ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
26 նոյեմբերի 2020 թ. ք. Երևան |
N 1470-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 311-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 21-րդ ենթակետը՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2015 թվականի մարտի 6-ի «Հավատարմագրման ազգային մարմնի և համապատասխանության գնահատման մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա հավատարմագրման ազգային մարմնի կողմից կատարված հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար համապատասխանության գնահատման մարմնի կողմից իրականացվող վճարման, ինչպես նաև համապատասխանության գնահատման մարմնի տարեկան անդամավճարի վճարման չափը և կարգը հաստատելու մասին» N 311-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Իրավաբանական կամ ֆիզիկական անձը տարեկան անդամավճարը կատարում է յուրաքանչյուր հավատարմագրված ՀԳՄ-ի համար:»:
2) Հավելվածի 4-րդ կետում «ծախսերը:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Գործուղման և տրանսպորտային ծախսերը կատարվում են ՀԳՄ-ի կողմից:»:
3) Հավելվածի 5-րդ կետի 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«C – հավատարմագրման փորձագետի (գնահատողի)/տեխնիկական փորձագետի միջին օրական դրույքաչափն է, որը կազմում է նվազագույն աշխատավարձի տասներկուապատիկի և ութնապատիկի չափը՝ համապատասխանաբար 12000 դրամ (հավատարմագրման փորձագետի (գնահատողի) դեպքում), 8000 դրամ (տեխնիկական փորձագետի դեպքում), ներառյալ հարկերը,»:
4) Հավելվածի աղյուսակ 1-ի և աղյուսակ 3-ի 1.1 կետերում «տրամաչափարկման լաբորատորիա,» բառերից հետո լրացնել «բժշկական լաբորատորիա,» բառերով:
5) Հավելվածի աղյուսակ 1-ի 1.1 կետում «2» թիվը փոխարինել «7» թվով:
6) Հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. S-ը հավատարմագրման ոլորտի արժեքն է: Հավատարմագրման 1-ից 5-րդ ոլորտների համար սահմանվում է 100 000 դրամ, 5-ից ավելի յուրաքանչյուր հավատարմագրման ոլորտի համար հաշվարկվում է հավելյալ 10 000 դրամ վճար:»:
7) Հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետում «ըստ» բառից հետո լրացնել «Եվրասիական տնտեսական միության» բառերը, իսկ «(ԱՏԳ ԱԱ)» հապավումից առաջ լրացնել համապատասխանաբար «ԵԱՏՄ» հապավումը։
8) Հավելվածի աղյուսակ 2-ի 4-րդ և 5-րդ կետերում «գտնվելու» բառը փոխարինել «գործունեության իրականացման» բառերով.
9) Հավելվածի աղյուսակ 2-ի 3-րդ սյունակի բոլոր տողերում նշված «10.0» թիվը փոխարինել «12.0/8.0» թվերով.
10) Հավելվածի աղյուսակ 4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ 4
Հ/հ |
Անվանումը |
Հավատարմագրման փորձագետի (գնահատողի)/ տեխնիկական փորձագետի միջին օրական դրույքաչափը |
Օրերի քանակը |
1 |
Պարբերական գնահատում |
12.0/8.0 |
6 |
2 |
Արտահերթ գնահատում |
12.0/8.0 |
6 |
3 |
ՀԳՄ-ի գործունեության հետևում |
12.0/8.0 |
6 |
4 |
Պարբերական գնահատման, գործունեության հետևման կամ արտահերթ գնահատման ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրում և ՀԳՄ-ի լրացուցիչ գնահատում ըստ գործունեության իրականացման վայրի |
12.0/8.0 |
5 |
5 |
Հավատարմագրման ոլորտի ընդլայնում |
12.0/8.0 |
Տես 1-ին աղյուսակ և 2-րդ աղյուսակի 2-ից 5-րդ կետերը |
».
11) Հավելվածի 10-րդ կետում «2-ից» թիվը փոխարինել «2-րդ և» թվով, իսկ «հաշվի ապրանքագրի ստորագրման» բառերը փոխարինել «հարկային հաշվի ներկայացման» բառերով:
12) Հավելվածի 11-րդ կետում «:» կետադրական նշանը հանել և «վերադարձման» բառից հետո լրացնել «, բացառությամբ հավատարմագրման գործընթացի ապահովման (աշխատանքների կազմակերպման) համար կատարված վճարի այն դեպքում, երբ գնահատման խմբի կազմը դեռևս չի հաստատվել:» բառերով.
13) Հավելվածի 12-րդ կետում «թարգմանչի» բառից հետո լրացնել «ներգրավման» բառը, իսկ «դեպքում» բառից հետո լրացնել «, այդ» բառը:
14) Հավելվածի 16-րդ կետում «պետք է վճարեն տարեկան անդամավճար, որը ենթակա չէ վերադարձման» բառերը փոխարինել «հավատարմագրման վկայագրի գրանցումից հետո հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետում յուրաքանչյուր տարվա համար պետք է վճարեն տարեկան անդամավճար» բառերով:
15) Հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Հավատարմագրված ՀԳՄ-ն տարեկան անդամավճարի վճարումն իրականացնում է չորս հավասար մասերով եռամսյա պարբերականությամբ: Առաջին վճարումը կատարվում է հավատարմագրման վկայագրի գրանցումից հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում: Յուրաքանչյուր վճարումն իրականացվում է ՀԱՄ-ի կողմից հարկային հաշիվ ներկայացնելուց հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում: Վճարված անդամավճարը ենթակա չէ վերադարձման:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տ. Խաչատրյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2020 թվական: