ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
20 օգոստոսի 2020 թ. |
N 1072-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ (ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՍ) ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀկառավարության 2009 թվականիհուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 17 հավելվածի 3-րդ և 10-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 122/7 եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամին (Կապանի մասնաճյուղ ԱՍ) բակալավրի կրթական ծրագրով, գրական հայերենով հեռակա ուսուցմամբ, ուսուցման 5 տարի տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 20-ական տեղերով` 031301.00.6-«Հոգեբանություն» (031301.01.6-«Հոգեբանություն»),ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 20-ական տեղերով` 041301.00.6-«Կառավարում» (041301.01.6-«Կառավարում/ըստ ոլորտի/»), ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 20-ական տեղերով` 042101.00.6-«Իրավագիտություն» (042101.01.6-«Իրավագիտություն»), ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 20-ական տեղերով` 061105.00.6-«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» (061105.01.6-«Տեղեկատվական տեխնոլոգիաներ») մասնագիտությունների գծով տալ գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գ.Թամրազյանին:
Նախարար |
Ա. Հարությունյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|