ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 նոյեմբերի 2008 թ. |
N 1638-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՏԱՇԻՐ ՖԱՐՄ» ՍՊԸ-Ի ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը, ՀՀ առողջապահության նախարարի 2008 թ. սեպտեմբերի 30-ի N 1382-Ա հրամանը, ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդականի 2008 թ. հոկտեմբերի 3-ի գրությունը, 30 հոկտեմբերի 2008 թվականի դիմումը, հաշվի առնելով, որ 2008 թվականի հուլիսի 17-ի թիվ 990-Ա հրամանով տրված թիվ 6 հանձնարարագրով ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումները վերացվել են և այդպիսով վերացել են լիցենզիայի կասեցման հիմքերը.
Հրամայում եմ`
1. Վերականգնել «Տաշիր Ֆարմ» ՍՊԸ-ի 30 սեպտեմբերի 2008 թվականի 1382-Ա հրամանով կասեցված լիցենզիայի գործողությունը։
2. Թույլատրել «Տաշիր Ֆարմ» ՍՊԸ Կ-XX-000533 լիցենզիայի հիման վրա վերսկսել դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) գործունեությունը։
3. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
3.1 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին։
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին։
Նախարար |
Հ. Քուշկյան |
