ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
26 օգոստոսի 2021 թ. |
N 854-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 220-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 14-ի «Վերադաս մաքսային մարմնի կողմից ըստ ԱՏԳ ԱԱ-ի ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների ընդունման կարգը սահմանելու մասին» N 220-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի վերնագրից և տեքստից հանել «վերադաս» բառը:
2) Հրամանի նախաբանում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին կետը» բառերով:
3) 1-ին կետով հաստատված N1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 26 օգոստոսի 2021 թ. N 854-Ն հրամանի |
«Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 14-ի N 220-Ն հրամանի |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ-Ի ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումները տրամադրվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի համաձայն և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 17.04.2018թ. N58 որոշմամբ սահմանված ձևով և կարգով:
2. Ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումները մաքսային մարմնի կողմից ընդունվում են անձանց (այսուհետ՝ դիմումատու) կողմից ներկայացված սույն կարգով հաստատված օրինակելի ձևի (Ձև N 1) դիմումի հիման վրա, որը մաքսային մարմին է ներկայացվում թղթային կամ էլեկտրոնային եղանակով:
3. Մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ յուրաքանչյուր նախնական որոշման տրամադրման համար դիմումատուն դիմումի հետ միասին մաքսային մարմին է ներկայացնում պետական տուրքի վճարման անդորրագիրը:
4. Մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունված նախնական որոշումը դիմումատուի կողմից կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
Օրինակելի ձև N 1
Դ Ի Մ ՈՒ Մ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ
_____________________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն)
_____________________________________________________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)
_____________________________________________________________________________________
(ղեկավարի (լիազորված անձի) անունը և ազգանունը)
_____________________________________________________________________________________
(ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը և ազգանունը, ՀՎՀՀ-ն (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)
_____________________________________________________________________________________
(հաշվառման հասցեն (բացակայության դեպքում՝ բնակության վայրը), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)
____________________________________________________________________________________
(անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
Խնդրում եմ տրամադրել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ստորև ներկայացված ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում:
1. Ապրանքի անվանում
____________________________________________________________________________________
(ապրանքի լրիվ առևտրային անվանումը, ֆիրմային անվանումը և մակնիշը, մոդելը, ապրանքատեսակը (արտիկուլ) և այլ նույնականացման նշաններ, որոնք նախատեսված են արտադրողների կողմից, ապրանքն արտադրողի վերաբերյալ տեղեկություններ)
2. Ապրանքի մանրամասն նկարագիր
____________________________________________________________________________________
(ապրանքների բնույթից կախված նկարագրի մեջ կարող են ներառվել ապրանքի արտաքին տեսքի նկարագրությունը, տրամաչափը, քաշը, չափսերը, նյութը և բաղադրությունը, որից պատրաստված է ապրանքը, ապրանքային նշանակությունը և կիրառման ոլորտը, ապրանքի տեխնիկական նկարագիրը (գործարկման սկզբունքը, իրականացվող գործառույթները, կառուցվածքը, կոմպլեկտավորումը, տեխնիկական բնութագրերը) և ապրանքային տեսքը հայտարարագրման պահին (քանդված, չկոմպլեկտավորված, անավարտ և այլն) և ապրանքի դասակարգման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ)
Կից թերթերի քանակը __
Ներկայացման ամսաթիվը |
|
______________ (օր, ամիս, տարի) |
________________________________________________ (ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ), կազմակերպության ղեկավարի (լիազորված անձի) ստորագրությունը) |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2021 թվական: