ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 հոկտեմբեր 2020 թ. |
N 28-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի «Արյան, դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում կիրառվող բժշկական փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 02-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) Հրամանի 1-ին կետում լրացնել 19-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«19) «Դոնորական արյան պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) միջոցով հետազոտությունների գրանցման մատյան»-ը (Ձև 18)` համաձայն հավելված 19-ի»,
2) Հրամանի Հավելված 8-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելվածի,
3) Հրամանի Հավելված 18-ում լրացնել 19-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«19. ԴՈՆՈՐԱԿԱՆ ԱՐՅԱՆ ՊՈԼԻՄԵՐԱԶԱՅԻՆ ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՅԻ (ՊՇՌ) ՄԻՋՈՑՈՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ (ՁԵՎ 19)
1. Դոնորական արյան պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) միջոցով հետազոտությունների գրանցման մատյանում հետազոտություն իրականացնող բուժաշխատողի կողմից լրացվում են հետևյալ տեղեկությունները.
1) փորձանմուշի համարը,
2) ուղարկող բժշկական կազմակերպության անվանումը,
3) փորձանմուշի ընդունման օրը, ամիսը, տարին,
4) դոնորի անունը, ազգանունը, հայրանունը,
5) հետազոտման արդյունքները` ըստ դոնորական արյան պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) միջոցով հետազոտությունների գրանցման մատյանի ձևի 6-8 սյունակներում նշված տեսակների,
6) հետազոտման կատարման օրը, ամիսը, տարին,
7) կատարող բժշկի անունը, ազգանունը:»:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:
Ա. Թորոսյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ. հոկտեմբեր 02-ի N 28-Ն հրամանի |
Հավելված 8 Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի 24 հունվարի 2012 թ. N 02-Ն հրամանով |
Դոնորական արյան հետազոտությունների իրականացման ուղեգիր (Ձև 8)
N |
Փորձա-նոթների գրանցման մատյանի կարգա-համարը |
Արյուն վերցնելու օրը, ամիսը, |
Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը |
Սեռը |
Ծննդյան օրը, ամիսը, |
Անձ-նագրի սերիան և համարը |
Բնա-կության վայրը |
Հետազոտման արդյունքները |
ՊՇՌ հետազո-տությունների արդյունքները | ||||||||||
HIV1+2Ag, Ab |
Հեպա-տիտ Բ (HBsAg) |
Հեպա-տիտ Բ (հակա-HBcօr) |
Հեպա-տիտ Ց |
Սի-ֆիլիս |
Բրու-ցելյոզ |
Արյան խումբը |
Ռեզուս գործոնը |
Ալա-նինամի-նատրան-ֆերազ |
HBV |
HBC |
HIV1+2 | ||||||||
1 |
|||||||||||||||||||
2 |
|||||||||||||||||||
3 |
|||||||||||||||||||
4 |
|||||||||||||||||||
5 |
|||||||||||||||||||
6 |
|||||||||||||||||||
7 |
|||||||||||||||||||
8 |
|||||||||||||||||||
9 |
|||||||||||||||||||
10 |
|||||||||||||||||||
Հետազոտությունները կատարողների ստորագրությունները |
Դոնորական արյան հավաքագրման բաժանմունքի ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը______________________________________________________________________ |
ստորագրությունը |
Հավելված 19 Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի 24 հունվարի 2012 թ. N 02-Ն հրամանով |
Դոնորական արյան պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) միջոցով հետազոտությունների գրանցման մատյան (Ձև 19)
N |
Փորձանմուշի համարը |
Ուղարկող բժշկական կազմակեր-պության անվանումը |
Փորձանմուշի |
Դոնորի անունը, ազգանունը, |
Հետազոտման արդյունքները |
Հետազոտման կատարման օրը, ամիսը, տարին |
Կատարող | ||
HBV |
HBC |
HIV1+2 | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1 |
|||||||||
2 |
|||||||||
3 |
|||||||||
4 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2020 թվական: