ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 սեպտեմբերի 2019 թ. ք. Երևան |
N 11-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Միջազգային. Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողովը Երևանում թեմային նվիրված «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ. WORLD CONGRESS ON INFORMATION TECHNOLOGY» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1 հավելվածի:
2) Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «Երկնագույն ալկիոն. Alcedo atthis» և «Կովկասյան ընձառյուծ. Panthera pardus ciscaucasica» 2 նամականիշի, համաձայն N 2 և N 3 հավելվածների:
2. Գործողության մեջ դնել`
1) Միջազգային. Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողովը Երևանում թեմային նվիրված «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ. WORLD CONGRESS ON INFORMATION TECHNOLOGY» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 650 դրամ, տպաքանակը` 12 000 հատ:
2) Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «Երկնագույն ալկիոն. Alcedo atthis» և «Կովկասյան ընձառյուծ. Panthera pardus ciscaucasica» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 և 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 30 000 հատ:
Նախարար |
Հ. Արշակյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2019 թ. սեպտեմբերի 25-ի թիվ 11-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2019 թ. սեպտեմբերի 25-ի թիվ 11-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 3 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2019 թ. սեպտեմբերի 25-ի թիվ 11-Ն հրամանի |