ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 մայիսի 2021 թ. |
N 35-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ԹԻՎ 534-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի ««Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.4 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 534-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Հրամանի նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2. Հրամանով հաստատված Հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 2.5 կետում «առկա է» բառերը փոխարինել «առկա չէ» բառերով,
2) 2.6 կետում «աղյուսակ 1.3» բառերը փոխարինել «Հավելված 1.3» բառերով,
3) 2.7 կետում «ավազանի պատերին» բառերը փոխարինել «ավազանի վերին մակարդակում» բառերով,
4) 3.2 կետում «իրականացվի ՀՀՇՆ IV-12.02.01-2000 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան: Ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգերը պետք է ապահովեն սենքերի օդային միջավայրին և միկրոկլիմային ներկայացվող հիգիենիկ պահանջների պահպանումը (հավելված 1.4)» բառերը փոխարինել «համապատասխանի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի հուլիսի 4-ին 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերին» բառերով,
5) 3.3 կետում «ՀՀ ՇՆ II-8.03-96 «Արհեստական և բնական լուսավորում»» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և բնական լուսավորում» բառերով,
6) 4.1 կետում «ապահովվի N 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», N 2.04.02-84 «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ-ների» բառերը փոխարինել «համապատասխանի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ40–01.01–2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» շինարարական նորմերի» բառերով,
7) 5.10 կետում.
ա. «ՊՀՀ տեսչության տարածքային» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական» բառերով,
բ. վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Անկախ համաճարակային իրավիճակից` լողավազանի բուժաշխատողի կողմից իրականացվում են ամենօրյա արտաքին զննություններ մաշկային ծածկույթի վրա կտրվածքների կամ վերքերի առկայությամբ, վարակիչ մաշկային կամ վարակիչ այլ հիվանդությունների ախտանիշներով անձանց, ինչպես նաև ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու նպատակով:»,
8) 6.8-րդ կետում «Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմիններին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին» բառերով,
9) Հավելված 1.3.-ի աղյուսակից հանել «1 հերթափոխում» բառերը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մայիսի 2021 թվական: