ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 հոկՏԵՄԲԵՐԻ 2020 թ. |
N 422-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ ՔՀ-26-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 34-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա.» և «բ.» պարբերություններում «հակակոռուպցիոն և քրեակատարողական» բառերը փոխարինել «քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի» բառերով.
2) Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետի «դ.» պարբերությունում «բաժնի պետ» բառերը փոխարինել «բաժնի պետի տեղակալ» բառերով.
3) Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետում լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ.» պարբերություն.
«թ. Քրեակատարողական ծառայության իրավաբանական բաժնի պետ:»:
4) Հրամանով հաստատված Հավելվածով նախատեսված քրեակատարողական հիմնարկի պետի կողմից դատապարտյալի վերաբերյալ հանձնաժողովին ներկայացվող միջնորդագրի ձև 1-ում «Համապատասխան քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի տեղեկանքը» պարբերությունից հետո լրացնել «Անձնական գործից տեղեկանքը.» պարբերությունը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Ռ. ԳրիգորՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2020 թվական: