ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
09 հուլիսի 2021 թ. |
N 48-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 40-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով և հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.11-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը սահմանելու մասին» N 40-Ն հրամանով սահմանված հավելվածի`
1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.
«Շտեմարանը գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալներով համալրելու նպատակով նախարարություն կարող են դիմել նաև պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններ, հիմնադրամներ (այսուհետև` իրավաբանական անձ):»։
2) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Իրավաբանական անձանց առաջարկությամբ շտեմարանում համալրված գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալներում պարտադիր նշվում է տվյալ մասնագետին առաջադրած իրավաբանական անձի անվանումը:»:
3) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «զ.» ենթակետով՝
«զ. գրավոր համաձայնություն` գործուղման վայրում առավելագույնը երկու ուսումնական տարի բնակվելու մասին:»:
4) 8-րդ կետում «5-րդ» բառը փոխարինել «7-րդ» բառով։
5) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Գործուղվող մասնագետի թեկնածուն սույն կարգի 10-րդ կետում նշված ուղեգիրը ստանալուց հետո հաստատության հետ կնքում է առավելագույնը երկու ուսումնական տարվա համար աշխատանքային պայմանագիր։»:
6) 13-րդ կետում «միջոցների հաշվին» բառից հետո լրացնել «, իսկ իրավաբանական անձանց առաջարկությամբ շտեմարանում համալրված և գործուղված մասնագետներին` տվյալ իրավաբանական անձի միջոցների հաշվին» բառերով։
7) 16-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
8) 17-րդ կետի առաջին պարբերությունում «կնքելու դեպքում» բառից հետո լրացնել «, իսկ իրավաբանական անձանց առաջարկությամբ շտեմարանում համալրված և գործուղված մասնագետներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում են տվյալ իրավաբանական անձինք:» բառերով։
|
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ /պաշտոնակատար/ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2021 թվական: