ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
28 նոյեմբերի 2019 թ. |
N 1504-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 132-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը.
Հրամայում եմ`
1. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի N 1-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու և չափման միջոցների ստուգաչափման աշխատանքների վճարման գները սահմանելու մասին» N 132-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի «I. Գնորդի և վաճառողի միջև առևտրային գործողություններում, արտադրողի և իրացնողի միջև հաշվարկներում» գլխի 3-րդ կետում «1000» թիվը փոխարինել «500» թվով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տ. Խաչատրյան |