ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հուլիսի 2021 թ. |
N 380-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի «Հանրային հատվածի կազմակերպություններում նոր հիմնական միջոցների և սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետները սահմանելու մասին» թիվ 3-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը՝»
2. Հրամանի վերնագրում «ժամկետները սահմանելու մասին» բառերը փոխարինել «ժամկետները հաստատելու մասին» բառերով:
3. Հրամանի հավելված 1-ի վերնագրում «հիմնական միջոցների» բառերը փոխարինել «նոր հիմնական միջոցների» բառերով:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Ա. Ջանջուղազյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2021 թվական: