«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006388
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 մայիսի 2006 թ. ք. Երևան |
N 534-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-2.2.4 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝
(նախաբանը խմբ. 12.05.21 N 35-Ն)
Հրամայում եմ՝
Հաստատել «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.4 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը (հավելված):
Նախարար | Ն. Դավիդյան |
Հավելված 1 | |
Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարության 2006 թ. մայիսի 17-ի N 534-Ն հրամանով |
ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2-III-2.2.4
I. Ընդհանուր դրույթներ եվ կիրառման ոլորտը
1.1 Սույն պետական սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի (այսուհետ` սանիտարական կանոններ) պահանջները տարածվում են ինչպես նոր կառուցվող, վերակառուցվող, այնպես էլ գործող սպորտային և առողջարարական նշանակության լողավազանների, այդ թվում` բացօթյա լողավազանների, դպրոցական և նախադպրոցական կազմակերպությունների, առողջարարական հիմնարկների, բաղնիքային համալիրների (սաունաների) կազմում գործող լողավազանների վրա: Լողավազանների կազմում ընդգրկված սենքերին (հանդերձարան, ցնցուղարան, ավազան, սանհանգույց և այլն) ներկայացվող հիգիենիկ պահանջները տարածվում են նաև այլ հասարակական շինությունների կազմում (բաղնիքներ, սաունաներ, սպորտային դահլիճներ և այլն) շահագործվող համանման սենքերի, այդ թվում` և սաունաների հովացնող ավազանների վրա:
1.2 Սույն սանիտարական կանոնները նախատեսված են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, որոնք իրականացնում են լողավազանների, բաղնիքային համալիրների (սաունաների) նախագծում, շինարարություն, վերակառուցում և շահագործում:
1.3 Սանիտարական կանոնները չեն տարածվում բժշկական նշանակության ավազանների վրա, որտեղ իրականացվում են բուժական միջամտություններ կամ պահանջվում է հատուկ հանքային կազմով ջուր:
1.4 Սույն սանիտարական կանոնների պահանջների իրականացումը ապահովում է ջրով փոխանցվող բակտերիալ, վիրուսային, սնկային և մակաբուծային հիվանդությունների նկատմամբ համաճարակային անվտանգությունը և կանխում է մարդու օրգանիզմի վրա ջրի քիմիական բաղադրության վնասակար ազդեցության հնարավորությունը:
II. Լողավազանների նախագծմանը ԵՎ կառուցմանը ներկայացվող պահանջներ
2.1 Լողավազանների, բաղնիքների ավազանների թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը հաշվարկվում է հաշվի առնելով 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու հավելված 1.1-ում բերված նորմատիվ պահանջները:
2.2 Լողավազանի, բաղնիքի հիմնական սենքերի ներքին հատակագծումը պետք է համապատասխանի հոսքայնության հիգիենիկ սկզբունքին` ապահովելով լողացողների շարժման հետևյալ ուղղությունը. նախասրահ, վերնահագուստի հանդերձարան, զգեստարան, ցնցուղարան, ավազան:
2.3 Նախասրահի, վերնահագուստի հանդերձարանի և զգեստարանի մակերեսները պետք է համապատասխանեն հավելված 1.2-ում բերված նորմերին:
2.4 Ցնցուղարանները պետք է տեղակայվեն զգեստարանից դեպի ավազան տանող ուղու անցումային մասում, 3 հոգու համար` 1 ցնցուղի հաշվարկից ելնելով:
2.5 Եթե առկա չէ անմիջական մուտք ցնցուղարանից դեպի ավազան, ապա նախքան ավազանը պետք է տեղակայվի հոսող, վարակազերծված ջրով ոտքերի լվացման ավազան:
(2.5-րդ կետը փոփ. 12.05.21 N 35-Ն)
2.6 Լողավազանների, բաղնիքների զգեստարաններին կից նախատեսվող սանհանգույցների և նրանցում տեղադրված սարքավորումների քանակը բերված է Հավելված 1.3-ում:
(2.6-րդ կետը փոփ. 12.05.21 N 35-Ն)
2.7 Ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի վերին մակարդակում նախատեսվում են ջրահեռացման ջրհորդաններ:
(2.7-րդ կետը փոփ. 12.05.21 N 35-Ն)
2.8 Լողավազանի, բաղնիքի սենքերի և ավազանի պատերի, հատակի կառուցվածքային և երեսպատման նյութերը պետք է լինեն չքայքայվող, ջրադիմացկուն, մակերեսները լինեն հարթ, հեշտությամբ լվացվող և ախտահանվող, իսկ օգտագործվող ռեագենտները, ախտահանիչ նյութերը պետք է լինեն սահմանված կարգով գրանցված և թույլատրված (այդ թվում` և հավելված 1.7-ի ցանկում նշված վարակազերծող միջոցները):
2.9 Սպորտային և առողջարարական լողավազանների սենքերի ցանկում նախատեսվում է բժշկի աշխատասենյակ, լաբորատորիայի սենքեր` մանրէաբանական և սանիտարաքիմիական հետազոտությունների համար: Արտադրական լաբորատորիայի բացակայության դեպքում հետազոտությունները կարող են կատարվել պայմանագրային կարգով` համապատասխան հետազոտություններ կատարելու իրավունք ունեցող այլ կազմակերպությունների լաբորատորիաների կողմից:
2.10 Լողավազանները պետք է ապահովված լինեն ավազանի ջրափոխանակության համակարգով (հետշրջանառության, հոսքային, ջրի պարբերաբար փոխումով):
2.11. Ավազանի ջրի մաքրման, վարակազերծման և բաշխման կառույցները կարող են տեղակայվել հիմնական կամ առանձին շինությունում:
2.12 Օզոնատորային սարքավորումը պետք է ունենա դեգազատոր (օզոնաօդային խառնուրդից օզոնի հեռացման համար), ինչպես նաև խառնման խուց` ջրի և օզոնի կոնտակտի համար:
2.13 Ախտահանիչ և կոագուլացնող նյութերի, լուծույթների պատրաստման և պահպանման սենքերի վերևում չի թույլատրվում տեղակայել սանհանգույցներ և ցնցուղարաններ:
2.14 Ավազան ջուր մատակարարող համակարգը պետք է ապահովի ջրի հավասարաչափ բաշխումը ավազանի ամբողջ ծավալով` ախտահանիչ նյութերի կոնցենտրացիան և ջրի ջերմաստիճանի կայունությունը պահպանելու համար:
III. Լուսավորությանը, օդափոխանակությանը, ջեռուցմանը, միկրոկլիմային ԵՎ աղմուկին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
3.1 Լողավազանի ավազանի, դահլիճի, քլորացման և օզոնացման սենքերի, բաղնիքների սենքերի համար անհրաժեշտ է նախատեսել ինքնուրույն ներհոս և արտաձիգ օդափոխիչ համակարգեր: Քլորացման և օզոնացման սենքերի կառավարման վահանակը տեղակայվում է նշված սենքերից դուրս:
3.2 Լողավազանների, բաղնիքների սենքերի ջեռուցումը և օդափոխությունը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի հուլիսի 4-ին 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերին:
Բաց լողավազաններում ջրի ջերմաստիճանն ամռանը պետք է պահպանվի 270C, ձմռանը` 280C, իսկ լողալ սովորողների համար` 290C:
(3.2-րդ կետը փոփ. 12.05.21 N 35-Ն)
3.3 Լողավազանի, բաղնիքի սենքերի լուսավորությունը պետք է ապահովվի ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
(3.3-րդ կետը փոփ. 12.05.21 N 35-Ն)
3.4 Սենքերում, կառուցապատման տարածքներում աղմուկի մակարդակը պետք է համապատասխանի «Աղմուկն աշխատատեղերում բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին:
3.5 Օդափոխության սարքավորումները տեղադրվում են աղմուկը և ցնցումը նվազեցնող սարքավորումներով ապահովված օդափոխիչ խցիկներում:
IV. Ջրամատակարարմանը ԵՎ ջրահեռացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ
4.1 Լողավազանների, բաղնիքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցվածքը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ40–01.01–2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» շինարարական նորմերի, ինչպես նաև սույն սանիտարական կանոնների պահանջներին համապատասխան:
(4.1-ին կետը փոփ. 12.05.21 N 35-Ն)
4.2 Ջրի պահուստային տարողություններին և ավազանին մատակարարվող ջրի որակի նկատմամբ սահմանվում է հսկողություն` համաձայն «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջների:
4.3 Շահագործման ընթացքում ավազանի ջրի որակը պետք է համապատասխանի հավելված 1.5-ում նշված ցուցանիշներին և նորմերին:
4.4 Եթե ընդհանուր մնացորդային քլորի խտությունը 0.8-1.2 մգ/լ է, ապա թույլատրվում է, որ ազատ մնացորդային քլորի կոնցենտրացիան լինի 0.3 մգ/լ-ից պակաս:
1-6 տարեկան երեխաների համար նախատեսված լողավազանում ազատ մնացորդային քլորի կոնցենտրացիան թույլատրվում է 0.1-0.3 մգ/լ, 100 մլ ջրում կոլիֆագեր չհայտնաբերելու պայմանով:
Ջուրը քլորով (գիշերը) և օզոնով (ցերեկը) հաջորդական ախտահանման ժամանակ, քլորի մնացորդային կոնցենտրացիան պետք է լինի ոչ պակաս 0.4 մգ/լ, իսկ օզոնինը` ոչ պակաս, քան 0.1 մգ/լ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման և քլորացման միաժամանակյա օգտագործման դեպքում ընդհանուր մնացորդային քլորի կոնցենտրացիան կարող է իջեցվել մինչև 0.3 մգ/լ:
Ջրի ախտահանումը կերակրի աղը էլեկտրոլիզի ենթարկելու միջոցով, ստացված նատրիում հիպոքլորիդով իրականացնելու դեպքում, թույլատրվում է քլորիդների կոնցենտրացիայի ավելացում մինչև 700 մգ/լ:
V. Լողավազանների, բաղնիքների շահագործման ռեժիմին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
5.1 Սույն կանոնների պահանջներին համապատասխան (հավելված 1.5)` ավազանների ջրի որակ ապահովելու համար անհրաժեշտ է ավազանի ջրի թարմացում ջրափոխանակության միջոցով:
5.2 Ավազանը պետք է լցվի մինչև արտահոսքի ջրհորդանի եզրը:
5.3 Ավազանի ջրի վարակազերծումը պարտադիր է:
5.3.1. Որպես ջրի վարակազերծման հիմնական մեթոդներ կարող են օգտագործվել քլորացումը, բրոմացումը, օզոնացումը, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթումը 16 մՋ/սմ2-ից ոչ պակաս չափաքանակից, անկախ սարքավորման տեսակից:
5.3.2. Վարակազերծման հուսալիության բարձրացման համար նպատակահարմար է քիմիական մեթոդները համակցել ուլտրամանուշակագույն ճառագայթման հետ:
5.3.3. Վարակազերծման այլ մեթոդների օգտագործման դեպքում, դրանց հուսալիությունը և անվտանգությունը պետք է հիմնավորվի տեխնոլոգիական և հիգիենիկ հետազոտություններով:
5.3.4. Ջրի վարակազերծող ռեագենտը տրվում է հոսքային համակարգի դեպքում՝ ջուր մատակարարող խողովակի մեջ, հետշրջանառության դեպքում` նախքան ֆիլտրերը, օզոնով և ՈՒՄ-ճառագայթման դեպքում՝ ֆիլտրերից հետո: Վարակազերծող ռեագենտի աշխատանքային չափաքանակը որոշվում է փորձնական ճանապարհով՝ դրա կոնցենտրացիայի (հավելված 1.7) մշտական ապահովման հաշվարկի հիման վրա:
5.6 Լողավազանների, բաղնիքների սենքերի և ավազանի մաքրմանը, ախտահանմանը ներկայացվող պահանջներ.
5.6.1. Սենքերի ամենօրյա մաքրումը և ախտահանումը պետք է իրականացվի աշխատանքային օրվա ընթացքում և վերջում: Ախտահանման պարտադիր ենթակա են սանհանգույցները, ցնցուղարանը, զգեստարանը, հանդերձարանը, ավազանի սենքերը, շրջանցման ուղիները, նստարանները, դռների բռնակները:
5.6.2. Ավազանի ջուրը դատարկելուց և մեխանիկական մաքրումից հետո ավազանի ախտահանումը կատարվում է 100 մգ/լ կոնցենտրացիայով ակտիվ քլոր պարունակող լուծույթով կրկնակի ոռոգման միջոցով, 0,6-0,8 լ/մ2 քանակությամբ քլոր պարունակող ախտահանիչ լուծույթի հաշվարկով:
Ախտահանիչ լուծույթի ողողումը և հեռացումը կատարվում է տաք ջրով՝ մշակումից 1 ժամ հետո: Ավազանի ջրում կապտաթարախային ցուպիկի հայտնաբերման դեպքում ավազանը մշակվում է 10%-անոց բորաթթվի լուծույթով՝ 2 ժամ տևողությամբ:
5.7 Լողորդների շնչառական գոտու օդում պարունակվող ազատ քլորի կոնցենտրացիան չպետք է գերազանցի 0,1 մգ/մ3, օզոնի կոնցենտրացիան՝ 0,16 մգ/մ3:
5.8 Ավազանի (հատկապես բաց լողավազանների) պատերի մամռապատման, ծաղկման դեմ պայքարելու և մաքրումը հեշտացնելու համար ավազանի ջրին կարելի է պարբերաբար ավելացնել պղնձարջասպի (պղնձի սուլֆատի) լուծույթ` 1,0-5,0մգ/լ կոնցենտրացիայով կամ այլ թույլատրված ռեագենտներ` հաշվի առնելով սույն կանոնների 2.8 կետը:
5.9 Լողավազանի, բաղնիքի աշխատակազմը (մարզիչներ, լողի հրահանգիչներ,պրոցեդուրաներ իրականացնող աշխատակիցներ, բաղնիսպաններ, քիսաչիներ) ենթարկվում են առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության` համաձայն ՀՀ կառավարության 2003թ. մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևերը հաստատելու մասին»
թիվ 347-Ն որոշմամբ հաստատված կարգի:
5.10 Տվյալ բնակավայրում հավելված 1.6-ում նշված որևէ հիվանդության համաճարակային անբարենպաստ իրավիճակի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը նախազգուշացնում է լողավազանի ղեկավարությանը, որ տվյալ վարակիչ հիվանդության նկատմամբ համապատասխան հետազոտություններ չանցած և բուժկանխարգելիչ հաստատության կողմից առողջության մասին տեղեկանք չներկայացրած անձանց չթույլատրեն լողավազանից օգտվել: Անկախ համաճարակային իրավիճակից` լողավազան հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաները պարտադիր պետք է հետազոտված լինեն էնտերոբիոզի նկատմամբ` եռամսյակը 1 անգամ հաճախականությամբ:
Անկախ համաճարակային իրավիճակից` լողավազանի բուժաշխատողի կողմից իրականացվում են ամենօրյա արտաքին զննություններ մաշկային ծածկույթի վրա կտրվածքների կամ վերքերի առկայությամբ, վարակիչ մաշկային կամ վարակիչ այլ հիվանդությունների ախտանիշներով անձանց, ինչպես նաև ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու նպատակով:
(5.10-րդ կետը փոփ., խմբ. 12.05.21 N 35-Ն)
5.11. Չի թույլատրվում լողավազանի (ինչպես նաև բաղնիքի) ցնցուղարան, ավազանի դահլիճ մտնել հագուստով, կոշիկներով, իսկ ավազան` առանց ցնցուղ ընդունելու:
5.12 Լողավազաններում, բաղնիքներում պետք է հաճախորդներին տրվեն միայն միանվագ օգտագործման հողաթափեր և անհատական օգտագործման, փաթեթավորված հիգիենիկ պարագաներ (օճառ, սպունգ, սպիտակեղեն և այլն): Տրվող սրբիչները, սպիտակեղենը պետք է լվացվեն կենտրոնացված լվացքատանը կամ պայմանագրային կարգով:
5.13 Հանդերձարանները պետք է ապահովված լինեն հագուստի անհատական պահարաններով, մեկ հերթափոխում թույլատրված հաճախորդների քանակությանը համապատասխան:
VI. Լողավազանների, բաղնիքների շահագործման ընթացքում իրականացվող արտադրական լաբորատոր հսկողություն
6.1 Լողավազանների շահագործման ընթացքում արտադրական հսկողություն է իրականացվում խմելու և ավազանի ջրի որակի, միկրոկլիմայի չափորոշիչների, օդափոխության էֆեկտիվության, ավազանի շնչառական գոտու օդի բաղադրության, լուսավորության, աղմուկի, ընթացիկ ախտահանման աշխատանքների որակի որոշման նպատակով` համաձայն արտադրական լաբորատոր-գործիքային հսկողության ծրագրի:
6.2 Բաղնիքներում արտադրական հսկողություն է իրականացվում խմելու և ավազանի ջրի որակի, միկրոկլիմայի չափորոշիչների, օդափոխության էֆեկտիվության, ընթացիկ ախտահանման աշխատանքների որակի որոշման նպատակով` համաձայն արտադրական լաբորատոր-գործիքային հսկողության ծրագրի:
6.3 Ավազանների (լողավազանների և սաունաների) ջրի որակի նկատմամբ արտադրական լաբորատոր հսկողությունը ներառում է ներքոհիշյալ ցուցանիշների որոշումը, նմուշառման հետևյալ հաճախականությամբ.
-հիմնական մանրէաբանական ցուցանիշներ (կոլիֆորմ մանրէներ, ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէներ, կոլիֆագեր և ոսկեգույն ստաֆիլակոկեր), ինչպես նաև ամոնիակի ազոտ, քլորիդներ և ջրի որակի բարելավման նպատակով օգտագործվող ռեագենտների մնացորդային քանակներ՝ 10 օրը 1 անգամ,
-մակաբուծաբանական ցուցանիշներ` ամիսը 1 անգամ,
-զգայորոշման ցուցանիշներ (պղտորություն, գունավորում, հոտ), օրը 1 անգամ,
-վարակազերծող ռեագենտների (քլոր, բրոմ, օզոն) մնացորդային քանակություններ, 4 ժամը 1 անգամ:
6.4 Ավազանի ջրի հետազոտման համար նմուշառումը կատարվում է ավազանի ոչ պակաս, քան 2 կետում, ջրավազանի ծանծաղ և խոր մասերում ջրի հայելու մակերեսից 25-30 սմ խորության վրա, ինչպես նաև ֆիլտրերից առաջ և հետո (հետշրջանառության համակարգի առկայության դեպքում) և ավազան մտնող ջրից:
6.5 Հաշվի առնելով ջրի քլորացման ժամանակ հալոգեն օրգանական (հալոֆորմ) միացությունների, իսկ օզոնացման ժամանակ՝ կարբոնիլային միացությունների (ալդեհիդներ) առաջանալու հնարավորությունը, անհրաժեշտ է ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ որոշել քլորոֆորմի (քլորացման դեպքում), կամ ֆորմալդեհիդի (օզոնացման դեպքում) մակարդակները։ Այն դեպքում, երբ նշված միացությունների քանակը մշտապես գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, անհրաժեշտ է օգտագործել ջրի վարակազերծման այլընտրանքային եղանակներ (ուլտրամանուշակագույն ճառագայթում կամ այլ)։
6.6 Լողավազանների, բաղնիքների սենքերի միկրոկլիմայի արտադրական հսկողությունը պետք է ապահովվի 4 ժամը 1 անգամ, իսկ լողորդների շնչառական գոտու օդում 5.7 կետում նշված նյութերի կոնցենտրացիաների, աղմուկի, ներհոս-արտաձիգ օդափոխանակության համակարգի էֆեկտիվության որոշման արտադրական հսկողությունը` տարին 1 անգամ հաճախականությամբ:
6.7 Ընթացիկ ախտահանման աշխատանքների որակի արտադրական հսկողության (կոլիֆորմ մանրէների, ախտածին միաբջիջների ցիստերի, հելմինթների ձվերի և թրթուրների հայտնաբերման նպատակով) մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների համար լվացուկները վերցվում են լողավազանի, բաղնիքի ավազանի բազրիքի, զգեստարանների նստարանների, ցնցուղարանի հատակի, պատերի, զգեստարանի, սանհանգույցի և ցնցուղարանի դռների բռնակների և այլ ախտահանվող մակերեսներից` ամիսը 1 անգամ հաճախականությամբ:
6.8 Արտադրական լաբորատոր հսկողության ժամանակ ավազանի ջրի և լվացուկների հետազոտության արդյունքում շեղումների արձանագրման դեպքում անհրաժեշտ է տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:
(6.8-րդ կետը փոփ. 12.05.21 N 35-Ն)
6.9 Միաժամանակ անմիջապես ձեռնարկվում են միջոցառումներ` ֆիլտրերի մաքրում, վարակազերծող ռեագենտի մնացորդային քանակի ավելացում, սենքերի ու գույքի հիմնական մաքրում և ախտահանում, տրվող թարմ ջրի ծավալի ավելացում և այլն:
6.10 Միջոցառումները ձեռնարկելուց հետո կատարվում են ջրի մանրէաբանական հետազոտություններ` ընդգրկելով լրացուցիչ ցուցանիշները (հավելված 1.5) և ընթացիկ ախտահանման աշխատանքների որակի հսկողության նպատակով վերցրած լվացուկների կրկնակի հետազոտություն:
6.11 Լրացուցիչ մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների արդյունքում շեղումների արձանագրման դեպքում լողավազանի, բաղնիքի շահագործումը պետք է ժամանակավորապես դադարեցվի։ Անհրաժեշտ է ավազանի ջուրը դատարկել, ավազանը և սենքերը ենթարկել հիմնական մաքրման և ախտահանման, ջրի և լվացուկների հետագա մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությամբ:
6.12 Ավազանի ջրում մակաբուծային հիվանդությունների հարուցիչներ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է սպասարկող անձնակազմին և մշտական հաճախորդներին հետազոտել հելմինթների ձվիկների և աղիքային միաբջիջների ցիստերի նկատմամբ։
6.13 Ավազանի շահագործումը (աշխատանքների վերսկսումը) իրականացվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքները սույն կանոնների պահանջներին համապատասխանության դեպքում:
(հավելվածը փոփ., խմբ. 12.05.21 N 35-Ն)
Հավելված 1.1. |
Լողավազանների, բաղնիքների ավազանների թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը
Լողավազանների տեսակը | 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու նորմատիվ մակերեսը, մ2 |
Սպորտային լողավազաններ | 8-10 |
Այլ տեսակի լողավազաններ | |
Մեծահասակների լողավազաններ | 5,0-8,0 |
Երեխաների լողավազաններ | 4,0- 5,0 |
Բաղնիքների և սաունաների հովացնող ավազաններ | 2,0 |
Հավելված 1.2. |
Օժանդակ սենքերի մակերեսներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
Սենք | Պարապողների թիվը հերթափոխում | Մակերես |
Նախասրահ |
1 1 |
0.5 մ2, բայց ոչ պակաս, 0.5 մ2, բայց ոչ պակաս, |
Վերնահագուստի հան- դերձարան (պարապող- ների և հանդիսատեսի) |
1 | 0.1մ2, բայց ոչ պակաս, քան 10 մ2 |
Զգեստարան | 1 | 2.1 - 2.5 մ2 |
1 (երեխաների համար) |
2.9 մ2 |
Հավելված 1.3. |
Լողավազանների, բաղնիքների զգեստարաններին կից սանհանգույցներին ներկայացվող պահանջներ
Սանհանգույցներ | Սարքավորումներ |
Տղամարդկանց | 1 զուգարանակոնք և 1 պիսուար 45 հոգու համար |
Կանանց | 1 զուգարանակոնք 30 հոգու համար |
(հավելվածը փոփ. 12.05.21 N 35-Ն)
Հավելված 1.4. |
Փակ լողավազանների առանձին սենքերի միկրոկլիմայի ցուցանիշներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
Սենքի նշանակություն |
Ջրի ջերմ- |
Օդի ջերմ- |
Հարաբերական |
1 ժամում օդափոխանակության |
Օդի շարժման | |
ներհոս |
արտաձիգ | |||||
Մեծերի ավազան |
24-26 |
- |
- |
- |
- |
- |
Երեխաների ավազան |
30 |
- |
- |
- |
- |
- |
Լողավազանի ավազանի դահլիճներ |
- |
ջրի ջերմ- |
ոչ ավելի 60% |
1 պարապողին ոչ պակաս 80մ3/ժամ և |
ոչ ավելի 0.5 | |
Պարապմունքների նախապատրաստական դահլիճներ |
- |
18 |
չի նորմավորվում |
1 պարապողին ոչ պակաս 80մ3/ժամ |
ոչ ավելի 0.2 | |
Զգեստարաններ |
- |
25 |
չի նորմավորվում |
1 ժամում օդափոխանակության |
չի նորմավորվում | |
հաշվեկշռով հաշ- |
2 | |||||
Ցնցուղարաններ |
- |
25 |
չի նորմավորվում |
5 |
10 |
չի նորմավորվում |
Մերսման սենքեր |
- |
22 |
չի նորմավորվում |
4 |
5 |
չի նորմավորվում |
Սաունայի խցիկ |
- |
ոչ ավելի 120 |
չի նորմավորվում |
- |
5 |
չի նորմավորվում |
Ջրի հետազոտության լաբորատորիա |
- |
18 |
չի նորմավորվում |
2 |
3 |
չի նորմավորվում |
Հավելված 1.5. |
Լողավազանների ավազանների ջրի որակի ցուցանիշներ ԵՎ նորմեր
Ցուցանիշներ | Նորմեր |
Ֆիզիկաքիմիական ցուցանիշներ | |
Պղտորություն, մգ/լ, ոչ ավելի | 2 |
Գունավորում, աստիճաններով, ոչ ավելի | 20 |
Հոտ, բալերով, ոչ ավելի | 3 |
Ամոնիակային ազոտ | 0,05 մգ/լ ոչ ավելի |
Քլորիդներ | ոչ ավելի, քան 550 մգ/լ |
Մնացորդային քլոր - ազատ | 0.5-0,7 մգ/լ |
Մնացորդային բրոմ | 0.8-1.5 մգ/լ |
Մնացորդային օզոն | ոչ պակաս 0.1 մգ/լ |
Ֆորմալդեհիդ` օզոնացման դեպքում | ոչ ավելի, քան 0,05 մգ/լ |
Քլորոֆորմ` քլորացման դեպքում | ոչ ավելի, քան 0,1 մգ/լ |
Հիմնական մանրէաբանական և մակաբուծաբանական ցուցանիշներ | |
Ընդհանուր կոլիֆորմ մանրէներ 100 մլ-ում | 1 |
Ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէներ 100 մլ-ում | չպետք է հայտնաբերվեն |
Կոլիֆագեր 100 մլ-ում | չպետք է հայտնաբերվեն |
Ոսկեգույն ստաֆիլակոկեր 100 մլ-ում | չպետք է հայտնաբերվեն |
Ախտածին միաբջիջների ցիստեր 50 մլ-ում | չպետք է հայտնաբերվեն |
Հելմինթների ձվեր և թրթուրներ 50 մլ-ում | չպետք է հայտնաբերվեն |
Մանրէաբանական լրացուցիչ ցուցանիշներ | |
Վարակիչ հիվանդությունների հարուցիչներ 1000 մլ-ում | չպետք է հայտնաբերվեն |
Կապտաթարախածին ցուպիկներ 50 մլ-ում | չպետք է հայտնաբերվեն |
Հավելված 1.6. |
Լողավազանների ջրով փոխանցվող վարակիչ հիվանդություններ
Հիվանդություններ | Ջրային գործոնի հետ կապի աստիճան |
1. Ադենավիրուսային ֆարինգո - կոնյունկտիվալ տենդ | + + + |
2. Վիրուսային հեպատիտ A | +++ |
3. Էպիդերմոֆիթիա (լողորդների քոս) | + + + |
4. Կոկսակի վարակ | + + |
5. Դիզենտերիա | + + |
6. Օտիտներ, սինուսիդներ, տոնզիլիտներ, կոնյունկտիվիտներ | + + |
7. Մաշկի տուբերկուլոզ | + + |
8. Մաշկի սնկային հիվանդություններ | + + |
9. Լեգիոնելլոզ | + + |
10. Ամեոբային մենինգոէնցեֆալիտ | + |
11. Պոլիոմիելիտ | + |
12. Տրախոմա | + |
13. Կոնտագիոզ մոլյուսկ. | + |
14. Սուսանակային վուլվովագինիտ | + |
15. Ասկարիդոզ | + |
16. Տրիխոցեֆալոզ | + |
17. Էնտերոբիոզ | + |
18. Լյամբլիոզ | ++ |
19. Սուր սալմոնելոզային գաստրոէնտերիտներ | + |
Ջրային գործոնի հետ կապը՝ + + + - բարձր, + + - էական, + - հնարավոր է
Հավելված 1.7. |
Վարակազերծող միջոցներ ԵՎ ախտահանիչ պատրաստուկներ
1. Լողավազանների ջրի վարակազերծման համար
● գազային քլոր
● քլորակիր
● կալցիումի հիպոքլորիդի երկհիմնային աղ
● դիքլորիզոցիանուրային թթվի նատրիումական աղ
● տեխնիկական A մակնիշի նատրիումի հիպոքլորիդ
● լիթիումի հիպոքլորիդ
● դիքլորանտին
● դիբրոմանտին
● ակվատաբս
2. Սենքերի և գույքի կանխարգելիչ ախտահանման (ջրային լուծույթներ) համար
● քլորակրի պարզեցված լուծույթ (0,2-0,3%)
● քլորամին (0,5%)
● նիրտան (3,0%)
● տեխնիկական A և B մակնիշի նատրիումի հիպոքլորիդ (0,1-0,2%)
● համակցություն. քլորդեզին (0,5%) և սուլֆոքլորանտին (0,2%)
● քլորդեզին (5,0%)
3. Ավազանի ջուրը դատարկելուց հետո ախտահանման համար
● քլորակիր (պարզեցված լուծույթ 1%)
● քլորդեզին (5%)
● նիրտան (3,0%)