ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 նոյեմբերի 2008 թ. |
N 1605-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳԵՂԱՄԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Գեղամա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 05.11.2008 թ. N 11406 դիմումը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել 2008 թվականի մարտի 11-ին «Գեղամա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-001184 լիցենզիան:
2. ՀՀ առողջապահոության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) «Գեղամա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |
