ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
05 մարտի 2021 թ. |
N 24-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ՝ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 496-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի.
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 18-ի «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ 2011 թվականի հուլիսի 1-ի թիվ 777-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 496-Ն հրամանը:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ |
Հավելված և սպորտի նախարարի |
Կ Ա Ր Գ
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` Հաստատություն) ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և կազմակերպությունների երաշխավորված դասընթացների (այսուհետ` Ցանկ) ձևավորման և ուսուցիչների վերապատրաստման ոլորտում ընդգրկված կազմակերպությունների գործունեության հետ կապված իրավահարաբերությունները:
2. Հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումն իրականացվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն:
3. Հաստատության` ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) և կազմակերպությունների երաշխավորված դասընթացների (այսուհետ՝ Դասընթաց) ընտրությունն իրականացնում և ուսուցիչների վերապատրաստման ոլորտում դրանց գործունեությունը 3 տարով երաշխավորում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն):
4. Կազմակերպությունը և Դասընթացը Ցանկում ընդգրկվում են սույն կարգի համաձայն՝ գնահատման արդյունքների հիման վրա, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով, որը տեղադրվում է Նախարարության պաշտոնական կայքէջում, կրթության կառավարման տեղեկատվական համակարգում և հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:
5. Կազմակերպությունը և Դասընթացը կարող են ճանաչվել երաշխավորված՝ սույն կարգի 1-ին գլխում ամրագրված Կազմակերպությանը և Դասընթացին ներկայացվող չափանիշներին համապատասխանելու դեպքում: Կազմակերպությունը կարող է երաշխավորվել վերապատրաստման ամբողջական ծրագրի կամ դրա որևէ բաղադրիչի մասով։
6. Նախարարությունը, հիմք ընդունելով Կազմակերպության մեկամյա գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկման արդյունքները, մինչև սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետի լրանալը, կարող է Կազմակերպությանը հանել Ցանկից՝ սույն կարգի 25-րդ կետի համաձայն:
Գ Լ ՈՒ Խ 1
ՑԱՆԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
7. Ցանկում կարող են ընդգրկվել իրավաբանական անձի կարգավիճակ և պետական գրանցում ունեցող`
1) Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունները` հանրակրթական դպրոցներ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտական կազմակերպություններ,
2) կրթության ոլորտի վերապատրաստումների փորձ ունեցող մասնագետներով համալրված հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ:
8. Ցանկում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած Կազմակերպությունը պետք է ունենա`
1) վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (25-30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար,
2) վերապատրաստումը հեռավար կամ համակցված մեթոդով (միաժամանակ և առկա և հեռավար ձևերի համադրմամբ) անցկացնելու պարագայում՝ համապատասխան տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, ծրագրային ապահովում,
3) ուսուցիչների վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկ (մոդուլ), ուսումնանյութական բազա, կահավորանք, ՏՀՏ միջոցներ, սարքավորումներ,
4) վերապատրաստող մասնագետներ, որոնք ունեն`
ա. համապատասխան բարձրագույն մասնագիտական (առարկայական) կրթություն և վերջին 5 տարում՝ առնվազն 2 տարվա վերապատրաստումների մասնակցության փորձ` ղեկավար կամ մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում,
բ. գիտելիքներ և հմտություններ` ուսուցչի առանցքային կարողունակությունների, մանկավարժության տեսության և պրակտիկայի արդի զարգացումների, այդ թվում՝ տեխնոլոգիաների՝ մանկավարժության մեջ կիրառության, ներառականության ապահովման ուղղությամբ, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական դաշտի, ուսումնական, բովանդակային, տեսության և մեթոդիկայի հիմունքների վերաբերյալ:
(8-րդ կետը փոփ. 25.05.21 N 43-Ն)
9. Կազմակերպությունը պետք է կարողանա՝
1) ապահովել ուսուցիչների վերապատրաստման թեմատիկ, ուսումնական, պլան-ծրագրերի, թեստային առաջադրանքների, պարապմունքների ժամանակացույցերի մշակումը,
2) ապահովել վերապատրաստումների գործընթացի հետ կապված կազմակերպչական աշխատանքների պլանավորումը, իրականացումը և դասընթացի յուրացման արդյունքների գնահատումը,
3) կատարած աշխատանքների վերաբերյալ կազմել և Նախարարություն ներկայացնել ամփոփիչ բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ:
10. Կազմակերպությունը չի կարող ընդգրկվել Ցանկում, եթե`
1) դատական կարգով ճանաչված է անվճարունակ, գտնվում է լուծարման, վերակազմավորման գործընթացում, արգելանքի տակ ունի պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք,
2) հայտ ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ունի ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով:
11. Կազմակերպության համապատասխանությունը ուսուցիչ վերապատրաստող կազմակերպությանը ներկայացվող չափանիշներին` գնահատվում է Նախարարության կողմից` սույն կարգի 2-րդ և 3-րդ գլուխների համաձայն:
12. Ցանկում կարող են ընդգրկվել Դասընթացներ, որոնք՝
1) ներկայացվում են սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված կազմակերպությունների կողմից։
2) համապատասխանում են ուսուցիչների վերապատրաստման ծրագրի կամ դրա բաղադրիչի բովանդակությանը։
(12-րդ կետը խմբ. 25.05.21 N 43-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
13. Ցանկի ձևավորման կամ համալրման նպատակով Նախարարությունը տարեկան առնվազն մեկ անգամ հայտարարում է մրցույթ:
13.1) Ըստ անհրաժեշտության՝ Դասընթացները պարբերաբար կարող են թարմացվել:
(13.1-ին կետը լրաց. 25.05.21 N 43-Ն)
14. Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքէջում և տեղական կամ հանրապետական զանգվածային լրատվության միջոցներով: Հայտարարության տեքստում նշվում են մրցույթին մասնակցելու պայմանները, սահմանված չափանիշները, սույն կարգով պահանջվող փաստաթղթերի փաթեթը, հայտերի ընդունման ժամկետները:
15. Վերապատրաստում իրականացնել ցանկացող կազմակերպությունը ներկայացնում է Նախարարության կողմից սահմանված ձևի հայտ` համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, որը ներառում է`
1) Դիմում,
2) Կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի (պետական գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) պատճենները,
3) անհրաժեշտ տարածքների, այդ թվում՝ ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) կամ անհատույց տրամադրումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության կամ անհատույց տրամադրման պայմանագիր),
4) վերապատրաստող մասնագետների թվի և կազմի վերաբերյալ տեղեկանք (CV /ՍիՎի/), որը պետք է ներառի ինքնակենսագրական տվյալներ, այդ թվում` տեղեկություններ սույն կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջների վերաբերյալ,
5) Կազմակերպության` ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման բնագավառում վերջին 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին տեղեկանք (առկայության դեպքում),
6) տվյալներ` ուսումնական կահույքով, տեխնիկական միջոցներով և այլ սարքավորումներով, ուսումնադիտողական պարագաներով, ուսումնական գրականությամբ, նյութերով և այլ անհրաժեշտ միջոցներով Կազմակերպության ապահովվածության վերաբերյալ, այդ թվում՝ ներկայացնելով անհրաժեշտ հագեցվածության վերաբերյալ տվյալներ՝ հեռավար կամ համակցված վերապատրաստման ձևաչափի դեպքում,
7) հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից Կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճեններ,
8) Նախարարության կողմից հաստատված ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան մշակված` 90-110-ժամյա վերապատրաստման ծրագիր և դրան կից ուսումնաթեմատիկ պլան՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի, որը պետք է ներառի ներկայացված ծրագրի թեմատիկ բովանդակային բաղադրիչների բաշխումը` ըստ ժամերի: Եթե կազմակերպությունը դիմում է երաշխավորվելու ոչ թե վերապատրաստման ամբողջ ծրագրի, այլ դրա մեկ կամ մի քանի բաղադրիչի համար, ապա ուսումնաթեմատիկ պլանում և վերապատրաստման ծրագրում արտացոլվում է միայն տվյալ բաղադրիչը կամ բաղադրիչները՝ համապատասխան ժամաքանակով,
9) ծավալուն վերապատրաստում իրականացնելու դեպքում կազմակերպական բնույթի լրացուցիչ տվյալներ՝ անհրաժեշտ ծավալներ ապահովելու հնարավորության վերաբերյալ,
10) տեղեկություն՝ կազմակերպության ղեկավար անձնակազմի վերաբերյալ:
(15-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 25.05.21 N 43-Ն)
16. Վերապատրաստման համար Դասընթացը երաշխավորելու համար սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված կազմակերպությունները ներկայացնում են Նախարարության կողմից սահմանված ձևի հայտ՝ համաձայն սույն հավելվածի Ձև 5-ի, որը ներառում է՝
1) Նախարարության կողմից հաստատված՝ ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին կամ դրանց մի մասին Դասընթացի համապատասխանության հիմնավորում։
2) Դասընթացը մշակած կազմակերպության տվյալները (անվանումը, գրանցման երկիրը, հասցեն, կայքի հասցեն)։
3) Դասընթացի բովանդակությունը ներկայացնող մոդուլը կամ Դասընթացի բովանդակությունը ներկայացնող կայքի հղումը համացանցում։
4) Վերապատրաստող մասնագետի վերաբերյալ տվյալներ։
(16-րդ կետը խմբ., լրաց. 25.05.21 N 43-Ն)
17. Վերապատրաստում իրականացնող երաշխավորված կազմակերպություն ճանաչելու կամ Դասընթացը երաշխավորելու նպատակով մինչև մրցույթի հայտարարությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծվում է հայտերի գնահատման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):
18. Հանձնաժողովը հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և գնահատում հետևյալ ընթացակարգի համաձայն՝
1) հայտ ներկայացրած յուրաքանչյուր Կազմակերպության և Դասընթացի գնահատման համար կազմվում է միասնական ձևի գնահատման անվանական թերթիկ՝ համաձայն սույն հավելվածի Ձև 3-ի և Ձև 6-ի, որոնք տրամադրվում են Հանձնաժողովի նախագահին և անդամներին` սույն Կարգի 2-րդ գլխում սահմանված չափանիշներին համապատասխան՝ տվյալ Կազմակերպության և Դասընթացի անհատական գնահատում իրականացնելու համար,
2) Հանձնաժողովի նախագահը գնահատման անվանական թերթիկների տվյալների (ցուցանիշների) հիման վրա կազմում է հանրագումարային գնահատման թերթիկ, որտեղ նշվում են բոլոր Կազմակերպությունների՝ համաձայն սույն հավելվածի Ձև 4-ի և Դասընթացների՝ համաձայն սույն հավելվածի Ձև 7-ի հանրագումարային արդյունքները (ստացված միավորների միջին թվաբանական ցուցանիշը),
3) հիմք ընդունելով հանրագումարային արդյունքները` Հանձնաժողովը, ձայների մեծամասնությամբ, ընդունում է որոշում` հայտ ներկայացրած Կազմակերպությունը կամ Դասընթացը՝
ա. ցանկում 3 տարի ժամկետով ընդգրկելու կամ
բ. հայտը մերժելու մասին:
19. Կազմակերպությունների հայտերի գնահատումն իրականացվում է հարյուր միավորային համակարգով` հետևյալ չափանիշներին համապատասխան.
1) Կազմակերպության փորձը կադրերի պատրաստման և վերապատրաստման ոլորտում՝ մինչև 5 միավոր,
2) Կազմակերպության կողմից ներկայացված ծրագրի և թեմատիկ պլանավորման համապատասխանությունը սույն կարգի 15-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջին՝ մինչև 45 միավոր,
3) Կազմակերպության վերապատրաստող մասնագետների որակավորումը, փորձառությունը և պաշտոնների նկարագրերի համապատասխանությունը վերապատրաստման ծրագրի պահանջներին՝ մինչև 30 միավոր,
4) Կազմակերպության ֆինանսական և գույքային ապահովվածությունը՝ մինչև 20 միավոր։
Ցանկում ընդգրկվում են 80 և ավելի միավոր վաստակած Կազմակերպությունները:
20. Դասընթացների հայտերի գնահատումն իրականացվում է հիսուն միավորային համակարգով` հետևյալ չափանիշներին համապատասխան.
1) Դասընթացը մշակած կազմակերպության փորձը կադրերի պատրաստման և վերապատրաստման ոլորտում՝ մինչև 5 միավոր,
2) Դասընթացի ծրագրի և թեմատիկ պլանավորման համապատասխանությունը սույն կարգի 15-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջին՝ մինչև 45 միավոր։
Ցանկում ընդգրկվում են 40 և ավելի միավոր վաստակած դասընթացները:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
21. Կազմակերպության գործունեությունն իրականացվում է Նախարարության սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին և Կազմակերպության կողմից մշակված վերապատրաստման ծրագրերին համապատասխան:
22. Սույն կարգի համաձայն՝ երաշխավորված և Ցանկում ընդգրկված Կազմակերպությունը ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստումների ծրագրի բովանդակությանը համապատասխան` պարտավոր է ապահովել իր կողմից ձևավորված խմբերում ներգրավված հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստումը:
23. Յուրաքանչյուր տարի ուսուցիչների վերապատրաստումներից հետո կրթության կառավարման տեղեկատվական համակարգում վերապատրաստման մասնակցած ուսուցիչների կողմից իրականացվում է Ցանկում ընդգրկված կազմակերպությունների գնահատում հետևյալ չափանիշներով․
1) վերապատրաստման նյութերի բովանդակությունն ու որակը՝ առավելագույնը 5 միավոր,
2) վերապատրաստող անձնակազմի պատրաստվածությունը՝ առավելագույնը 5 միավոր,
3) վերապատրաստման կազմակերպման որակը՝ առավելագույնը 5 միավոր,
4) վերապատրաստման օգտակարությունը իրենց հետագա գործունեության համար՝ առավելագույնը 5 միավոր։
Ուսուցիչների գնահատման արդյունքներով 10-ից պակաս միավոր ստացած կազմակերպությունների՝ Ցանկում հետագա ներառման հարցը կարող է քննարկվել հանձնաժողովի կողմից։
24. Յուրաքանչյուր տարի Ցանկը կարող է համալրվել կամ փոփոխվել՝ սույն կարգի համաձայն:
25. Կազմակերպության գործունեությունը գնահատվում է յուրաքանչյուր տարի՝ իր կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա: Ելնելով հաշվետվության քննարկման արդյունքներից` Հանձնաժողովը որոշում է կայացնում Կազմակերպությանը Ցանկում թողնելու կամ հանելու մասին:
26. Դասընթացը գնահատվում է յուրաքանչյուր տարի՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա: Ելնելով հաշվետվության քննարկման արդյունքներից` Հանձնաժողովը որոշում է կայացնում Դասընթացը Ցանկում թողնելու կամ հանելու մասին:
27. Կազմակերպությունը կամ Դասընթացը Ցանկից հանելու մասին Նախարարության կողմից ընդունվում է որոշում, եթե՝
1) տվյալ Կազմակերպության ներկայացրած հաշվետվությունից պարզվել է, որ այն չի ապահովում սույն կարգի 19-րդ կետի որևէ ենթակետի պահանջի կատարումը,
2) տվյալ Դասընթացի ներկայացրած հաշվետվությունից պարզվել է, որ այն չի ապահովում սույն կարգի 20-րդ կետի որևէ ենթակետի պահանջի կատարումը։
28. Կազմակերպության հաշվետվությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.
1) ուսուցիչների վերապատրաստման ծրագրի, ուսումնաթեմատիկ պլանների առկայությունը, դասընթացների ժամանակացույցը` ըստ խմբերի,
2) վերապատրաստման դասընթացի մասնակիցների անվանացանկը` ըստ խմբերի (նաև էլեկտրոնային կրիչով),
3) քաղվածք վերապատրաստման դասընթացի մասնակիցների հաճախումների գրանցման մատյանից,
4) տեղեկանք՝ մինչ վերապատրաստումները և վերապատրաստումներից հետո յուրաքանչյուր մասնակցի թեստավորման արդյունքների մասին,
5) վերապատրաստվողների կողմից Կազմակերպության գնահատման անանուն ամփոփաթերթ։
29. Դասընթացի հաշվետվությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.
1) Դասընթացի ծրագրի, ուսումնաթեմատիկ պլանի համապատասխանությունը ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչներին և բովանդակությանը,
2) Դասընթացի գործելու մասին տեղեկանք,
3) տեղեկանք մինչ վերապատրաստումները և վերապատրաստումներից հետո՝ յուրաքանչյուր մասնակցի թեստավորման արդյունքների մասին,
5) վերապատրաստվողների կողմից Դասընթացի գնահատման անանուն ամփոփաթերթ։
Ձև N 1
Հ ա յ տ
Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպության
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
______________________________
______________________________
______________________________
Հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու
Դ Ի Մ ՈՒ Մ
__________________________________________________________________________
(Կազմակերպության անվանումը)
ցանկանում է մասնակցել ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին:
Կազմակերպությունը պատասխանատու է հայտում նշված տեղեկատվության համար և պատրաստակամ է կատարելու այն պարտավորությունները, որոնք` մրցույթում հաղթելու դեպքում, կսահմանվեն հետագայում կնքվելիք պայմանագրով:
Տնօրեն` |
____________________________ |
Կ.Տ. |
«_____» _________________, 20-- թ. |
I. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքը (քաղաքը) _______________________________________________
Կազմակերպությունը _____________________________________________
Գտնվելու վայրը _____________________________________________
1. Կազմակերպության տարածքի ֆիզիկական վիճակը, գործունեության իրավունքը, պայմանները,
1) Կազմակերպության սեփականության կամ անհատույց կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածքը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) (պետական գրանցման վկայականի, կանոնադրության, պայմանագրի, հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճենները) առնվազն մեկ ուսումնական խմբի (25-30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքներ իրականացնելու համար:
_________________________________________________________________________

2) Վերապատրաստումների համար նախատեսված լսարանների, սենյակների քանակը և դրանց ֆիզիկական վիճակի նկարագրությունը
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
3) Նկարագրել սենյակների կահավորվածությունը (սեղաններ, աթոռներ, գրատախտակ և այլն, տեսակը, մաշվածության աստիճանը )
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
4) Թվարկել վերապատրաստումների իրականացման համար նախատեսված
սենյակներում առկա սարքավորումները (համակարգիչներ, պրոյեկտոր,
տեսատեխնիկա, տպիչ, բազմացնող սարք և այլն), տեսակը և քանակը
Սարքավորման անվանումը |
Մակնիշը |
քանակը |
վիճակը |
5) Հեռավար կամ համակցված եղանակով վերապատրաստման դեպքում անհրաժեշտ հագեցվածությունը, կազմակերպման մանրամասները
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
6) Հոսող ջրի առկայությունը
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
7) Սանհանգույցների առկայությունը և վիճակը
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
8) Ծավալուն վերապատրաստում իրականացնելու դեպքում կազմակերպական բնույթի լրացուցիչ տվյալներ՝ անհրաժեշտ ծավալներ ապահովելու հնարավորության վերաբերյալ
------------------------------------------------------------------------------------------------------------

9) Ներկայացնել տեղեկություն՝ կազմակերպության ղեկավար անձնակազմի վերաբերյալ (կրթություն, աշխատանքային փորձ).
-----------------------------------------------------------------------------------------------------------

2. Վերապատրաստման մասնակիցների սպասարկման ծառայությունների մատուցումը, ժամանակացույցը
1) Նախատեսվող ճաշի և սուրճի ընդմիջումներ
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
2) Սննդի կազմակերպման համար համապատասխան տարածքի (ճաշասենյակ) առկայությունը, վիճակը, մակերեսը
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
3) Ճաշասենյակում առկա սեղանների և աթոռների քանակը
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
4) Անհրաժեշտության դեպքում վերապատրաստվող ուսուցիչների փոխադրամիջոցով տեղափոխման կազմակերպումը (նշել փոխադրումների ձևերը, երթուղիները, մոտավոր արժեքը, անհրաժեշտ փաստաթղթերը)
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
3. Վերապատրաստման ծրագրի բովանդակությունը, համապատասխան հագեցվածությունը և օրվա ժամանակացույցը
Ուսուցիչների վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկով, մոդուլով, թեստային առաջադրանքներով, հարցաշարերով, ամփոփաթերթերով, ուսումնանյութական բազայով, կահավորանքով, ՏՀՏ միջոցներով, սարքավորումներով, ուսումնադիտողական պարագաներով, ուսումնական գրականությամբ ապահովվածությունը
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
4. Կազմակերպության կադրային ռեսուրսների հնարավորությունները (տեղեկանք CV)
ա) Տրամադրել տվյալներ աշխատակազմի այն անդամների մասին, ովքեր ունեն վերապատրաստումների իրականացման ուղղությամբ համապատասխան փորձառություն, հմտություններ, գիտելիքներ և կարողություններ (լրացնել աղյուսակը)
Անունը, ազգանունը, ծննդյան թիվը |
Կրթությունը, որ ուսումնական հաստատությունն է ավարտել (որակավորումը) |
Մասնագիտական ստաժը |
Վերջին 5 տարում վերապատ-րաստումների՝ որպես վերապատրաստող, մասնակցության փորձը ղեկավար և մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում |
Որպես վերապատրաստող վերապատ-րաստումների ինչ ծրագրերի է մասնակցել (ծրագրի անվանումը) |
Այլ տեղեկու-թյուններ |
5. Կազմակերպության փորձառությունը վերապատրաստումների իրականացման ուղղությամբ
Ներկայացնել տեղեկանք` ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման բնագավառում Կազմակերպության վերջին երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքների մասին (առկայության դեպքում)
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Հայտում նշված տեղեկատվությունը հաստատում եմ` Կազմակերպության տնօրեն` ___________________________ _____________________ |
(ձևը փոփ., լրաց. 25.05.21 N 43-Ն)
Ձև N 2
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՆ
Հ/Հ |
Առարկայի (գիտության ճյուղի բաժինների, կրթության ոլորտին առնչվող իրավական նորմատիվ ակտերի) թեմաները |
Ընդամենը |
Այդ թվում` |
Ամփոփիչ գնահատման ձևը | ||
Տեսական պարապմունք-ների ժամերը |
Գործնական պարապմունք-ների ժամերը |
Ամփոփիչ գնահատ-ման ժամերը | ||||
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
ԸՆԴԱՄԵՆԸ |
Ձև N 3
Միավորային համակարգով կազմակերպության անվանական գնահատումը
Կազմակերպության |
Կադրերի պատրաստման և վերապատրաստման ոլորտի փորձի համապատասխա- նությունը սույն կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներին, առավելագույնը` 5 միավոր |
Ներկայացված ծրագրի և թեմատիկ պլանավորման համապատաս-խանությունը սույն կարգի 15-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջներին, առավելա- գույնը` 45 միավոր |
Վերապատրաստող մասնագետների որակավորման, փորձառության և պաշտոնների նկարագրերի |
Կազմակերպության ֆինանսական և գույքային ապահովվածության պայմանների համապատաս-խանությունը սույն կարգի 8-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 9-րդ կետի 3-րդ ենթակետերի պահանջներին, առավելագույնը` 20 միավոր |
Միավորային անհատական գնահատականը անցողիկ շեմը` 80 միավոր |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ`
Ձև N 4
Հ/Հ |
Կազմակերպության անվանումը |
Գնահատման հանրագումարային արդյունքը (միջին թվաբանական ցուցանիշը) |
Հանձնաժողովի որոշումը |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝
Ձև N 5
Հ ա յ տ
Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստման կազմակերպության դասընթացի երաշխավորման
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
______________________________
______________________________
______________________________
Հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված դասընթացների ցանկում ընդգրկելու համար
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՄ
___________________________________________________________________
(Դասընթացի անվանումը)
___________________________________________________________________
(Դասընթացի կայքի հասցեն)
դասընթացը ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին:
Տնօրեն` |
____________________________ |
Կ.Տ. |
«_____» _________________, 20-- թ. |
Ձև 6
Միավորային համակարգով դասընթացի անվանական գնահատումը
Դասընթացի անվանումը |
Դասընթացը մշակած կազմակերպության փորձը կադրերի պատրաստման և վերապատրաստման ոլորտում՝ մինչև 5 միավոր |
Դասընթացի ծրագրի և թեմատիկ պլանավորման համապատասխանությունը սույն կարգի 15-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջին՝ մինչև 45 միավոր |
Միավորային անհատական գնահատականը անցողիկ շեմը` 50 միավոր |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ`
Ձև 7
Հ/Հ |
Դասընթացի անվանումը |
Գնահատման հանրագումարային արդյունքը (միջին թվաբանական ցուցանիշը) |
Հանձնաժողովի որոշումը |
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 25.05.21 N 43-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2021 թվական: