ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
13 ապրիլի 2021 թ. |
N 156-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿՈԲԱԼՏ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈԻԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ԽՏ-012 ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2021 թվականի ապրիլի 1-ի թիվ 01/6-3/18352-2021 միջնորդությունը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2020 թվականի դեկտեմբերի 1-ին «Կոբալտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված թիվ ԽՏ-012 խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ, համաձայն որի՝ «Կոբալտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը 2021 թվականի մարտի 31-ի դրությամբ ունի դրոշմանիշային վճարի գծով 157500 ՀՀ դրամի չափով ժամկետանց պարտավորություն, 2021 թվականի ապրիլի 8-ին «Կոբալտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից ներկայացված գրությունը և կից փաստաթուղթը, համաձայն որի՝ 2021 թվականի ապրիլի 8-ի դրությամբ դրոշմանիշային վճարի գծով ունեցած պարտավորությունը մարվել է, 2021 թվականի ապրիլի 9-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Արձանագրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2020 թվականի դեկտեմբերի 1-ին «Կոբալտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված թիվ ԽՏ-012 խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում։
2. Տեղեկացնել, որ լիցենզավորված անձանց նկատմամբ որպես պատասխանատվության միջոց լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման արձանագրումն ունի նույն իրավական հետևանքը, ինչ որ լիցենզիայի գործողության կասեցումը, Օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետի կիրառման ժամանակ։
3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից:
Ա. Ջանջուղազյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2021 թվական: