ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16 ապրիլի 2021 թ. ք. Երևան |
N 125-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 23-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը․
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի վարման կարգը և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 23-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հրամանի 1-ին հավելվածի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,
2) հրամանի 1-ին հավելվածի 9-րդ կետի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչությունը» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչությունը» բառերով,
3) հրամանի 1-ին հավելվածի 18-րդ կետի «15» թիվը փոխարինել «17» թվով,
4) hրամանի 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Նախարար |
Ռ. Պետրոսյան |
Հավելված Հաստատված էշրջակա միջավայրի նախարարի 16 ապրիլի 2021 թ. N 125-Ն հրամանով |
«Հավելված N 2 Հաստատված է ՀՀ բնապահպանության նախարարի 12 փետրվարի 2004 թ. N 23-Ն հրամանով |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Պետրոսյան | Շրջակա միջավայրի նախարար (հանձնաժողովի նախագահ), | |
Ա. Մազմանյան | Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, | |
Տ. Սիմոնյան | Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, | |
Ո.Գրիգորյան | Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար), | |
Ի.Զարգարյան | Շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ, | |
Հ.Ղալաչյան | Շրջակա միջավայրի նախարարության Պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, | |
Ա.Ղուկասյան | Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ), | |
Գ. Ֆայվուշ | Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության ու էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ), | |
Մ.Հովհաննիսյան | Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ), | |
Ա. Ներսեսյան | Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի գենետիկական ռեսուրսների պահպանության բաժնի վարիչ առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ), | |
Մ. Մարկոսյան | Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ), | |
Ս.Նանագյուլյան | Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ), | |
Ա.Պողոսյան | Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոն, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ), | |
Ա. Ալեքսանյան | Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ), | |
Ի. Գաբրիելյան | Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ), | |
Է. Գաբրիելյան | Կենսաբանական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ), | |
Կ.Մանվելյան | Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ):»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2021 թվական: