Գլխավոր տեղեկություն
Համար
N 77-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.03.16/9(677) Հոդ.60
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
05.03.2020
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2020

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

5 մարտի 2020 թ. 

ք. Երևան

N 77-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 430-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» N 430-Ն հրամանի հավելվածի ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) «Վտանգավորության 2-րդ դաս» բաժնի «92110101 13 01 2» ծածկագրին համապատասխանող տողում «Թափոնների անվանումը» սյունակում «Բանեցված չվնասված կապարե կուտակիչներ՝ չձուլված էլեկտրոլիտով» բառերը փոխարինել «Սպառողական հատկությունները կորցրած կապարե կուտակիչներ՝ էլեկտրոլիտով» բառերով.

2) «Վտանգավորության 3-րդ դաս» բաժնում.

ա. «Մեխանիկական մշակման համար բանեցված քսուքային սառեցնող յուղեր» թափոնատեսակի «54100315 02 03 3» ծածկագիրը փոխարինել «54100215 02 03 3» ծածկագրով.

բ. «Իրենց սպառողական հատկությունները կորցրած տրանսմիսիոն յուղերի մնացորդներ» թափոնատեսակի «54100303 02 03 3» ծածկագիրը փոխարինել «54100306 02 03 3» ծածկագրով.

գ. «92110102 13 01 3» ծածկագրին համապատասխանող տողում «Թափոնների անվանումը» սյունակում «Բանեցված չվնասված կապարե կուտակիչներ՝ չձուլված էլեկտրոլիտով» բառերը փոխարինել «Սպառողական հատկությունները կորցրած կապարե կուտակիչներ՝ առանց էլեկտրոլիտի» բառերով.

3) «Վտանգավորության 4-րդ դաս» բաժինը «31605900 04 01 4» ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«34010110 04 01 4

Հարստացուցիչ ֆաբրիկաների շլամներ և պոչանքներ

Շլամ

Գունավոր մետաղների հանքաքարի հարստացում»։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար

Է. Գրիգորյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան