«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հուլիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815321
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
28 հուլիսի 2015 թ. |
թիվ 523-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎԸ ՈՐՊԵՍ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը՝
(նախաբանը խմբ. 09.06.21 N 270-Ն)
Հրամայում եմ`
1. Սահմանել, որ հանրային հատվածի կազմակերպություններում նյութական ակտիվը կարող է դասակարգվել որպես հիմնական միջոց, եթե նրա արժեքը սկզբնական ճանաչման պահին գերազանցում է 25 000 ՀՀ դրամը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Գ. Խաչատրյան |