ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
08 հուլիսի 2021 թ. |
N 2597-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Կ-ԴԳ-002675 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2021 թվականի ապրիլի 7-ի թիվ ՎՎ-0299-Ա հրամանով հարուցված վարչական վարույթի շրջանակում 2021 թվականի ապրիլի 09-ին ք. Երևան, Էրեբունի համայնք, Տիգրան Մեծի 1-ին նրբանցք, թիվ 1 հասցեում դեղատնային գործունեություն իրականացնող «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացված զննման արդյունքը, այն է` վերոնշյալ կազմակերպությունը իրականացնում է գործունեություն, խախտելով` ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման հավելված 3-ի 43.1-ին կետի պահանջները, և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերության Առողջապահության նախարարության կողմից (ք. Երևան, Էրեբունի համ. Տ. Մեծի 1-ին նրբ. թիվ 1 փոստի տեսակավորման և փոխադրման կենտրոն հասցեում) 2020 թվականի նոյեմբերի 25-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատուն (դեղեր չպատրաստող)) իրականացնելու N Կ-ԴԳ-002675 լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերությանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2021 թվական: