«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10815231
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
6 մայիսի 2015 թ. |
N 140-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ, ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ, ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի, 4-րդ հավելվածի 8-րդ կետի և 3-րդ հավելվածի 2.23-րդ կետի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ընդերքի մասին տեղեկատվության արտահանման լիցենզիաների տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
2) Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ընդերքի մասին տեղեկատվության ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
3) Ընդերքի մասին տեղեկատվության արտահանման նպատակով լիցենզիայի հայտի և լիցենզիայի ձևակերպման հրահանգը, ընդերքի մասին տեղեկատվության արտահանման նպատակով լիցենզիայի հայտի և լիցենզիայի ձևերը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Աշխատակազմի ընդերքի վարչության պետին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարին:
Ե. Զախարյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով կարգավորվում են արտաքին առևտրային նպատակով ընդերքի մասին տեղեկատվության (այսուհետ` Տեղեկատվություն) արտահանման լիցենզիաների տրամադրման գործընթացների հետ կապված հարաբերությունները, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի դեպքում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները`
Մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին տալիս է իրավունք արտաքին տնտեսական գործարքի հիման վրա Տեղեկատվությունը սահմանված քանակով արտահանելու համար:
Գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին տալիս է իրավունք Տեղեկատվության արտահանման համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով:
Բացառիկ լիցենզիա՝ լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին տալիս է բացառիկ իրավունք Տեղեկատվության արտահանման համար:
Լիազոր մարմին` լիցենզիա տրամադրելու իրավասություն ունեցող մարմին՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն:
Հայտատու՝ արտաքին առևտրային գործունեության մասնակից, որը Լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր՝ Տեղեկատվության արտահանման լիցենզիա ստանալու համար:
Լիցենզիայի կատարում՝ տրված (ձևակերպված) լիցենզիայի հիման վրա Տեղեկատվության փաստացի արտահանում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից, որի բացթողումն իրականացվել է մաքսային մարմինների կողմից՝ տվյալ լիցենզիայով նախատեսված պայմաններով:
3. Լիցենզիա կամ լիցենզիայի կրկնօրինակ տրամադրելու (ձևակերպելու) համար Լիազոր մարմնի կողմից գանձվում է պետական տուրք՝ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և չափով:
4. Լիազոր մարմնի կողմից Լիցենզիաները տրամադրվում են Հայտատուի ներկայացրած հայտի հիման վրա, այն Լիազոր մարմնում գրանցման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
5. Լիցենզիաները ստորագրելու իրավունքով օժտված է Լիազոր մարմնի ղեկավարը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, որի ստորագրության նմուշը, ինչպես նաև Լիազոր մարմնի կնիքի դրոշմի նմուշն ուղարկվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)՝ անդամ պետությունների մաքսային մարմիններին ծանուցելու համար:
6. Լիազոր մարմինը վարում է տրամադրված լիցենզիաների տվյալների էլեկտրոնային բազա, որոնք կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում այդ տեղեկատվությունն ստանալու իրավունք ունեցողներին:
7. Լիցենզիա ստանալու համար հայտը կարող է ներկայացնել հայտատուն՝ անձամբ կամ նրա կողմից լիազորված անձը:
8. Անձնական օգտագործման նպատակով Տեղեկատվության արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է:
II. Լիցենզիաների տրամադրման կարգը
9. Արտաքին առևտրային նպատակով Տեղեկատվության արտահանման համար կարող է տրվել մեկանգամյա, գլխավոր կամ բացառիկ լիցենզիա: Լիցենզիայի հաստատված ձևերը և ձևակերպման հրահանգը տեղադրված է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կայքում:
10. Մեկանգամյա լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարի ժամկետը` դրա գործողության մեջ մտնելու ամսաթվից սկսած:
11. Գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել դրա գործողությունն ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած՝ մեկ տարի ժամկետը:
12. Բացառիկ լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվում է ոչ ավելի, քան 5 տարի:
13. Լիցենզիայի ձևակերպման համար Լիազոր մարմին ներկայացվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները`
1) լիցենզիա ստանալու մասին հայտը, որը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով (http://swis.trade.gov.am/) համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) ենթահայտի տեսքով և որը ներառում է Տեղեկատվության առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը (այսուհետ՝ հայտ),
2) հայտի էլեկտրոնային օրինակը,
3) արտաքին առևտրային գործունեության պայմանագրի պատճենը (մեկանգամյա լիցենզիայի համար), իսկ արտաքին առևտրային գործունեության պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները,
4) այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են Տեղեկատվության ստացման, տիրապետման և տնօրինման օրինականության մասին,
5) հայտատուն հայտի հետ միասին ներկայացնում է նաև պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:
(13-րդ կետը խմբ. 09.02.21 N 02-Ն)
14. Լիցենզիան տրամադրվում է կամ լիցենզիայի տրամադրումը մերժվում է Լիազոր մարմնի կողմից, փաստաթղթերը ներկայացնելու օրվանից՝ մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում:
15. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝
1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված։
16. Լիցենզիայի մերժման վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված և հղում պարունակի սույն կարգի 15-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին:
17. Լիազոր մարմինը ձևակերպում է լիցենզիայի բնօրինակը, որը տրամադրվում է հայտատուին: Նախքան Տեղեկատվության մաքսային հայտարարագրումը` հայտատուն լիցենզիայի բնօրինակը ներկայացնում է համապատասխան մաքսային մարմին, որը, լիցենզիան հսկողության տակ վերցնելով, հայտատուին է տալիս դրա պատճենը՝ այն հսկողության տակ վերցնելու մասին մաքսային մարմնի կողմից կատարված նշումով:
18. Տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխություններ չեն կարող կատարվել, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:
19. Լիազոր մարմինն իրավունք ունի լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում ընդունել հետևյալ դեպքերում`
1) եթե առկա է հայտատուի գրավոր դիմումը լիցենզիան կասեցնելու վերաբերյալ.
2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցման կամ կասեցման.
3) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար տրված լիցենզիան դադարեցնելու և կասեցնելու, եթե գործունեության նման տեսակը կապված է Տեղեկատվության շրջանառության հետ, որի համար լիցենզավորման պահանջ է սահմանվել.
4) եթե դատարանի կողմից ընդունված վճիռն ուժի մեջ է մտել:
20. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է դրա մասին Լիազոր մարմնի կողմից հիմնավոր որոշման ընդունման օրվանից, որը պետք է հղում պարունակի սույն կարգի 19-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին:
21. Կասեցված լիցենզիայի գործողությունը Լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը: Լիցենզիայի գործողության կասեցումը հիմք չէ այն կասեցման ժամկետին համապատասխան ժամկետով երկարաձգելու համար:
22. Լիցենզիայի կորստի դեպքում Լիազոր մարմինը հայտատուի գրավոր դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով ու չափով պետական տուրքը (օրենքով նման տուրք սահմանված լինելու դեպքում) վճարելուց հետո տրամադրում է բնօրինակի նման ձևակերպվող և «Կրկնօրինակ» նշագրում պարունակող լիցենզիայի կրկնօրինակը: Լիցենզիայի կրկնօրինակը Լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
23. Լիցենզիայի հսկողությունից հանելու մասին տեղեկատվությունը Լիազոր մարմինը կցում է էլեկտրոնային բազայում առկա տվյալ լիցենզիայի գործին, որը հասանելի է հայտատուի համար, իսկ հայտատուի դիմումի դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է նաև թղթային տարբերակով տեղեկանք:
24. Մաքսային մարմինները լիցենզիաների կատարման վերաբերյալ տեղեկություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնում են անմիջապես Լիազոր մարմնին` յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ:
(հավելվածը խմբ. 09.02.21 N 02-Ն)
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
1. Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միությունից դուրս երրորդ երկիր արտահանման սահմանափակումը տարածվում է ընդերքի մասին հետևյալ տեղեկատվության վրա՝
1) երկրաբանական հաշվետվությունները և դրանց հավելվածները. տեքստային, աղյուսակային և գրաֆիկական փաստաթղթերը, քարտեզները և հատակագծերը.
2) երկրաբանական և երկրաֆիզիկական կտրվածքները, ֆիլմերի, լուսանկարների և սլայդների պատկերները երկրաբանական օբյեկտների, դաշտային դիտարկումների մատյանները, ձայնագրման սարքավորումների ձայնագրիչները.
3) լեռնային ապարների, հանքաքարի, նստվածքների, բուսական և կենդանական աշխարհի հանածոյի նմուշները, հորատահանուկը, շլիֆները, ինչպես նաև հեղուկների և գազերի նմուշները.
4) երկրաբանական նախագծային և տեխնիկական-տնտեսական փաստաթղթերը.
5) սույն կետի 1-4-րդ ենթակետերում նշված ընդերքի մասին տեղեկատվության էլեկտրոնային և մագնիսական կրիչները։
2. Ընդերքի մասին տեղեկատվությունը ըստ Մաքսային Միության Արտաքին Տնտեսական Գործունեության Ապրանքների միասնական Նոմենկլատուրայի (ԱՏԳ ԱԱ) ծածկագիր չունի:
Հավելված N 3 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
Ընդերքի մասին տեղեկատվության արտահանման նպատակով լիցենզիայի հայտի և լիցենզիայի ձևակերպման
Ընդհանուր դրույթներ
1. Սույն հրահանգը սահմանում է Տեղեկատվության արտահանման նպատակով լիցենզիայի հայտի և Լիազոր մարմնի կողմից տրվող լիցենզիայի ձևակերպման կանոնները:
2. Առանձին վավերապայմաններում ծածկագրված տեղեկություն ներառելիս կիրառվում են մաքսային ձևակերպման համար կիրառվող նորմատիվատեղեկատվային դասիչները (այսուհետ` դասիչ):
3. Սույն հրահանգի 2-րդ կետում նշված ծածկագրերի մասին տեղեկությունը պետք է տեղադրված լինի վավերապայմանի դաշտի վերևի աջ անկյունում, որի սահմաններն առանձնացված են «I» (ուղղաձիգ գիծ) նշանով:
Հայտի լրացման հրահանգ
4. Հայտը ձևակերպվում է հայտատուի կողմից թղթային կրիչի վրա և այն լրացվում է տպագրիչ սարքի միջոցով համաձայն սույն հավելվածին կից ներկայացված N 1 օրինակելի ձևի:
5. Հայտի վավերապայմանները լրացվում են հետևյալ կերպ.
Վավերապայման 1. «Հայտ N»:
Հայտի համարը պարունակում է 13 նիշ և ձևավորվում է հետևյալ կերպ.
1 և 2 նիշերը - Հայաստանի Հանրապետության 2 այբ ծածկագիրն է՝ RA,
3 և 4 նիշերը - տարվա վերջին 2 թվերն են,
5 -ից 7 նիշերը - հայտը գրանցող Լիազոր մարմնի կնիքի համարը (ծածկագիր),
8 -ից 13 նիշերը- հայտի հերթական համարը, Լիազոր մարմնի կողմից հայտերի գրանցամատյանում գրանցման հերթական, աճման կարգով, 6-անիշ համարն է:
Վավերապայմանը լրացնում է հայտը գրանցող Լիազոր մարմինը:
Վավերապայման 2. «Գործողության ժամկետը»:
Նշվում է հայտատուի կողմից պահանջվող լիցենզիայի գործողության ժամանակահատվածը, որը ձևակերպվում է հետևյալ կերպ՝
Սկիզբ ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ մինչև ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ, որտեղ՝
ՕՕ - օր,
ԱԱ - ամիս,
ՏՏՏՏ - տարի։
Նշանները իրարից բաժանվում են կետերով (օրինակ, սկիզբ 01.01.2015 մինչև 31.12.2015);
Պահանջվող լիցենզիայի գործողության ժամկետի սկիզբը և հայտատուի կողմից հայտի ստորագրման օրը չի կարող գերազանցել 3 ամիսը:
Վավերապայման 3. «Լիցենզիայի տեսակը»:
Խնդրարկվող լիցենզիայի համար նշվում է լիցենզիայի տեսակը և Տեղեկատվության շարժի ուղղությունը, որտեղ`
1) լիցենզիայի տեսակը (վավերապայմանի ձախ կողմը),
գլխավոր - գլխավոր լիցենզիայի ձևակերպման համար,
մեկանգամյա - մեկանգամյա լիցենզիայի ձևակերպման համար,
բացառիկ - բացառիկ լիցենզիայի ձևակերպման համար,
2) Տեղեկատվության շարժի ուղղությունը (վավերապայմանի աջ մասը),
արտահանում - արտահանման լիցենզիայի ձևակերպման համար։
Վավերապայմանի աջ և ձախ մասերը միմյանցից բաժանվում են «|» (ուղղաձիգ գիծ) նշանով:
Վավերապայման 4. «Պայմանագիր»:
Նշվում է պայմանագրի համարը և կնքման տարեթիվը:
Տարեթիվը նշվում է 2-րդ վավերապայմանի պահանջների համաձայն:
Գլխավոր և բացառիկ լիցենզիաների ձևակերպման դեպքում 4-րդ վավերապայմանը չի լրացվում:
Վավերապայման 5. «Հայտատու»:
Նշվում են հայտատուի տվյալները`
Իրավաբանական անձանց համար - անվանումը և գտնվելու վայրը: Վերևի աջ անկյունում նշվում է հարկատուի նույնականացման ծածկագիրը,
անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց համար - ազգանուն, անուն, հայրանուն և անձնագրի տվյալներ (սերիա, համար, երբ և ում կողմից է տրված, բնակության հասցեն): Վերևի աջ անկյունում նշվում է հարկատուի նույնականացման համարը:
Վավերապայման 6. «Գնորդ»:
«Գնորդ» - արտահանման լիցենզիայի ձևակերպման համար:
Պահպանելով պայմանագրի լեզուն, նշվում է պայմանագրում նշված, արտասահմանցի գործընկերոջ պաշտոնական լրիվ անվանումը և հասցեն, որին, հանդիսանալով հայտատուի կապալառու, ըստ պայմանագրի նախատեսվում է փոխանցել Տեղեկատվության տիրապետման նկատմամբ իրավունքը:
Տվյալ դեպքում որպես գնորդ նշվում է արտասահմանյան գործընկերը, որը հայտատուից ստանում է Տեղեկատվության նկատմամբ իրավունքը:
Գլխավոր և բացառիկ լիցենզիայի ձևակերպման դեպքում կատարվում է «Պայմանագրի պայմանների համաձայն» գրառումը:
Վավերապայման 7. «Նշանակման երկիրը»:
«Նշանակման երկիրը» - արտահանման լիցենզիայի ձևակերպման համար:
- «Աշխարհի երկրներ և տարածքներ» դասիչի համաձայն նշվում է նշանակման (ստացող) երկրի անվանումը և երկրի 2 այբ ծածկագիրը:
Եթե պայմանագրում նախատեսված է ստացման մի քանի երկիր, կատարվում է «Պայմանագրի պայմանների համաձայն» գրառումը և չի նշվում 2 այբ ծածկագիրը: Եթե այդ երկրները պատկանում են Եվրոպական միությանը, կատարվում է «ԵՄ երկրներ» գրառումը և չի նշվում երկրի 2 այբ ծածկագիրը:
Գլխավոր և բացառիկ լիցենզիայի ձևակերպման դեպքում վավերապայմանը չի լրացվում:
Վավերապայման 8. «Գնորդի երկիրը»:
«Գնորդի երկիրը» - արտահանման լիցենզիայի ձևակերպման համար:
«Աշխարհի երկրներ և տարածքներ» դասիչի համաձայն նշվում է գնորդի երկրի անվանումը և երկրի 2 այբ ծածկագիրը:
Գլխավոր և բացառիկ լիցենզիայի ձևակերպման դեպքում կատարվում է «Պայմանագրի պայմանների համաձայն» գրառումը և երկրի 2 այբ ծածկագիրը չի նշվում:
Վավերապայման 9. «Պայմանագրի տարադրամը»:
«Աշխարհի տարադրամները» դասիչի համապատասխան նշվում է պայմանագրի տարադրամի հակիրճ անվանումը և նրա ծածկագիրը:
Գլխավոր և բացառիկ լիցենզիայի ձևակերպման դեպքում կատարվում է «Պայմանագրի պայմանների համաձայն» գրառումը և տարադրամի ծածկագիրը չի նշվում:
Վավերապայման 10. «Արժեքը»:
Նշվում է Տեղեկատվության արժեքը ըստ պայմանագրի տարադրամի։
Եթե արժեքն ունի կոտորակային միավորներ, ապա դրանք կլորացվում են մինչև ամբողջի մեծությամբ կլորացման կարգի համաձայն։
Գլխավոր և բացառիկ լիցենզիայի ձևակերպման դեպքում արժեքը չի նշվում:
Պայմանագրում հավելվածների (լրացումների) Տեղեկատվության արժեքի ճշգրիտ չափի մասին տվյալների բացակայության դեպքում, Տեղեկատվության արժեքը նշվում է մոտավոր:
Վավերապայման 11. «Վիճակագրական արժեքը»:
Նշվում է պայմանագրի համաձայն Տեղեկատվության արժեքը ԱՄՆ դոլարով:
Այլ տարադրամով նշված լինելու դեպքում Տեղեկատվության արժեքի վերահաշվարկը ԱՄՆ դոլարով իրականացվում է տվյալ տարադրամի փոխարժեքին համապատասխան (պայմանագրի կնքման օրը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի որոշված կուրսով):
Եթե արժեքը ունի կոտորակային միավորներ, ապա դրանք կլորացվում են մինչև ամբողջի մեծությամբ կլորացման կարգի համաձայն:
Գլխավոր և բացառիկ լիցենզիայի համար, ինչպես նաև պայմանագրում հավելվածների (լրացումների) Տեղեկատվության արժեքի ճշգրիտ չափի մասին տվյալների բացակայության դեպքում, Տեղեկատվության վիճակագրական արժեքը նշվում է մոտավոր: Այդ դեպքում «Լրացուցիչ տեղեկություն» 16-րդ վավերապայմանում` կատարվում է նշում հետևյալ բովանդակությամբ` «Արժեքը և վիճակագրական արժեքը նշված են մոտավոր»:
Վավերապայման 12. «Ծագման երկիրը»։
«Աշխարհի երկրներ և տարածքներ» դասիչի համաձայն նշվում է ծագման երկրի անվանումը և երկրի 2 այբ ծածկագիրը:
Եթե պայմանագրում նախատեսված է ստացման (ուղարկման) մի քանի երկիր, կատարվում է «Պայմանագրի պայմանների համաձայն» գրառումը և չի նշվում 2 այբ ծածկագիրը: Եթե այդ երկրները պատկանում են Եվրոպական միությանը, կատարվում է «ԵՄ երկրներ» գրառումը և չի նշվում երկրի 2 այբ ծածկագիրը:
Ծագման երկրի մասին տվյալների բացակայության դեպքում գլխավոր կամ բացառիկ լիցենզիա ձևակերպելիս կատարվում է «Պայմանագրի պայմանների համաձայն» գրառումը և չի նշվում 2 այբ ծածկագիրը:
Ծագման երկիր անվան տակ պետք է հասկանալ երկիր, որտեղ Տեղեկատվությունը ստացվել (արտադրվել) է ամբողջությամբ կամ բավարար կերպով ենթարկվել է մշակման (վերամշակման):
Վավերապայման 13. «Քանակը»:
Նշվում է Տեղեկատվության քանակը չափման միավորներով, նախատեսված 14-րդ վավերապայմանով (կշռային միավորի դեպքում - մաքուր քաշ):
Մաքուր քաշ - հասկացվում է Տեղեկատվության կշիռը առանց փաթեթավորման, որը որոշված է Հայաստանի Հանրապետության ստանդարտներին վերաբերող օրենսդրության համապատասխան:
Վավերապայման 14. «Չափման միավորը»:
Վավերապայմանում կարող է նշվել տողատակով մինչև երկու չափման միավոր: Առաջին տողում նշվում է Տեղեկատվության (հիմնական կամ լրացուցիչ) չափման միավորի կրճատ անվանումը ըստ Եվրասիական Տնտեսական Միության Արտաքին Տնտեսական Գործունեության Ապրանքների միասնական Նոմենկլատուրայի (ԱՏԳ ՄԱԱ ԵՏՄ): Երկրորդ տողը լրացվում է անհրաժեշտության դեպքում «Չափման միավորներ» դասիչին համապատասխան: 2 չափման միավորի նշման դեպքում, Տեղեկատվության քանակը նշվում է 13-րդ վավերապայմանում, տողատակով:
Վավերապայման 15. «Ընդերքի մասին տեղեկատվության ծածկագիրը ըստ ԱՏԳ ՄԱԱ ԵՏՄ-ի և նրա նկարագրությունը»:
Նշվում է Տեղեկատվության նկարագրությունը և ծածկագիրը ԱՏԳ ՄԱԱ ԵՏՄ-ի համաձայն: Տեղեկատվության նկարագրությունը պետք է հնարավորություն տա նույնականացնել այն ըստ ԱՏԳ ՄԱԱ ԵՏՄ-ի 10-նիշանոց դասիչ ծածկագրի: Տեղեկատվության նկարագրությունը պետք է ընդգրկի նրան բնորոշող բոլոր հատկանիշները:
Եթե ամբողջ Տեղեկատվությունը չի տեղավորվում 15-րդ վավերապայմանի դաշտում, նրա մի մասը կարող է տեղափոխվել 16-րդ վավերապայմանի դաշտ:
Եթե հայտին կցված է հավելված, սույն հրահանգի N 2 օրինակելի ձևի համաձայն, 15-րդ վավերապայմանի դաշտում նշվում է Տեղեկատվության նկարագրությունը, որը հնարավորություն է տալիս նույնականացնել հանքային հումքը ըստ ԱՏԳ ՄԱԱ ԵՏՄ-ի 10-նիշանոց ծածկագրի, կատարվում է գրառում «տես հավելված ... թերթ»։
Վավերապայման 16. «Լրացուցիչ տեղեկություն»:
Լրացվում է անհրաժեշտության դեպքում: Այս վավերապայմանի դաշտում լրացվում են տվյալներ կապված 7, 8, 10, 11, 12, 13, 14 և 15 վավերապայմանների դաշտերում պայմանագրում կատարված փոփոխությունների հայտերի, համարների և ամսաթվերի, պարզաբանումների և ճշգրտումների հետ, ինչպես նաև երբ Տեղեկատվության տրամադրողի և ստացողի միջև հանդես է գալիս միջնորդ:
Վավերապայման 17. «Լիցենզիայի տրամադրման հիմքը»:
Հանձնաժողովի որոշման ամսաթիվը և համարը, Հայաստանի Հանրապետության կամ միջազգային Լիազոր մարմնի իրավական ակտի ամսաթիվը և համարը, որոնց հիման վրա տրվել է լիցենզիան (այդպիսի որոշումների ընդունման դեպքում):
Տեղեկատվության արտահանողի և դրա օգտագործողի կամ հայտատուի միջև կնքված պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը, եթե որպես հայտատու հանդես է գալիս միջնորդը:
Լիցենզիայի տրամադրումը հիմնավորող այլ անհրաժեշտ տեղեկություն:
Վավերապայման 18. «Հայտատուի լիազորված անձը»:
Դրվում է 5-րդ վավերապայմանով նախատեսված հայտատուի լիազորված անձի ստորագրությունը, հաստատված կնիքով, նշվում է նաև ազգանունը, անունը, պաշտոնը և հայտի ձևակերպման ամսաթիվը:
Լիցենզիայի լրացման հրահանգ
6. Լիազոր մարմինը ձևակերպում է լիցենզիան կեղծումից պաշտպանված հատուկ թղթի վրա Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից ծրագրային ապահովվածության օգտագործման նպատակով մշակված միասնական ձևին համապատասխան, համաձայն N 3 օրինակելի ձևի։
Տվյալ դեպքում լիցենզիայի վավերապայմանները լրացվում են հետևյալ կերպ.
Վավերապայման 1. «Լիցենզիա N»:
Նշվում է լիցենզիայի համարը:
Համարը պարունակում է 16 նիշ և ձևավորվում է հետևյալ կերպ`
1-3 նիշերը ապրանքի ցուցակի (կարգի) համարն են, որի հիման վրա որոշվում է հայտի ձևակերպման կարգը,
4-5 նիշերը Հայաստանի Հանրապետության 2 այբ ծածկագիրն է՝ RA,
6 և 7 նիշերը - տարվա վերջի թվերն են,
8-10 նիշերը հայտը գրանցող Լիազոր մարմնի կնիքի համարն (ծածկագիրն) է,
11-16 նիշերը հայտերի գրանցման հատուկ մատյանում Լիազոր մարմնի կողմից աճման կարգով շնորհված 6-անիշ թվով հայտին տրված հերթական համարն է:
Վավերապայման 2. «Գործողության ժամկետը»:
Նշվում է լիցենզիայի գործողության ժամկետը (լրացվում է սույն հրահանգի 1-ին հավելվածի 5-րդ կետի 2-րդ վավերապայմանի համանման)։
Վավերապայման 3. «Լիցենզիայի տեսակը»:
Նշվում է լիցենզիայի տեսակը և ընդերքի մասին տեղեկատվության շարժման ուղղությունը (լրացվում է սույն հրահանգի 1-ին հավելվածի 5-րդ կետի 3-րդ վավերապայմանի համանման):
4-14 և 16 վավերապայմանները լրացվում են սույն հրահանգի 5-րդ կետի 4-14 և 16 վավերապայմանների նմանությամբ:
Վավերապայման 15. «Ընդերքի մասին տեղեկատվություն ըստ ԱՏԳ ՄԱԱ ԵՏՄ-ի և նրա նկարագրությունը»:
Նշվում է Տեղեկատվության նկարագրությունը և նրա ծածկագիրը ըստ ԱՏԳ ՄԱԱ ԵՏՄ-ի (լրացվում է սույն հրահանգի 5-րդ կետի 15-րդ վավերապայմանի համանման):
Եթե լիցենզիային կցված է հավելված N 4 օրինակելի ձևին համապատասխան, ապա 15-րդ վավերապայմանի դաշտում նշվում է Տեղեկատվության նկարագրությունը, որը հնարավորություն է տալիս նույնականացնել Տեղեկատվությունն ըստ ԱՏԳ ՄԱԱ ԵՏՄ-ի 10-նիշանոց ծածկագրի և կատարվում է գրառում «տես հավելված ... թերթ»:
Վավերապայման 17. «Լիցենզիայի տրման հիմքերը»:
Նշվում է`
Հանձնաժողովի որոշման ամսաթիվը և համարը, Հայաստանի Հանրապետության կամ միջազգային Լիազոր մարմնի իրավական ակտի ամսաթիվը և համարը, որոնց հիման վրա տրվել է լիցենզիան (այդպիսի որոշումների առկայության դեպքում),
հայտատուի և Տեղեկատվության տնօրինողի կամ սպառողի միջև կնքված պայմանագրի համարն ու կնքման ամսաթիվը, եթե որպես հայտատու հանդես է գալիս միջնորդը,
լիցենզիայի տրամադրումը հիմնավորող այլ անհրաժեշտ տեղեկություն:
Վավերապայման 18. «Լիազորված անձ»:
Դրվում է Լիազոր մարմնի, ստորագրման լիազորություն ունեցող պաշտոնական անձի ստորագրությունը, հաստատված կնիքով, նշվում է ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, պաշտոնը և ստորագրման ամսաթիվը:
7. Կեղծումից լրացուցիչ պաշտպանելու նպատակով լիցենզիայի ձևաթղթի ներքևի մասում կարող է տեղավորվել, լիցենզիայի հիմնական վավերապայմաններում նախատեսված տվյալները պարունակող գծային ծածկագիր:
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ
Ձև N 1
ՀԱՅՏ
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
1. Հայտ |
2. Գործողության ժամկետը ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ մինչև ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ
| |||||
3. Լիցենզիայի տեսակը
|
4. Պայմանագիրը | |||||
|
6. Գնորդ | |||||
|
| |||||
|
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը | ||||
|
13. Քանակը | 14. Չափման միավորը | ||||
| ||||||
16. Լրացուցիչ տեղեկություններ
| ||||||
17. Լիցենզիայի տրամադրման հիմքը | 18. Հայտատուի լիազորված անձ
Ա.Ա.Հ
|
Ձև N 2
ՀԱՎԵԼՎԱԾ
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ
_______ ____ N ___ հայտի հավելված | |||||
հ/հ |
Ընդերքի մասին տեղեկատվության նկարագրությունը |
Քանակը |
չափման միավորը | ||
Արժեքը | |||||
հ/հ |
Ընդերքի մասին տեղեկատվության նկարագրությունը |
Քանակը |
չափման միավորը | ||
Արժեքը | |||||
հ/հ |
Ընդերքի մասին տեղեկատվության նկարագրությունը |
Քանակը |
չափման միավորը | ||
Արժեքը | |||||
հ/հ |
Ընդերքի մասին տեղեկատվության նկարագրությունը |
Քանակը |
չափման միավորը | ||
Արժեքը | |||||
հ/հ |
Ընդերքի մասին տեղեկատվության նկարագրությունը |
Քանակը |
չափման միավորը | ||
Արժեքը | |||||
հ/հ |
Ընդերքի մասին տեղեկատվության նկարագրությունը |
Քանակը |
չափման միավորը | ||
Արժեքը | |||||
հ/հ |
Ընդերքի մասին տեղեկատվության նկարագրությունը |
Քանակը |
չափման միավորը | ||
Արժեքը | |||||
Ընդամենը թերթեր՝ Թերթ N |
18. Հայտատուի լիազորված անձ
Ա.Ա.Հ
|
Ձև N 3
ԼԻՑԵՆԶԻԱ
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն | ||||||
1. Լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ մինչև ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ
| |||||
3. Լիցենզիայի տեսակը
|
4. Պայմանագիր N | |||||
|
6. Գնորդ | |||||
|
| |||||
|
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը | ||||
|
13. Քանակը |
14. Չափման միավորը | ||||
և նրա նկարագրությունը | ||||||
16. Լրացուցիչ տեղեկություններ
| ||||||
17. Լիցենզիայի տրամադրման հիմքը |
18. Լիազորված անձ Ա.Ա.Հ
|
Ձև N 4
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՎԵԼՎԱԾ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն | |||||
_______ ____ N ___ լիցենզիայի հավելված | |||||
հ/հ |
Ընդերքի մասին տեղեկատվության նկարագրությունը |
Քանակը |
չափման միավորը | ||
Արժեքը | |||||
հ/հ |
Ընդերքի մասին տեղեկատվության նկարագրությունը |
Քանակը |
չափման միավորը | ||
Արժեքը | |||||
հ/հ |
Ընդերքի մասին տեղեկատվության նկարագրությունը |
Քանակը |
չափման միավորը | ||
Արժեքը | |||||
հ/հ |
Ընդերքի մասին տեղեկատվության նկարագրությունը |
Քանակը |
չափման միավորը | ||
Արժեքը | |||||
հ/հ |
Ընդերքի մասին տեղեկատվության նկարագրությունը |
Քանակը |
չափման միավորը | ||
Արժեքը | |||||
հ/հ |
Ընդերքի մասին տեղեկատվության նկարագրությունը |
Քանակը |
չափման միավորը | ||
Արժեքը | |||||
հ/հ |
Ընդերքի մասին տեղեկատվության նկարագրությունը |
Քանակը |
չափման միավորը | ||
Արժեքը | |||||
Ընդամենը թերթեր՝ Թերթ N |
19. Լիազորված անձ
Ա.Ա.Հ
|