ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 մայիսի 2020 թ. |
N 159-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարչի թեկնածուի ընտրության կարգի մանրամասները սահմանելու մասին» N 111-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 8-րդ կետից հանել «պահանջագրի մուտքագրման ամսաթիվը, ինչպես նաև» բառերը,
2) 9-րդ կետից հանել «հրապարակվում և» բառերը,
3) 10-րդ կետում «պահանջագրի մուտքագրման ամսաթվին հաջորդող աշխատանքային օրվա ժամը 09:00-ից մինչև 10:00-ն» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն» բառերով,
4) 11-րդ կետի 1-ին ենթակետում «10» թիվը փոխարինել «20» թվով,
5) 13-րդ կետում հանել «անմիջապես» բառը, «և» բառից հետո լրացնել «ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն», իսկ «հրապարակվում են» բառից հետո լրացնել «նախարարության պաշտոնական կայքում» բառերը,
6) 14-րդ կետից հանել «մինչև ժամը 12:00-ն,» բառերը, իսկ «վիճակահանության ամսաթվի» բառերից հետո լրացնել «վիճակահանությանը մասնակցած կառավարիչների թվի,» բառերը,
7) 15-րդ կետից հանել «մինչև վիճակահանության անցկացման հաջորդ օրը» բառերը,
8) 16-րդ կետից հանել «` հասանելի դառնալով այլ երրորդ անձանց» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Ռ. Բադասյան