցային` թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական տեսակներով զբաղվելու իրավունքը Արտակ Մարիկյանի մասով, միջին բուժաշխատող Անի Ավետիսյանի մասով, ռենտգենաբանական տեսակով զբաղվելու իրավունքը Ամալյա Աբելյանի մասով՝ մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՖԵԼԴԱՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան