ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
27 մայիսի 2021 թ. |
N 246-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 254-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2019 թվականի մարտի 13-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 1-ի N 176-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի մարտի 28-ի N 324-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 254-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.
1) Հրամանի օրինակելի ձև Հ-9-ի
ա. «5441 -Ոչ նյութական չարտադրված ակտիվներ» տողից հետո լրացնել նոր տողեր հետևյալ բովանդակությամբ.
« |
|
» |
բ. «5000» տողի 2-րդ սյունակում «տող 5400» բառերից հետո լրացնել «+ տող 5500» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Ա. Ջանջուղազյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2021 թվական: