ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
17 փետրվարի 2021 թ. ք. Երևան |
թիվ 3-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15 -Ի ԹԻՎ 101 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2002 թվականի մարտի 15-ի «Ներքին գործերի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության նկատմամբ իրականացվող վերահսկողության կարգի մասին» թիվ 101 հրամանով հաստատված հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7․1 կետով․
«7.1. Լիցենզիաներ և թույլտվություններ տրամադրելու վերաբերյալ դիմումները ներկայացվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի միջոցով։»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Գնդապետ |
Վ. Ղազարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 փետրվարի 2021 թվական: