ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 հոկտեմբերի 2021 թ. ք. Երևան |
N 13-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 1425-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիայի տրամադրման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող լիցենզավորման ենթակա և առանց լիցենզիայի ներմուծվող ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի և բարձր հաճախականության սարքավորումների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2015 թվականի 85-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1425-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) Հրամանի հավելված 1-ի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով․
«8) Լիցենզավորման գործընթաց՝ լիազոր մարմնի կողմից համապատասխան լիցենզիաների, թույլտվությունների, եզրակացությունների տրամադրման, ծանուցումների գրանցման գործընթաց:»,
2) Հրամանի հավելված 1-ի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Եթե 12-րդ կետում նշված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքը, ապա հայտատուն համարվում է լիցենզավորված 12-րդ կետում նշված ժամկետին հաջորդող 2-րդ աշխատանքային օրը և այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով, իսկ լիցենզավորող մարմինը պարտավոր է 12-րդ կետում նշված ժամկետին հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա:»,
3) Հրամանի հավելված 1-ի 15-րդ կետի 1-ին ենթակետում «(այսուհետ՝ հայտ)», բառերից հետո լրացնել «ապրանքների առք ու վաճառքի պայմանագիրը և (կամ) հաշիվ ապրանքագիրը» բառերը,
4) Հրամանի հավելված 1-ի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«16․ Գլխավոր լիցենզիայի ձևակերպման համար լիազոր մարմին են ներկայացնում 15-րդ կետով սահմանված փաստաթղթերն ու տեղեկությունները:»
5) Հրամանի Հավելված 1-ի 25-րդ կետում «20» թիվը փոխարինել «24» թվով,
6) Հրամանի Հավելված 2-ի 2-րդ կետում «հավելված 3-ի» բառերը փոխարինել «հավելված» 4-ի» բառերով:
7) Հավելված 2-ի`
ա. 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ «2.1» կետ․
«2.1 Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆներ, Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի համակարգեր, որոնք աշխատում են հետևյալ ռադիոհաճախականային շերտերում.
1) 13560 կՀց +/- 1,0% կամ 13424-13696 կՀց
2) 14600 կՀց +/- 1,72% կամ 14348-14852 կՀց
3) 40,68 ՄՀց +/- 1,0% կամ 40,2-41,1 ՄՀց
4) 63,8 ՄՀց +/- 1,26% կամ 62,90-64,61 ՄՀց
5) 81,36 ՄՀց +/- 1,0% կամ 80,5-82,2 ՄՀց
6) 127,7 ՄՀց +/- 0,63 % կամ 126,8-128,51 ՄՀց․
բ. 3-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«9. Ռադիոընդունիչ միջոցներ, որոնք չեն պարունակում ռադիոճառագայթող սարքավորումներ, այդ թվում ներկառուցված կամ այլ սարքերի կազմում ընդգրկված»:
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2021 թվական: