ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
7 հուլիսի 2021 թ. |
N 667-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի ԹԻՎ 337-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետը՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2020 թվականի ապրիլի 17-ի «Հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի փետրվարի 24-ի թիվ 58-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 337‑Ն հրամանով հաստատված «Հավելված N 1»-ում (այսուհետև՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Հավելվածի Օրինակելի ձևի «8․2 Ծրագրի անվանումը» բառերը փոխարինել «8․2 Ստացված ֆինանսական միջոցների նպատակը» բառերով։
2) Հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հաշվետվության 5-րդ կետում լրացվում է Հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց քանակը:»
3) Հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«9.Հաշվետվության 8-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆինանսավորման աղբյուրները (ստացված դրամական միջոցների հանրագումարը) ըստ ֆինանսավորումն իրականացրած անձանց խմբերի՝ պետական և համայնքային բյուջեներից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից, ներառյալ՝ անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով տրամադրված դրամական միջոցները: Ընդ որում տվյալ խմբում մի քանի նպատակներով ֆինանսավորման առկայության դեպքում առանձին տողով նշվում է միայն ֆինանսավորման յուրաքանչյուր նպատակը և համապատասխան ֆինանսավորման չափը: Լրացուցիչ տողեր ավելացվում են 8․4 կետում առկա ստեղնի միջոցով:»
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2021 թվական: