ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 հոկՏԵՄԲԵՐԻ 2020 թ. |
N 421-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 523-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2019 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 523-Ա հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի անհատական կազմում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) «հակակոռուպցիոն և քրեակատարողական» բառերը փոխարինել «քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի» բառերով.
2) «Ռուբեն Խալապյան - Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի պետ» բառերից հետո լրացնել «Մարտիրոս Նահապետյան - Քրեակատարողական ծառայության իրավաբանական բաժնի պետ» բառերը.
3) «տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար» բառերը փոխարինել «տնօրեն» բառով:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Ռ. ԳրիգորՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2020 թվական: