ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
08 սեպտեմբերի 2021 թ. |
N 440-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 279-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2016 թվականի հուլիսի 13-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 30-ի թիվ 44-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 279-Ն հրամանի N 1 հավելվածում կատարել հատևյալ փոփոխությունները.
1) 45-րդ կետից հանել «իրենց կամ» բառերը.
2) 47-րդ կետում՝
ա. հանել «ինքնավնասման,» բառը,
բ. 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) 48-րդ կետից հանել «ինքնավնասման,» բառը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2021 թվականի սեպտեմբերի 10-ից:
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2021 թվական: