ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 օգոստոսի 2020 թ. |
N 20-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՍԿՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հսկվող դեղերի և դեղանյութերի ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. Թորոսյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 14-ի N 20-Ն հրամանի |
ՑԱՆԿ
ՀՍԿՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ
1. Դեղանյութեր, որոնք ընդգրկված են ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի (ցանկի)» 2, 3, 4 ցուցակներում և դրանք պարունակող դեղեր, բացառությամբ այն դեղերի, որոնց կազմում առկա է երկու և ավելի դեղանյութ, այդ թվում՝
1) Էֆեդրին (ցանկացած աղի ձևով)՝ մինչև 100մգ,
2) Կոդեին (ցանկացած աղի ձևով)՝ մինչև 10մգ,
3) Փսևդոէֆեդրին (ցանկացած աղի ձևով)՝ մինչև 60մգ,
4) Տրամադոլ՝ մինչև 50մգ,
5) Ֆենոբարբիտալ (ցանկացած աղի ձևով)՝ մինչև 25մգ:
(1-ին կետը փոփ. 27.09.21 N 70-Ն)
2. Դեղանյութեր, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման N 4 և N 5 հավելվածներում:
(հավելվածը փոփ. 27.09.21 N 70-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2020 թվական: