ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 օգոստոսի 2021 թ. |
N 416-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՎԵՐՋԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 36-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 60․3-րդ հոդվածի 6-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել․
1) իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի,
2) իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի լրացման, ներկայացման և իրական շահառուների վերաբերյալ գործակալություն ներկայացված վերջին հայտարարագրի հաստատման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի,
3) իրական շահառուների բացահայտման համարժեք չափանիշներով կարգավորվող շուկաների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել արդարադատության նախարարի 2020 թվականի փետրվարի 5-ի «Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ձևը, լրացման և ներկայացման կարգը հաստատելու մասին» N 36-Ն հրամանը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Հավելված N 1 Արդարադատության նախարարի 2021 թվականի օգոստոսի 30-ի N 416-Ն հրամանի |
ՁԵՎ
ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ
1. Կազմակերպությունը
1.1. Կազմակերպության տվյալները
1.1.1. Անվանումը |
|
1.1.2. Անվանումը լատինատառ |
|
1.1.3. Պետական գրանցման համարը |
|
1.1.4. Գրանցման օրը, ամիսը, տարին |
|
1.1.5. Գրանցման հասցեն |
|
1.1.6. Գրանցման պետությունը |
|
1.1.7. Գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը |
1.2. Հայտարարագիրը ներկայացնող անձը
1.2.1. Հայտարարագիրը ներկայացնող անձի անունը և ազգանունը |
|
1.2.2. Հայտարարագիրը ներկայացնող անձի պաշտոնը |
1.3. Հայտարարագրի ներկայացումը
1.3.1. Հայտարարագրի ստորագրման օրը, ամիսը, տարին |
|
1.3.2. Հայտարարագրի էջերի քանակը |
|
1.3.3. Հայտարարագիրը ներկայացնող անձի ստորագրությունը |
2. Բաժնետոմսերի ցուցակման տվյալները
2.1. Բաժնետոմսերի ցուցակման տվյալները
2.1.1. Ֆոնդային բորսայի անվանումը |
|
2.1.2. Հղումը բորսայում առկա փաստաթղթերին |
2.2. Կազմակերպությունը վերահսկող իրավաբանական անձի տվյալները
2.2.1. Անվանումը |
|
2.2.2. Անվանումը լատինատառ |
|
2.2.3. Պետական գրանցման համարը |
|
2.2.4. Գրանցման օրը, ամիսը, տարին |
|
2.2.5. Գրանցման հասցեն |
|
2.2.6. Գրանցման պետությունը |
|
2.2.7. Գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը |
2.3. Վերահսկողության մակարդակը
2.3.1. Մասնակցության չափը (%) |
|
2.3.2. Մասնակցության տեսակը |
☐ Ուղղակի մասնակցություն ☐ Անուղղակի մասնակցություն |
3. Պետության, համայնքի կամ միջազգային կազմակերպության մասնակցությունը
3.1. Պետության կամ համայնքի մասնակցությունը
3.1.1. Պետության անվանումը |
|
3.1.2. Համայնքի անվանումը |
|
3.1.3. Մասնակցության չափը (%) |
|
3.1.4. Մասնակցության տեսակը |
☐ Ուղղակի մասնակցություն ☐ Անուղղակի մասնակցություն |
3.2. Միջազգային կազմակերպության մասնակցությունը
3.2.1. Միջազգային կազմակերպության անվանումը |
|
3.2.2. Միջազգային կազմակերպության անվանումը լատինատառ |
|
3.2.3. Մասնակցության չափը (%) |
|
3.2.4. Մասնակցության տեսակը |
☐ Ուղղակի մասնակցություն ☐ Անուղղակի մասնակցություն |
4. Իրական շահառուի տվյալները
4.1. Անձի ինքնությունը հավաստող տվյալները
4.1.1. Անունը |
|
4.1.2. Ազգանունը |
|
4.1.3. Անունը (լատինատառ) |
|
4.1.4. Ազգանունը (լատինատառ) |
|
4.1.5. Քաղաքացիությունը |
|
4.1.6. Ծննդյան օրը, ամիսը, տարին |
4.2. Անձը հաստատող փաստաթուղթը
4.2.1. Փաստաթղթի տեսակը |
|
4.2.2. Փաստաթղթի համարը |
|
4.2.3. Տրամադրման օրը, ամիսը, տարին |
|
4.2.4. Տրամադրող մարմինը |
|
4.2.5. ՀԾՀ կամ համարժեք համարը |
4.3. Անձի հաշվառման հասցեն
4.3.1. Պետությունը |
|
4.3.2. Համայնքը |
|
4.3.3. Վարչատարածքային միավորը |
|
4.3.4. Փողոցի անվանումը, շենքը (տունը), բնակարանը |
4.4. Անձի բնակության հասցեն
4.4.1. Պետությունը |
|
4.4.2. Համայնքը |
|
4.4.3. Վարչատարածքային միավորը |
|
4.4.4. Փողոցի անվանումը, շենքը (տունը), բնակարանը |
4.5. Իրական շահառու հանդիսանալու հիմքերը (բացառությամբ` ընդերքօգտագործման ոլորտի հաշվետու կազմակերպությունների)
☐ ա․ ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում | |
4.5.1. Մասնակցության չափը (%) |
|
4.5.2. Մասնակցության տեսակը |
☐ Ուղղակի մասնակցություն ☐ Անուղղակի մասնակցություն |
☐ բ․ տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով | |
☐ գ․ հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ «ա» և «բ» կետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ |
4.6. Իրական շահառու հանդիսանալու հիմքերը (ընդերքօգտագործման ոլորտի հաշվետու կազմակերպությունների համար)
☐ ա․ ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետում է տվյալ իրավաբանական անձի` ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 10 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 10 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում | |
4.6.1. Մասնակցության չափը (%) |
|
4.6.2. Մասնակցության տեսակը |
☐ Ուղղակի մասնակցություն ☐ Անուղղակի մասնակցություն |
☐ բ․ իրավունք ունի նշանակելու կամ հեռացնելու իրավաբանական անձի կառավարման մարմինների անդամների մեծամասնությանը | |
☐ գ․ իրավաբանական անձից անհատույց ստացել է հաշվետու տարվան նախորդող տարվա ընթացքում տվյալ իրավաբանական անձի ստացած շահույթի առնվազն 15 տոկոսի չափով օգուտ | |
☐ դ․ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով | |
☐ ե․ հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ «ա»-«դ» կետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ |
4.7. Իրական շահառուի կարգավիճակի վերաբերյալ տեղեկությունները
4.7.1. Իրական շահառու դառնալու օրը, ամիսը, տարին |
|
4.7.2. Կազմակերպության նկատմամբ վերահսկողության իրականացումը |
☐ Առանձին ☐ Փոխկապակցված անձանց հետ համատեղ |
4.7.3. Ընդերքօգտագործման ոլորտի հաշվետու կազմակերպության իրական շահառուն հանդիսանում է պաշտոնատար անձ կամ նրա ընտանիքի անդամ |
☐ Այո ☐ Ոչ |
4.8. Իրական շահառուի կոնտակտային տվյալները
4.8.1. Էլ․ փոստի հասցեն |
|
4.8.2. Հեռախոսահամարը |
5. Միջանկյալ իրավաբանական անձինք
5.1. Կազմակերպության տվյալները
5.1.1. Անվանումը |
|
5.1.2. Անվանումը լատինատառ |
|
5.1.3. Պետական գրանցման համարը |
|
5.1.4. Գրանցման օրը, ամիսը, տարին |
|
5.1.5. Գրանցման հասցեն |
|
5.1.6. Գրանցման պետությունը |
|
5.1.7. Գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը |
5.2. Իրական շահառուի տվյալները
5.2.1. Իրական շահառու(ներ)ի անունը և ազգանունը, ում համար կազմակերպությունը հանդիսանում է միջանկյալ իրավաբանական անձ |
|
5.3.Միջանկյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի ցուցակման տվյալները
5.3.1. Ֆոնդային բորսայի անվանումը |
|
5.3.2. Հղումը բորսայում առկա փաստաթղթերին |
6. Լրացուցիչ նշումներ
Լրացուցիչ տեղեկություններ կամ հավելյալ պարզաբանումներ, որոնք առնչվում են հայտարարագրում լրացված կամ լրացման ենթակա տվյալներին |
|
Հավելված N 2 Արդարադատության նախարարի 2021 թվականի օգոստոսի 30-ի N 416-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՎԵՐՋԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ
I. Հայտարարագրի լրացման կարգը
1. Հայտարարագրի 1-ին բաժնում (Կազմակերպությունը) լրացվում են հայտարարագիր ներկայացնող իրավաբանական անձի (այսուհետ՝ Կազմակերպություն) տվյալները։ Այս բաժնում ենթաբաժինները լրացվում են հետևյալ կանոններով.
1) «Կազմակերպության տվյալները» ենթաբաժնում լրացվում են Կազմակերպության անվանումը (այդ թվում՝ լատինատառ) և պետական գրանցման տվյալները՝ ներառյալ նշում կազմակերպաիրավական ձևի մասին.
2) «Հայտարարագիրը ներկայացնող անձը» ենթաբաժնում լրացվում են հայտարարագիրը ներկայացնող ֆիզիկական անձի անունը, ազգանունը և Կազմակերպությունում նրա պաշտոնը։ Կազմակերպության կողմից լիազորված անձը «պաշտոն» դաշտում նշում է լիազորված անձ լինելու մասին: Եթե հայտարարագիրը ներկայացվում է «Գնումների մասին» օրենքով նախատեսված ընթացակարգերին մասնակցելու նպատակով, ապա «Հայտարարագիրը ներկայացնող անձը» ենթաբաժնում լրացվում է այն ֆիզիկական անձի տվյալները ով ստորագրում է հայտում ներառվող փաստաթղթերը.
3) «Հայտարարագրի ներկայացումը» ենթաբաժնում լրացվում են հայտարարագրի ստորագրման օրը, ամիսը, տարին, հայտարարագրի էջերի քանակը, ինչպես նաև դրվում է հայտարարագիրը ներկայացնող անձի ստորագրությունը:
2. Հայտարարագրի 2-րդ բաժինը (Բաժնետոմսերի ցուցակման տվյալները) լրացվում է, եթե Կազմակերպության կամ Կազմակերպությունն ամբողջությամբ վերահսկող այլ իրավաբանական անձի բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված՝ իրական շահառուների համարժեք բացահայտման չափանիշներով կարգավորվող շուկաների ցանկում ներառված շուկայում։ Նշված չափանիշներին համապատասխանելու դեպքում այս բաժինը լրացվում է Կազմակերպության կամ Կազմակերպությունն ամբողջությամբ վերահսկող այլ իրավաբանական անձի համար։ Այս բաժինը լրացնելու դեպքում հայտարարագրի հաջորդ բաժինները ենթակա չեն լրացման, բացառությամբ 5-րդ բաժնի, որը լրացվում է, եթե Կազմակերպությունն ամբողջությամբ վերահսկող իրավաբանական անձը Կազմակերպության կանոնադրական կապիտալում ունի անուղղակի մասնակցություն։ Այս բաժնում ենթաբաժինները լրացվում են հետևյալ կանոններով.
1) «Բաժնետոմսերի ցուցակման տվյալները» ենթաբաժնում լրացվում է ֆոնդային բորսայի անվանումը՝ փակագծերում նշելով նաև բորսայի ծածկագիրը (Market Identifier Code), որտեղ ցուցակված են Կազմակերպության կամ Կազմակերպությունն ամբողջությամբ վերահսկող այլ իրավաբանական անձի բաժնետոմսերը, ինչպես նաև կատարվում է հղում բորսայում առկա փաստաթղթերին` առկայության դեպքում այն փաստաթղթերին, որոնք պարունակում են տեղեկություններ տվյալ իրավաբանական անձի սեփականատերերի վերաբերյալ.
2) «Կազմակերպությունը վերահսկող իրավաբանական անձի տվյալները» ենթաբաժինը լրացվում է, եթե հայտարարագրի 2.1-ին ենթաբաժնում լրացված տվյալները վերաբերում են ոչ թե հայտարարագիրը ներկայացնող իրավաբանական անձին, այլ Կազմակերպությունն ամբողջությամբ վերահսկող այլ իրավաբանական անձի: Այս ենթաբաժնում լրացվում են Կազմակերպությունը վերահսկող իրավաբանական անձի անվանումը (այդ թվում՝ լատինատառ) և գրանցման տվյալները` ներառյալ նշում կազմակերպաիրավական ձևի մասին, ինչպես նաև գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը.
3) «Վերահսկողության մակարդակը» ենթաբաժինը լրացվում է, եթե հայտարարագրի 2․1-ին ենթաբաժնում լրացվել են Կազմակերպությունն ամբողջությամբ վերահսկող իրավաբանական անձին վերաբերող տվյալները։ Այս ենթաբաժնում նշվում է Կազմակերպության կանոնադրական կապիտալում Կազմակերպությունը վերահսկող իրավաբանական անձի մասնակցության չափը՝ տոկոսային արտահայտմամբ, ինչպես նաև մասնակցության տեսակը։ Կանոնադրական կապիտալում մասնակցության չափի և տեսակի վերաբերյալ նշումները կատարվում են սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված կանոնների հաշվառմամբ։
3. Հայտարարագրի 3-րդ բաժինը (Պետության, համայնքի կամ միջազգային կազմակերպության մասնակցությունը) լրացվում է, եթե Կազմակերպության կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունի որևէ պետություն, համայնք կամ միջազգային կազմակերպություն։ Բաժինը կարող է լրացվել մի քանի անգամ, եթե Կազմակերպության կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեն մի քանի պետություն, համայնք կամ միջազգային կազմակերպություն։ Այս բաժնում ենթաբաժինները լրացվում են հետևյալ կանոններով.
1) «Պետության կամ համայնքի մասնակցությունը» ենթաբաժինը լրացվում է, եթե հայտարարագիրը ներկայացնող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում առկա է պետության կամ համայնքի ուղղակի կամ անուղղակի մասնակցություն: Պետության մասնակցության դեպքում այս ենթաբաժնում լրացվում է պետության, իսկ համայնքի մասնակցության դեպքում՝ նաև համայնքի անվանումը։ Այս ենթաբաժնում լրացվում են նաև իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում պետության կամ համայնքի մասնակցության չափը՝ տոկոսային արտահայտմամբ, ինչպես նաև մասնակցության տեսակը։ Կանոնադրական կապիտալում մասնակցության չափի և տեսակի վերաբերյալ նշումները կատարվում են սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված կանոնների հաշվառմամբ.
2) «Միջազգային կազմակերպության մասնակցությունը» ենթաբաժինը լրացվում է, եթե հայտարարագիրը ներկայացնող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում առկա է միջազգային կազմակերպության ուղղակի կամ անուղղակի մասնակցություն: Այս ենթաբաժնում լրացվում են միջազգային կազմակերպության անվանումը (այդ թվում՝ լատինատառ), իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում միջազգային կազմակերպության մասնակցության չափը՝ տոկոսային արտահայտմամբ, ինչպես նաև մասնակցության տեսակը։ Կանոնադրական կապիտալում մասնակցության չափի և տեսակի վերաբերյալ նշումները կատարվում են սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված կանոնների հաշվառմամբ։
4. Հայտարարագրի 4-րդ բաժինը (Իրական շահառուի տվյալները) լրացվում է յուրաքանչյուր իրական շահառուի համար առանձին՝ Կազմակերպության իրական շահառուների քանակով։ Այս բաժնում ենթաբաժինները լրացվում են հետևյալ կանոններով.
1) «Անձի ինքնությունը հավաստող տվյալները» ենթաբաժնում լրացվում են իրական շահառուի անձնական տվյալները։ Տվյալները լրացվում են այնպես, ինչպես դրանք լրացված են իրական շահառուի անձը հաստատող փաստաթղթում։ Եթե անձի անունը և ազգանունը հայերեն կամ լատինատառ առկա չեն վերջինիս անձը հաստատող փաստաթղթում, ապա հայտարարագրում լրացվում է դրանց տառադարձությունը.
2) «Անձը հաստատող փաստաթուղթը» ենթաբաժնում լրացվում են տեղեկությունների իրական շահառուի անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ.
3) «Անձի հաշվառման հասցեն» ենթաբաժնում լրացվում է իրական շահառուի հաշվառման վայրի հասցեն.
4) «Անձի բնակության հասցեն» ենթաբաժինը լրացվում է, եթե իրական շահառուի հաշվառման հասցեն տարբերվում է վերջինիս բնակության հասցեից։ Այս ենթաբաժնում լրացվում է իրական շահառուի բնակության վայրի հասցեն.
5) «Իրական շահառու հանդիսանալու հիմքերը (բացառությամբ ընդերքօգտագործման ոլորտի հաշվետու կազմակերպությունների)» ենթաբաժինը լրացվում է, եթե հայտարարագիրը ներկայացնող իրավաբանական անձը չի հանդիսանում ընդերքօգտագործման ոլորտի հաշվետու կազմակերպություն: Այս ենթաբաժնում նշվում է, թե «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի» մասին օրենքով նախատեսված որ հիմք(եր)ով է անձը հանդիսանում Կազմակերպության իրական շահառու, և ներառվում են այդ հիմքերի առնչությամբ պահանջվող տեղեկությունները։ Մեկից ավելի հիմքերով իրական շահառու հանդիսանալու դեպքում նշում է կատարվում բոլոր հիմքերի մասով՝ համապատասխան կետերում։ Այս ենթաբաժնում հիմքերի վերաբերյալ տվյալները լրացվում են հետևյալ կանոններով.
ա. այս ենթաբաժնի «ա» կետում կատարվում է նշում, եթե ֆիզիկական անձը ուղղակի կամ անուղղակի տիրապետում է Կազմակերպության՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն Կազմակերպության կանոնադրական կապիտալում։ Մասնակցությունը կարող է լինել Կազմակերպության բաժնեմասը (բաժնետոմսը, փայը) սեփականության իրավունքով տիրապետելու ուժով (ուղղակի մասնակցություն) կամ Կազմակերպության բաժնեմասին (բաժնետոմսին, փային) տիրապետող այլ իրավաբանական անձի բաժնեմասը (բաժնետոմսը, փայը) սեփականության իրավունքով տիրապետելու ուժով (անուղղակի մասնակցություն)։ Անուղղակի մասնակցությունը կարող է իրականացվել անկախ ֆիզիկական անձի և Կազմակերպության բաժնեմասը (բաժնետոմսը, փայը) տիրապետող իրավաբանական անձի շղթայում առկա միջանկյալ իրավաբանական անձանց քանակից։ «Մասնակցության չափը» դաշտում նշվում է Կազմակերպության կանոնադրական կապիտալում մասնակցության չափը՝ տոկոսային արտահայտմամբ։ Մասնակցության չափը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով իրական շահառուի ուղղակի և անուղղակի մասնակցության արդյունքում Կազմակերպության կանոնադրական կապիտալում մասնակցության բոլոր տոկոսների հանրագումարը։ Անուղղակի մասնակցության դեպքում, կազմակերպության կանոնադրական կապիտալում իրական շահառուի մասնակցությունը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր նախորդ միջանկյալ կազմակերպության մասնակցության չափը, այն է՝ Կազմակերպության մասնակից իրավաբանական անձի՝ տոկոսային արտահայտմամբ մասնակցության չափը բազմապատկելով Կազմակերպության մասնակից իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համապատասխան մասնակցի՝ տոկոսային արտահայտմամբ մասնակցության չափով, և այդպես շարունակ մինչև իրական շահառուին հասնելը։ «Մասնակցության տեսակը» դաշտում կատարվում է նշում կանոնադրական կապիտալում մասնակցության ուղղակի կամ անուղղակի լինելու մասին։ Կանոնադրական կապիտալում և՛ ուղղակի, և՛ անուղղակի մասնակցության առկայության դեպքում նշում է կատարվում միաժամանակ և՛ ուղղակի, և՛ անուղղակի մասնակցության առկայության վերաբերյալ.
բ. այս ենթաբաժնի «բ» կետում կատարվում է նշում, եթե անձն «ա» կետի իմաստով չի հանդիսանում կազմակերպության իրական շահառու, սակայն վերահսկում է Կազմակերպությունը՝ իրավական գործիքների (այդ թվում՝ կնքված գործարքների) ուժով, այլ բնույթի անձնական ազդեցության հիման վրա կամ այլ միջոցներով.
գ. այս ենթաբաժնի «գ» կետում կատարվում է նշում, եթե անձը հանդիսանում է Կազմակերպության գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ այս ենթաբաժնի «ա» և «բ» կետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ.
6) «Իրական շահառու հանդիսանալու հիմքերը (ընդերքօգտագործման ոլորտի հաշվետու կազմակերպությունների համար)» ենթաբաժինը լրացվում է, եթե հայտարարագիրը ներկայացնող իրավաբանական անձը հանդիսանում է ընդերքօգտագործման ոլորտի հաշվետու կազմակերպություն։ Իրական շահառուների բացահայտումն իրականացվում է Ընդերքի մասին օրենսգրքով սահմանված չափանիշներով: Այս ենթաբաժնում նշումները կատարվում են սույն կարգի 4.5-րդ կետում սահմանված կանոնների հաշվառմամբ։ Այս ենթաբաժնում հիմքերի վերաբերյալ տվյալները լրացվում են հետևյալ կանոններով.
ա. այս ենթաբաժնի «ա» կետում կատարվում է նշում, եթե ֆիզիկական անձը ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետում է տվյալ իրավաբանական անձի` ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 10 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 10 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում։ Այս ենթաբաժինը լրացվում է սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված կանոնների հաշվառմամբ.
բ. այս ենթաբաժնի «բ» կետում կատարվում է նշում, եթե անձն իրավունք ունի նշանակելու կամ հեռացնելու իրավաբանական անձի կառավարման մարմինների անդամների մեծամասնությանը.
գ. այս ենթաբաժնի «գ» կետում կատարվում է նշում, եթե անձը Կազմակերպությունից անհատույց ստացել է հաշվետու տարվան նախորդող տարվա ընթացքում տվյալ իրավաբանական անձի ստացած շահույթի առնվազն 15 տոկոսի չափով օգուտ.
դ. այս ենթաբաժնի «դ» կետում կատարվում է նշում, եթե անձն «ա»-«գ» կետերի իմաստով չի հանդիսանում Կազմակերպության իրական շահառու, սակայն վերահսկում է կազմակերպությունը՝ իրավական գործիքների (այդ թվում՝ կնքված գործարքների) ուժով, այլ բնույթի անձնական ազդեցության հիման վրա կամ այլ միջոցներով.
ե. այս ենթաբաժնի «ե» կետում կատարվում է նշում, եթե անձը հանդիսանում է Կազմակերպության գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ այս ենթաբաժնի «ա»-«դ» կետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ.
7) «Իրական շահառուի կարգավիճակի վերաբերյալ տեղեկությունները» ենթաբաժնում լրացվում են անձի՝ Կազմակերպության իրական շահառու դառնալու օրը, ամիսը, տարին։ Այս ենթաբաժնում կատարվում է նշում իրական շահառուի կողմից Կազմակերպության նկատմամբ վերահսկողության իրականացման ձևի վերաբերյալ։ Փոխկապակցված անձանց հետ համատեղ վերահսկողության իրականացման վերաբերյալ կատարվում է նշում, եթե իրական շահառուն Կազմակերպությունը վերահսկում է իր հետ փոխկապակցված անձի հետ համաձայնեցված գործելու ուժով կամ կարող է այն վերահսկել իր հետ փոխկապակցված անձի հետ համաձայնեցված գործելու դեպքում։ Եթե հայտարարագիրը ներկայացնող իրավաբանական անձը հանդիսանում է ընդերքօգտագործման ոլորտի հաշվետու կազմակերպություն, այս ենթաբաժնում նաև կատարվում է նշում իրական շահառուի՝ Ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 53-րդ կետի իմաստով պաշտոնատար անձ կամ նրա ընտանիքի անդամ հանդիսանալու վերաբերյալ.
8) «Իրական շահառուի կոնտակտային տվյալները» ենթաբաժնում լրացվում են իրական շահառուի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը:
5. Հայտարարագրի 5-րդ բաժինը (Միջանկյալ իրավաբանական անձինք) լրացվում է, եթե հայտարարագիրը ներկայացնող իրավաբանական անձի իրական շահառուն կամ Կազմակերպությունն ամբողջությամբ վերահսկող իրավաբանական անձն ունի անուղղակի մասնակցություն Կազմակերպության կանոնադրական կապիտալում։ Այս բաժինը ենթակա է լրացման յուրաքանչյուր միջանկյալ իրավաբանական անձի համար առանձին՝ բոլոր միջանկյալ իրավաբանական անձանց քանակով։ Այս բաժնում ենթաբաժինները լրացվում են հետևյալ կանոններով.
1) «Կազմակերպության տվյալները» ենթաբաժնում լրացվում են միջանկյալ իրավաբանական անձի անվանումը (այդ թվում՝ լատինատառ) և գրանցման տվյալները` ներառյալ նշում կազմակերպաիրավական ձևի մասին.
2) «Իրական շահառուի տվյալները» ենթաբաժնում լրացվում են այն իրական շահառու(ներ)ի անունը և ազգանունը, ում համար այս ենթաբաժնում լրացված կազմակերպությունը հանդիսանում է միջանկյալ իրավաբանական անձ: Եթե միջանկյալ իրավաբանական անձանց տվյալները լրացվում են Կազմակերպությունն ամբողջությամբ վերահսկող իրավաբանական անձի համար, այս ենթաբաժինը ենթակա չէ լրացման։
3) «Միջանկյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի ցուցակման տվյալները» ենթաբաժինը ենթակա չէ պարտադիր լրացման։ Այս ենթաբաժինը կարող է լրացվել, եթե միջանկյալ իրավաբանական անձի բաժնետոմսերը ցուցակված են կարգավորվող շուկայում։ Այս ենթաբաժնում լրացվում է ֆոնդային բորսայի անվանումը՝ փակագծերում նշելով նաև բորսայի ծածկագիրը (Market Identifier Code), որտեղ ցուցակված են իրավաբանական անձի բաժնետոմսերը, ինչպես նաև կատարվում է հղում բորսայում առկա փաստաթղթերին։
6. Հայտարարագրի 6-րդ բաժինը (Լրացուցիչ նշումներ) լրացվում է, եթե առկա են լրացուցիչ տեղեկություններ կամ հավելյալ պարզաբանումներ, որոնք առնչվում են հայտարարագրում լրացված կամ լրացման ենթակա տվյալներին։ Այս ենթաբաժնում կարող են լրացվել հավելյալ պարզաբանումներ իրական շահառուի կողմից Կազմակերպությունը վերահսկելու հիմքերի վերաբերյալ, պետության (համայնքի) այն մարմինների վերաբերյալ, որոնք իրականացնում են Կազմակերպության վերահսկողությունն այն դեպքում, եթե հայտարարագիրը ներկայացնող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում առկա է պետության կամ համայնքի ուղղակի կամ անուղղակի մասնակցություն, և այլ պարզաբանումներ հայտարարագրի առնչությամբ։
II. Հայտարարագրի ներկայացման և իրական շահառուների վերաբերյալ գործակալություն ներկայացված վերջին հայտարարագրի հաստատման կարգը
7. Հայտարարագիրը ներկայացվում է արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ պետական ռեգիստր) էլեկտրոնային համակարգում հայտարարագրի լրացման միջոցով։ Էլեկտրոնային համակարգի հասանելիության խափանման պատճառով պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում հայտարարագիրն առցանց ներկայացնելու անհնարինության դեպքում հայտարարագիրը թղթային եղանակով ներկայացվում է պետական ռեգիստր: Թղթային եղանակով հայտարարագրի լրացման դեպքում ամբողջությամբ չլրացված բաժինները չեն ներկայացվում։ Թղթային եղանակով ներկայացված հայտարարագրի էջերը համարակալվում են։
8. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի հիման վրա իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն չունեցող իրավաբանական անձը «Գնումների մասին» օրենքով նախատեսված դեպքում հայտարարագիրը կարող է լրացնել թղթային եղանակով։ Հայտարարագիրը լրացնում և ստորագրում է հայտը ներկայացնող անձը։ Եթե հայտարարագիրը ներկայացվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված էլեկտրոնային եղանակով իրականացվող ընթացակարգերին մասնակցելու նպատակով, ապա հայտարարագրի էջերի համարակալումը և հայտարարագրում էջերի քանակի մասին նշում կատարելը պարտադիր չէ։
9. Օրենքի հիման վրա հայտարարագրին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը ներբեռնվում են էլեկտրոնային համակարգ և ներկայացվում են հայտարարագրի հետ միասին։ Փաստաթղթերի բնօրինակները պահպանվում են և տրամադրվում են իրավասու պետական մարմիններին իրական շահառուների հայտնաբերմանն առնչվող փաստաթղթերի պահպանման՝ օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում։
10. Իրական շահառուի կամ Կազմակերպությունն ամբողջությամբ վերահսկող իրավաբանական անձի մասնակցության շղթայում միջանկյալ իրավաբանական անձանց առկայության դեպքում էլեկտրոնային համակարգում մուտքագրվում են տվյալներ մասնակցության շղթայի վերաբերյալ։ Թղթային եղանակով հայտարարագրի լրացման և ներկայացման դեպքում դրան կից ներկայացվում է նաև մասնակցության շղթան՝ գծապատկերով։
11. Օրենքով նախատեսված դեպքում և ժամկետներում իրավաբանական անձն էլեկտրոնային համակարգում հաստատում է իր կողմից ներկայացված վերջին հայտարարագիրը։ Էլեկտրոնային համակարգի հասանելիության խափանման պատճառով պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում վերջին հայտարարագիրն առցանց հաստատելու անհնարինության դեպքում վերջին հայտարարագիրը հաստատելու մասին թղթային դիմումը ներկայացվում է պետական ռեգիստր:
Հավելված N 3 Արդարադատության նախարարի 2021 թվականի օգոստոսի 30-ի N 416-Ն հրամանի |
ՑԱՆԿ
ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՆԵՐԻ
1. Իրական շահառուների բացահայտման համարժեք չափանիշներով կարգավորվող շուկաներն են Եվրոպական տնտեսական տարածքում և Մեծ Բրիտանիայում գործող շուկաները, ինչպես նաև հետևյալ կարգավորվող շուկաները՝
1) Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝
ա․ ԲիԷյԹիԷս Իքսչենջ, Ինք. (BATS Exchange, Inc.)․
բ․ ԲիԷյԹիԷս Ուայ-Իքսչենջ, Ինք. (BATS Y-Exchange, Inc.)․
գ․ ԲիՕԷքս Օփշնս Իքսչենջ ԷլԷլՍի (BOX Options Exchange LLC)․
դ․ Սի2 Օփշնս Իքսչենջ, Ինքորփորեյթիդ (C2 Options Exchange, Incorporated)․
ե․ Չիկագո Բորդ Օփշնս Իքսչենջ, Ինքորփորեյթիդ (Chicago Board Options Exchange, Incorporated)․
զ․ Չիկագո Սթոք Իքսչենջ, Ինք (Chicago Stock Exchange, Inc.)․
է․ ԻԴիՋիԷյ Իքսչենջ, Ինք (EDGA Exchange, Inc.)․
ը․ ԻԴիՋիԷքս Իքսչենջ, Ինք (EDGX Exchange, Inc.)․
թ․ Ինթերնեյշնլ Սեքյուրիթիզ Իքսչենջ, ԷլԷլՍի (International Securities Exchange, LLC)․
ժ․ ԱյԷսԻ Ջեմինի ԷլԷլՍի (ISE Gemini LLC)․
ժա․ Մայամի Ինթերնեյշնլ Սեքյուրիթիզ Իքսչենջ ԷլԷլՍի (Miami International Securities Exchange LLC)․
ժբ․ ՆԱԶԴԱՔ ՕԷմԷքս ԲիԷքս, Ինք․ (NASDAQ OMX BX, Inc.)․
ժգ․ ՆԱԶԴԱՔ ՕԷմԷքս ԷֆԷյջԷլԷքս ԷլԷլՍի (NASDAQ OMX PHLX LLC)․
ժդ․ ՆԱԶԴԱՔ Սթոք Մարկետ ԷլԷլՍի (The NASDAQ Stock Market LLC)․
ժե․ Նեյշնլ Սթոք Իքսչենջ, Ինք (National Stock Exchange, Inc.)․
ժզ․ Նյու Յորք Սթոք Իքսչենջ ԷլԷլՍի (New York Stock Exchange LLC)․
ժէ․ ԷնՈւայԷսԻ Առքա, Ինք․ (NYSE Arca, Inc.)․
ժը․ ԷնՈւայԷսԻ ԷմՔեյԹի ԷլԷլՍի (NYSE MKT LLC)․
2) Իսրայելում՝
ա․ Թել Ավիվ Սթոք Իքսչենջ (Tel Aviv Stock Exchange)․
3) Ճապոնիայում՝
ա․ Ֆուկուոկա Սթոք Իքսչենջ (Fukuoka Stock Exchange)․
բ․ Նագոյա Սթոք Իքսչենջ (Nagoya Stock Exchange)․
գ․ Օսակա Սեքյուրիթիզ Իքսչենջ (Osaka Securities Exchange)․
դ․ Սապպոռո Սեքյուրիթիզ Իքսչենջ (Sapporo Securities Exchange)․
ե․ Տոկիո Սթոք Իքսչենջ (Tokyo Stock Exchange)․
4) Շվեյցարիայում՝
ա․ ԲիԷքս Բերն Իքսչենջ (BX Berne Exchange)․
բ․ ԷսԱյԷքս Սվիս Իքսչենջ (SIX Swiss Exchange)։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2021 թվական: