Գլխավոր տեղեկություն
Համար
N 2664-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 03.09.2020
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.08.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 օգոստոս 2020 թ.

N 2664-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի ««ՇԵՆԳԱՎԻԹ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 01-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Կ-ԲՕ-002363 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԿՐԾՔԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 2491-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը և «ՇԵՆԳԱՎԻԹ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված դիմումը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Առողջապահության նախարարի 2020 թվականի հուլիսի 27-ին «ՇԵՆԳԱՎԻԹ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2018 թվականի փետրվարի 01-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002363 լիցենզիայի հիվանդանոցային` կրծքային վիրաբուժական տեսակի գործունեությունը կասեցնելու մասին» N 2491-Ա հրամանը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի մասին համապատասխան տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՇԵՆԳԱՎԻԹ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

  Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան