ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
16 հունիսի 2021 թ. |
N 585-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 477-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2020 թվականի մայիս 27-ի «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 102-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 477‑Ն հրամանում (այսուհետև՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․
1) Հրամանի 2-րդ կետից հետո լրացնել 2․1 կետ հետևյալ բովանդակությամբ․
«2․1․ Սահմանել, որ սույն հրամանով հաստատված Հավելված N 1-ի Օրինակելի ձևի 7-րդ, 9-րդ և 11-րդ դաշտերում լրացված հաշվետվական տվյալները համարվում են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ նպատակի ֆինանսական հաշվետվություն»․
2) Հրամանի «Հավելված N 1»-ի (այսուհետև՝ Հավելված) Օրինակելի ձև-ի (այսուհետև՝ Ձև) «3․Կանոնադրությամբ սահմանված գործունեության՝» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3․Կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան և նպատակը՝»․
3) Ձևից հանել՝ ««3․1 Առարկան» և «3․2 Նպատակը»» կետերը․
4) Ձևի 11-րդ կետի «միջոցները» բառը փոխարինել «միջոցների» բառով․
5) Հավելվածի 6-րդ կետի «Լրացուցիչ տողեր ավելացվում են 3.1 և 3.2 կետերում առկա ստեղների միջոցով:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Լրացուցիչ տողեր ավելացվում են 3-րդ կետում առկա ստեղնի միջոցով:»
6) Հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«16․ Հաշվետվության «Կից ներկայացվում է» բաժնում «Կցել» ստեղնի միջոցով ընտրվում և կցվում է աուդիտորի եզրակացության ֆայլը և համապատասխանաբար նշում է կատարվում կցվող փաստաթղթերի քանակի վերաբերյալ: Կցված ֆայլը (փաստաթուղթը) հեռացվում է «Ջնջել» ստեղնի միջոցով:»
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունիսի 2021 թվական: