ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
08 հոկտեմբեր 2020 թ. |
N 1-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 192-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և 22-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 37-Լ հրամանով հաստատված քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կանոնադրության 17-րդ կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 192-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգում» (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ լրացումները՝
1) Կարգի 5-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«ԽՍՀՄ արտադրության ԻԼ-76, ԻԼ-76S, ԻԼ-76 ՏԴ օդանավերը, որոնք չեն բավարարում սույն կետի «բ» ենթակետի պահանջներին, կարող են գրանցվել և շահագործվել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը»:
2) Կարգի 11-րդ կետի «դ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Բացառություն են կազմում ԻԼ-76, ԻԼ-76S, ԻԼ-76 ՏԴ օդանավերը, որոնք չեն բավարարում սույն կետի պահանջներին։ Այս պարբերությամբ սահմանված բացառությունը գործում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը»:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես։
Տ. Ռևազյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2020 թվական: