ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 հուլիսի 2019 թ. |
N 2046-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշումների պահանջներին`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) Ա/Ձ Սուսաննա Նահապետյան |
դեղատնային գործունեություն |
2) Ա/Ձ Կամո Ճավռշյան |
դեղատնային գործունեություն |
3) Ա/Ձ Զարուհի Կարապետյան |
դեղատնային գործունեություն |
4) Անիչկա Ավագյան |
դեղատնային գործունեություն |
5) Դավիթ Դավթյան |
դեղատնային գործունեություն |
6) Պավլիկ Պետրոսյան |
դեղատնային գործունեություն |
7) Ա/Ձ Մելինե Նադարյան |
դեղատնային գործունեություն |
8) Ա/Ձ Արաքսյա Մկրտչյան |
դեղատնային գործունեություն |
9) Ա/Ձ Անահիտ Բաղդասարյան |
դեղատնային գործունեություն |
10) Ա/Ձ Ռուզաննա Թադևոսյան |
դեղատնային գործունեություն |
11) Ա/Ձ Մերի Հակոբջանյան |
դեղատնային գործունեություն |
12) «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱՐԿ (ՀՄ) |
բժշկական օգնություն և սպասարկում |
13) «ՊՐՈՖ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
14) «ՖԱՐՄԱԿԻՆԵԶԻՍ ԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
15) «ԷՅ ԷՄ ԿԼԻՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
16) «ԷԼՏԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
17) «ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
18) «ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
19) «ԱՐՎԵՍՏ ԿԼԻՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
20) «ԻՆՆՈՎԱ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
21) Ա/Ձ Արթուր Մադաթյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
22) Ա/Ձ Մասիս Դավեյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
23) Ա/Ձ Զոհրաբ Փափազյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
24) Ա/Ձ Հակոբ Բարսեղյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
25) Ա/Ձ Վահե Անդրեասյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
26) Ա/Ձ Արման Բադալյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
27) Ա/Ձ Դավիթ Եփրեմյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
28) Ա/Ձ Անահիտ Աղաբեկյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
29) Ա/Ձ Լյուդվիգ Սարգսյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
30) «ԼԻԿՎՈՐ» փակ բաժնետիրական ընկերություն |
թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների ներմուծման գործունեություն |
2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշումների համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Թորոսյան
