ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
01 հոկտեմբերի 2021 թ. |
N 76-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 24-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելված 1-ում՝
ա. 7-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների» և «Ձև 2-ի» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 11-րդ կետը և Ձև 2-ը,
2) Հավելված 2-ում՝
ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների» և «Ձև 2-ի» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 16-րդ, 28-րդ կետերը և Ձև 2-ը,
3) Հավելված 3-ում՝
ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների» և «Ձև 1-ի» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 17-րդ կետը և Ձև 1-ը,
4) Հավելված 4-ում՝
ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների» և «Ձև 2-ի» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 17-րդ կետը և Ձև 2-ը,
5) Հավելված 5-ում՝
ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների» և «Ձև 2-ի» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 6-րդ, 17-րդ, կետերը և Ձև 2-ը,
6) Հավելված 6-ում՝
ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների» և «Ձև 1-ի» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետի 1-ին ենթակետը և Ձև 1-ը,
7) Հավելված 7-ում՝
ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների» և «Ձև 2-ի» բառերը,
բ. Ուժը կորցրած ճանաչել 17-րդ, 19-րդ կետերը և Ձև 2-ը,
8) Հավելված 8-ում ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի 8-րդ, 7-րդ կետի 1-ին ենթակետերը, Ձև 2-ը և Ձև 3-ը,
9) Հավելված 9-ում՝
ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների» և «Ձև 2-ի» բառերը,
բ. Ուժը կորցրած ճանաչել 6-րդ, 14-րդ կետերը և Ձև 2-ը,
10) Հավելված 10-ում՝
ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների» և «Ձև 2-ի» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետը և Ձև 2-ը,
11) Հավելված 11-ում՝
ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների» և «Ձև 2-ի» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 21-րդ կետը և Ձև 2-ը,
12) Հավելված 13-ում՝
ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետից, 14-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունից, 23-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների» և «Ձև 2-ի» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետի 1-ին, 20-րդ կետի 1-ին, 29-րդ կետի 1-ին ենթակետերը և Ձև 2-ը,
13) Հավելված 14-ում՝
ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների» և «Ձև 2-ի» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 16-րդ և 28-րդ կետերը և Ձև 2-ը,
14) Հավելված 15-ում՝
ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների» և «Ձև 2-ի» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 18-րդ կետը և Ձև 2-ը,
15) Հավելված 16-ում՝
ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների» և «Ձև 2-ի» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 11-րդ, 13-րդ կետերը և Ձև 2-ը,
16) Հավելված 17-ում՝
ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի և ուսանողների ջերմաչափման արդյունքների», «Ձև 2-ի» և «Ձև 3-ի» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետի երկրորդ նախադասությունը, 28-րդ, 35-րդ կետերը, Ձև 2-ը և Ձև 3-ը,,
17) Հավելված 18-ում՝
ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի և սովորողների ջերմաչափման արդյունքների», «Ձև 2-ի» և «Ձև 3-ի» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 13-րդ, 14-րդ կետերը, Ձև 2-ը և Ձև 3-ը,,
18) Հավելված 19-ում՝
ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների» և «Ձև 1-ի» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետը, Ձև 1-ը,
19) Հավելված 20-ում՝
ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների» և «Ձև 1-ի» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 16-րդ կետը, Ձև 1-ը,
20) Հավելված 21-ում՝
ա. 7-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների» և «Ձև 1-ի» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 17-րդ կետը, Ձև 1-ը,
21) Հավելված 22-ում՝
ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների» և «Ձև 2-ի» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետի 1-ին 17-րդ կետի 2-րդ ենթակետերը Ձև 2-ը,
22) Հավելված 23-ում՝
ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների» և «Ձև 2» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 10-րդ, 17-րդ կետերը, Ձև 2-ը և Ձև 3-ը,
23) Հավելված 24-ում՝
ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների» և «Ձև 1-ի» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 15-րդ, 16-րդ կետերը և Ձև 2-ը,
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-004-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 24-Ն հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի և սովորողների ջերմաչափման արդյունքների», «Ձև 2-ի» և «Ձև 3-ի» բառերը,
2) 17-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը,
3) ուժը կորցրած ճանաչել 31-րդ, 40-րդ կետերը, Ձև 2-ը և Ձև 3-ը,
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում սույն թվականի հոկտեմբերի 2-ից:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2021 թվական: