«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11816030
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
8 հունվարի 2016 թ. |
N 3-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՈՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՕԳՏԱԿԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 20.07.21 N 380-Ն)
Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը՝
(նախաբանը խմբ. 20.07.21 N 380-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել հանրային հատվածի կազմակերպություններում`
1) նոր հիմնական միջոցների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետները` համաձայն հավելված 1-ի.
2) սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետները` համաձայն հավելված 2-ի:
2. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին հավելվածով հիմնական միջոցների մաշվածության հաշվարկման համար սահմանված նորմատիվային օգտակար ծառայության ժամկետները չեն տարածվում ռազմական տեխնիկայի և փոքրարժեք կամ արագամաշ առարկաների վրա:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ժամանակավոր պաշտոնակատար` |
Պ. Սաֆարյան |
Հավելված 1 ՀՀ ֆինանսների նախարարի 2016 թ. հունվարի 8-ի թիվ 3-Ն հրամանի |
Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ա Յ Ի Ն Օ Գ Տ Ա Կ Ա Ր Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն Ժ Ա Մ Կ Ե Տ Ն Ե Ր
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՈՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
(վերնագիրը փոփ. 20.07.21 N 380-Ն)
Դաս |
Խումբ |
Տեսակ |
Օգտակար ծառայության ժամկետ (տարի) | |
1 |
Շենքեր |
|||
10 |
Շենքեր` երկաթբետոնյա և մետաղական հիմնակմախքով | |||
100 |
Բարձրահարկ շենքեր (5 հարկից բարձր), երկաթբետոնյա և մետաղական հիմնակմախքով, պատերը` քարից, խոշոր բլոկներից և պանելից` ծածկապատված երկաթբետոնյա, մետաղական և ուրիշ այլ երկարակյաց պաշտպանիչ պատվածքով (ծածկույթով) |
100 | ||
101 |
Մեկ հարկանի և բազմահարկ` մինչև 5 հարկանի երկաթբետոնյա և մետաղական հիմնակմախքով շենքեր, պատերը` քարից, խոշոր բլոկներից և պանելից` ծածկապատված երկաթբետոնյա, մետաղական և ուրիշ այլ երկարակյաց պաշտպանիչ պատվածքով (ծածկույթով) |
120 | ||
102 |
Երկաթբետոնյա և մետաղական հիմնակմախքով այլ շենքեր |
80 | ||
11 |
Շենքեր` առանց երկաթբետոնյա և մետաղական հիմնակմախքի | |||
110 |
Առանց երկաթբետոնյա և մետաղական հիմնակմախքի շենքեր` թեթև քարե շարվածքի պատերով, երկաթբետոնյա, աղյուսե և փայտե հենասյուներով, երկաթբետոնյա ծածկով և ծածկույթով |
80 | ||
111 |
Առանց երկաթբետոնյա և մետաղական հիմնակմախքի այլ շենքեր |
60 | ||
2 |
Շինություններ (կառույցներ) |
|||
20 |
Հիդրոտեխնիկական շինություններ/կառույցներ | |||
200 |
Ամբարտակներ, թունելներ, պաշտպանիչ կառույցներ, դրենաժներ, ջրթողներ և ջրընդունիչներ, պարզարաններ, ձկնաթող և ձկնապաշտպան կառույցներ, ճնշումային խողովակաշարեր, ջրամբարներ, ջրանցքներ և համանման այլ հիդրոտեխնիկական կառույցներ |
100 | ||
201 |
Երկաթբետոնյա, բետոնյա և քարե ափաամրացման և ափապաշտպան կառույցներ |
30 | ||
202 |
Գետերի փայտե կառամատույցների կառույցներ |
25 | ||
203 |
Արհեստական լճերի բետոնյա և երկաթբետոնյա ջրհեռներ և ջրթողեր |
50 | ||
204 |
Հիդրոտեխնիկական ներտնտեսական պողպատյա, երկաթբետոնյա, բետոնյա և քարե կառույցներ ջրանցքներ վրա |
40 | ||
205 |
Ոռոգման ցանցի ջրանցքներ, ջրհավաք-ջրթող ցանց` հողային բաց ջրանցքով, կոլեկտորա-դրենաժային հողային ջրանցքներ` առանց ամրացման, ոռոգման ցանցի ասբոցեմենտե, պողպատե և պոլիէթիլենային խողովակներով ջրանցքներ, այլ ոռոգման համակարգեր (ներառյալ` լճացման եղանակով ոռոգման համակարգեր) |
50 | ||
206 |
Ոռոգման ցանցի ջրանցքներ` երկաթբետոնյա վաքերով |
25 | ||
207 |
Փակ կոլեկտորա-դրենաժային ցանցի ասբոցեմենտե, պողպատե և պոլիէթիլենային խողովակներով ջրանցքներ |
40 | ||
209 |
Այլ հիդրոտեխնիկական կառույցներ (ներառյալ` կարգավորված գետեր, ջրընդունիչներ, բաց աղբյուրների համար ջրընդունիչ կառույցներ և ջրանցքներ, կառամատույցների և ափաամրացման կառույցներ, պոլիէթիլենային դրենաժներ, մետաղական և փայտյա պաշտպանիչ կառույցներ և այլն) |
50 | ||
21-23 |
Տրանսպորտի և կապի բնագավառի շինություններ | |||
210 |
Բոլոր տեսակի և կոնստրուկցիայի երկաթբետոնյա, բետոնյա և քարե կամուրջներ (այդ թվում` հետիոտնային կամուրջներ և թունելներ), ինչպես նաև հիդրոտեխնիկական շինություններ չհանդիսացող երկաթբետոնյա, բետոնյա, քարե և թուջե խողովակներ և վաքեր |
100 | ||
211 |
Կամուրջներ մետաղական, խողովակներ պողպատե ծալքավորված |
60 | ||
212 |
Կամուրջներ փայտե և մետաղական` փայտե հենակների վրա, երկաթգծի փայտե կառամատույց, երկաթուղային գծերի վերին մասի կառույցներ (ռելսեր` ամրակապերով, կոպճավազ, փայտակոճեր, երկաթբետոնյա կոճեր, սլաքային փոխանցումներ և այլ նմանատիպ հատվածներ), մետրոպոլիտենի երկաթուղային գծեր |
30 | ||
213 |
Երկաթգծի երկաթբետոնյա կառամատույցներ` քարե ծածկով, երկաթգծի հողային շերտ (պաստառ) |
100 | ||
214 |
Երկաթգծի կառամատույցներ և բաց բեռնային հրապարակներ, շրջադարձային շրջաններ |
50 | ||
215 |
Երկաթգծի թունելներ` բոլոր կոնստրուկցիաների, ներառյալ` մետրոպոլիտենի կայարաններ, մետրոպոլիտենի թունելներ |
200 | ||
216 |
Բացառիկ (եզակի) ռադիոհեռուստատեսային աշտարակներ |
120 | ||
217 |
Ռադիոաշտարակներ, կայմասյուն-ալեհավաքներ |
60 | ||
218 |
Ցեմենտաբետոնյա ավտոտրանսպորտային ճանապարհներ, հրապարակների և աերոդրոմների ցեմենտաբետոնյա ծածկույթներ, |
50 | ||
219 |
Կախովի ճանապարհներ, գրունտային թռիչքադաշտեր |
40 | ||
220 |
Թռիչքային-վայրէջքային գոտիներ |
25 | ||
221 |
Թռիչքային ուղիներ, ինքնաթիռի կայանատեղեր, կառամատույցներին և անգարին կից հրապարակներ |
30 | ||
222 |
Ասֆալտբետոնյա ավտոտրանսպորտային ճանապարհներ, հրապարակների և աերոդրոմների ասֆալտբետոնյա ծածկույթներ |
40 | ||
223 |
Երկաթգծի հողային ծածկի քարե, բետոնյա և երկաթբետոնյա դրենաժներ, ջրհեռներ և ամրացնող կառույցներ, երկաթբետոնյա մշտական ձյունապաշտպան ցանկապատեր |
40 | ||
224 |
Երկաթգծի հողային ծածկի փայտե և հողային դրենաժներ, ջրհեռներ և ամրացնող կառույցներ |
25 | ||
225 |
Քարե, բետոնյա, և երկաթբետոնյա պաշտպանիչ կառույցներ (հակասողանքի, հակափլուզման, հենապատային, ցեխահեղեղատարներ, խրամուղիներ և այլ նմանատիպ կառույցներ), կամրջի ամրացնող կառույցներ |
50 | ||
226 |
Երկաթբետոնյա ռեզերվուարներ դիզելային վառելիքի և քսայուղերի պահպանման համար |
50 | ||
227 |
Մետաղյա ռեզերվուարներ դիզելային վառելիքի և քսայուղերի պահպանման համար |
40 | ||
228 |
Նավթամթերքների պահպանման համար ռեզերվուարներ |
20 | ||
229 |
Ստորգետնյա և վերգետնյա գազի ռեզերվուարներ |
50 | ||
239 |
Տրանսպորտի և կապի բնագավառի այլ շինություններ և կառույցներ (այդ թվում` կռունկի երկաթուղային հենագծեր, կազմակերպությունների երկաթուղային ներքին գծեր, էստակադայի հենասյուներ, քարե, բետոնյա և երկաթբետոնյա էստակադաներ, ջրասյուներ, բետոնյա և ասբոցեմենտե հեռախոսային կոյուղիներ և այլն) |
50 | ||
24-25 |
Այլ շինություններ/կառույցներ | |||
240 |
Տիղմի հավաքման/կուտակման հրապարակ` բնական հիմքով |
10 | ||
241 |
Տիղմի հավաքման/կուտակման հրապարակ` արհեստական հիմքով |
20 | ||
242 |
Արտեզյան հորատանցքեր |
30 | ||
243 |
Ջրմուղի և կոյուղու պողպատյա դյուկերներ (խցիկներով) |
30 | ||
244 |
Ջրմուղկոյուղու և ոռոգման համակարգի այլ շինություններ/կառույցներ (ներառյալ` կոյուղային արտաթողում (ափային), ջրմուղի մաքրման կառույցների համալիրներ (շաղախման և լուծման բաքեր, խառնիչներ, ռեակցիայի խուցեր, պարզարաններ, զտիչներ և այլն), երկաթբետոնյա կառույցներ աերացիայի համար, կոյուղային պոմպակայաններ, մաքուր ջրի ստորգետնյա երկաթբետոնյա ջրամբարներ, ջրմուղ աշտարակներ, երկաթբետոնյա հորեր և այլ նմանատիպ շինություններ/կառույցներ) |
50 | ||
245 |
Քարե և երկաթբետոնյա ծխատար խողովակներ |
50 | ||
246 |
Մետաղյա ծխատար խողովակներ |
30 | ||
247 |
Ավտոլիցքավորման կայաններ |
30 | ||
248 |
Քարե և մետաղյա ցանկապատեր |
50 | ||
249 |
Մշակույթի, հանգստի պուրակների և կենդանաբանական այգիների շինություններ (ներառյալ` շատրվաններ, ջրավազաններ և այլ նմանատիպ շինություններ/կառույցներ) |
40 | ||
250 |
Մշակույթի, հանգստի պուրակների և կենդանաբանական այգիների այլ շինություններ և կառույցներ (ներառյալ` կանաչ թատրոններ, բեմահարթակներ, երաժշտական խեցաբեմեր, պարահրապարակներ, ընթերցասրահներ, տաղավարներ, բոլոր տեսակի ատրակցիոններ, դեկորատիվ ծաղկամաններ, քանդակներ և աղբամաններ, հրապարակներ, ստենդներ և այլ նմանատիպ շինություններ/կառույցներ) |
20 | ||
251 |
Սպորտային կառույցներ (ներառյալ` ստադիոնների երկաթբետոնյա և քարե տրիբունաներ, քարե և մետաղյա կիսափակ նետաձգարաններ, հրաձգարաններ, փորձատեղեր և ապաստարաններ, այլ նմանատիպ կառույցներ) |
50 | ||
252 |
Սպորտային այլ կառույցներ (ներառյալ` ստադիոնների փայտյա տրիբունաներ, սպորտային կառույցների սինթետիկ կամ հատուկ խառնուրդից և գազոնային ծածկեր, հատակներ և հրապարակներ, այլ նմանատիպ կառույցներ) |
15 | ||
253 |
Մետաղյա և փայտյա կոնստրուկցիայով տնակներ |
20 | ||
259 |
Այլ շինություններ/կառույցներ (ներառյալ` ավտոտնակներ, պահակակետի տնակներ, սպորտային կառույցների ռետինե բիտումային ծածկեր, հատակներ և հրապարակներ, այլ նմանատիպ կառույցներ և այլն) |
30 | ||
3 |
Փոխանցող հարմարանքներ |
|||
30 |
Կապի և էլեկտրահաղորդման փոխանցող հարմարանքներ | |||
300 |
Երկաթգծի (ներառյալ` մետրոպոլիտենի) և տրոլեյբուսային կոնտակտային ցանցեր` մետաղական և երկաթբետոնյա հենասյուների վրա |
50 | ||
301 |
Օդային էլեկտրոհաղորդագծեր 0.4-ից մինչև 20կՎ լարման |
50 | ||
302 |
Էլեկտրոհաղորդման մալուխագծեր մինչև 10կՎ լարվածության պոլիէթիլենային թաղանթով` ստորգետնյա լարանցմամբ, ինչպես նաև տարածքներում |
20 | ||
303 |
Կապի օպտիկա մանրաթելային, ինչպես նաև մետաղական թաղանթով մալուխային ցանցեր |
50 | ||
304 |
Հենասյուներից կախված և շենքերի պատերին մոնտաժված կապի այլ մալուխային ցանցեր |
25 | ||
31 |
Խողովակաշարեր |
|||
310 |
Կոյուղային ցանցեր` կերամիկական, ասբոցեմենտե և թուջե (կոլեկտորներ և փողոցային ցանցեր դիտահորերով և արմատուրաներով) |
50 | ||
311 |
Կոյուղային ցանցեր` երկաթբետոնյա, բետոնյա, աղյուսե և պողպատյա (կոլեկտորներ և փողոցային ցանցեր դիտահորերի և արմատուրաների հետ) |
30 | ||
312 |
Պոլիէթիլենային ջրամատակարարման ցանցեր (դիտահորերի, ջրասյուների, ջրածորանների (հիդրանտների) և այլ սարքավորումների հետ) |
100 | ||
313 |
Թուջե ջրամատակարարման ցանցեր (դիտահորերի, ջրասյուների, ջրածորանների (հիդրանտների) և այլ սարքավորումների հետ) |
60 | ||
314 |
Երկաթբետոնյա ջրամատակարարման ցանցեր (դիտահորերի, ջրասյուների, ջրածորանների (հիդրանտների) և այլ սարքավորումների հետ) |
30 | ||
315 |
Պողպատյա և ասբոցեմենտե ջրամատակարարման ցանցեր (դիտահորերի, ջրասյուների, ջրածորանների (հիդրանտների) և այլ սարքավորումների հետ) |
20 | ||
316 |
Պոլիէթիլենային տիղմատար ցանցեր |
100 | ||
317 |
Թուջե տիղմատար ցանցեր |
60 | ||
318 |
Պողպատյա տիղմատար ցանցեր |
30 | ||
319 |
Ասբոցեմենտե տիղմատար ցանցեր |
20 | ||
32 |
Այլ փոխանցող հարմարանքներ | |||
329 |
Այլ փոխանցող հարմարանքներ |
20 | ||
4 |
Մեքենաներ և սարքավորումներ |
|||
40 |
Ուժային մեքենաներ և սարքավորումներ | |||
400 |
Ջերմատեխնիկական սարքավորումներ (ներառյալ` կաթսայատան կայանքներ և գոլորշի արտադրող ամրակայված կաթսաներ (բոյլերներ) |
30 | ||
401 |
Էլեկտրաշարժիչներ և դիզելային գեներատորներ, վագոն-էլեկտրակայաններ |
20 | ||
402 |
Համալիր կայանքներ (ներառյալ` էլեկտրական շարժական գեներատորներ, շարժական էլեկտրակայաններ, ցածր հզորության երկաթուղային էլեկտրակայաններ (մինչև 9 կՎտ), տրանսպորտային կցասայլերի վրա տեղակայված դիզելային էլեկտրակայաններ, ինչպես նաև շարժական կաթսայատներ) |
10 | ||
403 |
Գյուղատնտեսական նշանակության տրակտորներ (ներառյալ` ընդհանուր և հատուկ նշանակության անվավոր և թրթուրավոր տրակտորներ, ունիվերսալ սերմնացան անվավոր տրակտորներ, անտառային տնտեսության մեքենաներ և այլն), արդյունաբերական նշանակության տրակտորներ (ներառյալ` բուլդոզերներ, էքսկավատորներ և այլն) |
15 | ||
404 |
Տրանսպորտային միջոցների մարտկոցներ |
3 | ||
409 |
Այլ ուժային սարքավորումներ |
10 | ||
41-42 |
Աշխատանքային մեքենաներ և սարքավորումներ | |||
410 |
Կոմպրեսորային մեքենաներ և սարքավորումներ |
10 | ||
411 |
Արտեզյան, օդաճնշման պտուտակավոր և խորքային պոմպեր, շարժիչային պոմպեր |
8 | ||
412 |
Այլ պոմպեր (ներառյալ` կենտրոնախույս, առանցքային, պերիֆերիկ, անկյունագծային (ջրային, կոյուղու) պոմպեր, վակուումային պոմպեր և դրանց հիման վրա ագրեգատներ, վակուումային համակարգեր) |
10 | ||
413 |
Օդափոխման համակարգեր (այդ թվում` հովհարներ, օդորակիչներ, ջեռուցիչներ, օդային կոլեկտորներ, օդատարներ, խոնավացման խցեր) |
12 | ||
414 |
Կամրջակային (հատուկ) ամբարձիչներ` ավելի քան 15 տոննա բեռնաբարձման հզորությամբ, երկաթուղային քայլքով ամբարձիչներ այլ նմանատիպ ամբարձիչներ |
20 | ||
415 |
Տրանսպորտային միջոցների բեռնման և բեռնաթափման մեքենաներ/բեռնիչներ, ավտոբեռնիչներ, առաջնաշերեփային թրթուրավոր և պնևմատիկ անիվավոր բեռնիչներ` ավելի քան 10 տոննա բեռնաբարձման հզորությամբ |
10 | ||
416 |
Երկրաբանահետախուզական սարքավորումներ |
10 | ||
417 |
Երկաթուղային տրանսպորտի մեքենաներ և սարքավորումներ (ներառյալ` շարժակազմի վերանորոգման մասնագիտացված սարքավորումներ, տեղակայանքներ և ստենդներ, վագոնների վերհանման և դրանց հանգույցների փոխարինման մեխանիզմներ, վագոնների ներկման և չորացման մեքենաներ, վագոնների էլեկտրական սարքավորումների վերանորոգման համար օգտագործվող մեքենաներ, շարժակազմի և դրա բաղադրիչների լվացման համար օգտագործվող ջրցան մեքենաներ, վագոնների տեխնիկական զննման տեղամասերի սարքավորումներ, երկաթուղային գծերի եռակցման շարժական ագրեգատներ, եռակցման ենթակա հանգույցների ջերմային մշակման սարքավորումներ, կտրող հաստոցներ, երկաթուղային գծերը փոխելու ազդանշանային կամրջակներ և այլն) |
10 | ||
418 |
Երկաթուղային տրանսպորտի այլ մեքենաներ և սարքավորումներ (ներառյալ` վագոնները փոխադրումներին նախապատրաստող մեքենաներ, արգելակման համակարգերի կենտրոնացված փորձարկման սարքավորումներ, շարժակազմի լվացման համար օգտագործվող սարքավորումներ, արգելակների վերահսկման կայանների սարքավորումներ, վագոնների հավաքման համար օգտագործվող սարքավորումներ, երկաթուղային հանգույցների և փայտակոճերի քանդման և հավաքման մեքենաներ և արտադրական գծեր, երկաթուղային գծերի եռակցման ստացիոնար մեքենաներ, երկաթգծի հանգույցների փորձարկման հիդրավլիկ մամլիչներ, կշեռքների, բեռնող-բեռնաթափող մեքենաների և երկաթուղային տրանսպորտի այլ սարքերի և սարքավորումների վերանորոգման վագոն-կայաններ և այլն) |
20 | ||
419 |
Չափիչ և կարգավորիչ սարքեր և լաբորատոր սարքավորումներ (ներառյալ` լաբորատոր կշեռքներ, հարթակային կշեռքներ ավտոմոբիլային, երկաթուղային/վագոնային, ձեռնասայլակային և այլ նմանատիպ տրանսպորտային կշեռքներ, հատուկ տեխնոլոգիական կշեռքներ, բոլոր տեսակի խրոնոմետրեր, վայրկյանացույցներ և այլն) |
10 | ||
420 |
Սպորտային սարքավորումներ և հարմարանքներ (ներառյալ` չափիչ և վերահսկիչ սարքեր, մրցավարական աշտարակներ և խցիկներ, պատվո հարթակներ, մարմնամարզական հարթակներ, դարպասներ` ցանցով, ցանկապատման ցանցեր, բասկետբոլի վահանակներ, մրցավարական և մարզչական սեղաններ, սեղանի թենիսի սեղաններ և այլն) |
10 | ||
421 |
Սպորտային առագաստանավեր և թիավարական նավեր |
15 | ||
422 |
Կենսաբժշկական սարքավորումներ և բժշկական հսկողության սարքավորումներ տարբեր մարզաձևերում |
12 | ||
423 |
Սպորտային այլ սարքավորումներ և հարմարանքներ (ներառյալ` ատլետիկայի, մարմնամարզության, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ մարզաձևերի համար հարմարանքներ և սարքավորումներ, սպորտային գորգեր, մրցավարական ազդանշանային և տեղեկատվական գործիքներ/հարմարանքներ, մարզահրապարակների և խաղահրապարակների նշագրումների մեքենաներ և այլն) |
8 | ||
424 |
Թատրոնների և մշակութային այլ կենտրոնների մասնագիտացված սարքավորումներ (ներառյալ` բեմերի, հարթակների և էստրադաների մեխանիկական սարքավորումներ, մեխանիկական և էլեկտրոնային կառավարմամբ էլեկտրակարգավորող սարքավորումներ, թատրոնների էլեկտրական լուսավորման սարքավորումներ, երաժշտական գործիքներ և այլն) |
15 | ||
425 |
Այլ աշխատանքային մեքենաներ և սարքավորումներ (ներառյալ` գազօջախներ, էլեկտրական սալօջախներ, լվացքի մեքենաներ, կարի մեքենաներ, արդուկներ, էլեկտրական սղոցներ, բենզասղոցներ, էլեկտրական հնձիչներ, տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, տեղորոշիչ սարքեր (GPS), հսկիչ դրամարկղային մեքենաներ և այլն) |
12 | ||
43 |
Այլ մեքենաներ և սարքավորումներ | |||
439 |
Այլ մեքենաներ և սարքավորումներ |
10 | ||
5 |
Տրանսպորտային միջոցներ |
|||
50 |
Բեռնատար ավտոմեքենաներ, կցորդիչներ և կիսակցորդիչներ | |||
500 |
Մինչև 2 տոննա բեռնաբարձման հզորությամբ ավտոմեքենաներ |
8 | ||
501 |
2 տոննայից ավելի բեռնաբարձման հզորությամբ ավտոմեքենաներ, կցորդիչներ, կիսակցորդիչներ և հատուկ քարշակային բեռնատարներ |
10 | ||
51 |
Մարդատար ավտոմեքենաներ և ավտոբուսներ | |||
510 |
Մարդատար ավտոմեքենաներ |
10 | ||
511 |
Ավտոբուսներ |
15 | ||
52 |
Հատուկ տրանսպորտային միջոցներ | |||
520 |
Բեռնատարների հենասարքի (շասսիի) վրա հատուկ տրանսպորտային միջոցներ (սանիտարական, տեխնոլոգիական, անասնաբուժական, հրշեջ, վթարային, արհեստանոցներ և այլն) |
12 | ||
521 |
Մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների հենասարքի (շասսիի) վրա հատուկ տրանսպորտային միջոցներ (սանիտարական, տեխնոլոգիական, անասնաբուժական, հրշեջ, վթարային, արհեստանոցներ, և այլն) |
8 | ||
529 |
Այլ հատուկ տրանսպորտային միջոցներ |
10 | ||
53 |
Օդային տրանսպորտային միջոցներ | |||
530 |
Օդանավեր |
25 | ||
531 |
Ուղղաթիռներ |
15 | ||
54 |
Այլ տրանսպորտային միջոցներ | |||
549 |
Այլ տրանսպորտային միջոցներ |
8 | ||
6 |
Գրասենյակային և տնտեսական գույք և պարագաներ, գործիքներ |
|||
61 |
Համակարգչային սարքավորումներ/տեխնիկա | |||
610 |
Համակարգիչներ (ներառյալ` սեղանի (ստատիկ) համակարգիչներ, դյուրակիր համակարգիչներ (լափթոփներ, նոութբուքեր). գրպանի ՊԴԱ (PDA) համակարգիչներ և համանման այլ համակարգչային սարքավորումներ) |
5 | ||
611 |
Համակարգչային սարքավորումներ և տեխնիկա (ներառյալ` մոնիտորներ և պրոյեկտորներ, օգտագործվող բացառապես տվյալների ավտոմատ մշակման համակարգերում, հիշող սարքեր, կիսահաղորդչային հիշող սարքեր, ապահովող տեղեկատվության պահպանումը հոսանքի անջատման դեպքում, տպիչ, համակարգչին կամ համակարգչային ցանցին միանալու հնարավորություն ունեցող պատճենահանող և ֆաքսիմիլային սարքեր` միավորված կամ չմիավորված և այլն) |
7 | ||
619 |
Այլ համակարգչային սարքավորումներ և տեխնիկա |
8 | ||
62 |
Գրասենյակային և տնտեսական գույք | |||
620 |
Կահույք (ներառյալ` գրասեղաններ, սեղաններ, աթոռներ, բազկաթոռներ, փափուկ կահույք, մահճակալներ, զգեստապահարաններ, զգեստապահարանի կախիչներ, գրապահարաններ, գրադարակներ, չհրկիզվող պահարաններ և այլն), գորգեր, հայելիներ |
10 | ||
621 |
Հեռախոսներ (այդ թվում` բջջային), ռադիոհաղորդակցման սարքեր |
5 | ||
622 |
Գրասենյակային էլեկտրական տեխնիկա (ներառյալ` հեռուստացույցներ, սառնարաններ, խմելու ջրի սարքեր, սրճեփներ, թեյնիկներ, օդորակիչներ, հովհարներ, տաքացուցիչներ, փոշեկուլներ, լվացքի մեքենաներ, թղթի մանրացման և կտրման սարքեր, գազօջախներ, էլեկտրական սալօջախներ, լվացքի մեքենաներ, կարի մեքենաներ, արդուկներ, տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, տեղորոշիչ սարքեր (GPS), հսկիչ դրամարկղային մեքենաներ և այլն) |
8 | ||
623 |
Ուղեգորգեր, դռների և պատուհանների կտորե վարագույրներ |
5 | ||
624 |
Շրջանակով նկարներ, գրասենյակային բնույթի դեկորատիվ ծաղկամաններ և համանման այլ դեկորատիվ պարագաներ |
50 | ||
625 |
Մետաղյա և քարե քանդակներ |
100 | ||
629 |
Այլ գրասենյակային և տնտեսական գույք (ներառյալ` քարտադարաններ, շերտավարագույրներ, ամբիոններ, ստենդներ, թարգմանչական վահանակներ, ջահեր, հեռադիտակներ, լուսամփոփներ և այլն) |
8 | ||
7 |
Այլ հիմնական միջոցներ |
|||
700 |
Բանող կենդանիներ, կրկեսների և կենդանաբանական այգիների կենդանիներ |
10 | ||
701 |
Որպես հիմնական միջոց հաշվառվող թղթային կրիչով գրադարանային (անտիկվարիատ չճանաչված) գրքեր |
20 | ||
702 |
Որպես հիմնական միջոց հաշվառվող թղթային կրիչով դասագրքեր |
5 | ||
703 |
Որպես հիմնական միջոց հաշվառվող թղթային կրիչով մասնագիտական գրականություն |
10 | ||
704 |
Որպես հիմնական միջոց հաշվառվող արտահագուստ և այլ համանման հանդերձանք |
3 | ||
705 |
Պաշտպանական նշանակության և այլ անտառատնկարկներ |
50 |
Հավելված 2 ՀՀ ֆինանսների նախարարի 2016 թ. հունվարի 8-ի թիվ 3-Ն հրամանի |
Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ա Յ Ի Ն Օ Գ Տ Ա Կ Ա Ր Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն Ժ Ա Մ Կ Ե Տ Ն Ե Ր
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍԿԶԲՆԱԿԱՆ
ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ
ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
Տեսակ |
Օգտակար | |
800 |
Մրգատու ընդավոր և կորիզավոր տնկարկներ (բացառությամբ` կեռասենիների և ծիրանենիների) |
15 |
801 |
Կեռասենիներ և ծիրանենիներ |
20 |
802 |
Հատապտղային տնկարկներ (բացառությամբ` խաղողի այգիների) |
10 |
803 |
Խաղողի այգիներ |
40 |
804 |
Այլ բազմամյա տնկարկներ |
20 |
805 |
Խոշոր եղջերավոր կենդանիներ |
20 |
806 |
Մանր եղջերավոր կենդանիներ |
15 |
809 |
Այլ կենդանիներ |
10 |