ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2009 թվականի N 127-Ա
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼԱՅՊՑԻԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին 2009 թվականի փետրվարի 20-22-ը գործուղել Լայպցիգ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)` սուսերամարտի եվրոպական համադաշնության գործադիր կոմիտեի խորհրդակցությանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գրիգորյանի` Լայպցիգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն սուսերամարտի եվրոպական համադաշնության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Գրիգորյանի` Լայպցիգ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լայպցիգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2009 թ. փետրվարի 20 Երևան | 
 
                