ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
31 հունվարի 2019 թ. ք. Երևան |
N 02-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1869-1923. Հովհաննես Թումանյան. Hovhannes Toumanian» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել` մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1869-1923. Հովհաննես Թումանյան. Hovhannes Toumanian» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 1100 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:
Նախարար
Հ. Արշակյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2019 թ. հունվարի 31-ի թիվ 02-Ն հրամանի |